Այսօր՝ 05 դեկտեմբերի 2022թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ ԶԼՄ-ների միջոցով ազդարարել են Ղարաբաղում «հատուկ գործողության» մասին

 

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ


Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ ԶԼՄ-ների միջոցով ազդարարել են Լեռնային Ղարաբաղում «հատուկ գործողություն» իրականացնելու մասին։ Այդ պլանների մասին բաց տեքստով խոսվում է «Ո՞վ՝ Ադրբեջա՞նը, թե՞ Ռուսաստանը կզինաթափի անօրինական զինված կազմավորումներին Ղարաբաղում» հոդվածում, որը հրապարակել է haqqin.az պարբերականը։

Հոդվածն ընդարձակ է, ամբողջ տեքստը ներկայացնելուց ձեռնպահ կմնանք՝ միայն հատվածներ մեջբերելով։

«Ստիպված ենք արձանագրել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան երկու տարի անցնելուց հետո եւ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի՝ ջախջախված հայկական բանակի մնացորդները նախկինի պես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում են։ Եվ չնայած Բաքվի դիվանագիտական ճնշման ներքո Հայաստանը քանիցս հայտարարել է, որ Ղարաբաղից լիովին դուրս է բերել կանոնավոր բանակի մնացորդները, կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ Հայաստանի քաղաքացիները մինչեւ այժմ ծառայում են ադրբեջանական տարածքում գործող անօրինական զինված կազմավորումների կազմում, «ԼՂՀ պաշտպանության բանակի» հովանու ներքո։

Միաժամանակ, ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվում է ուժային կառույցներից ստացված տեղեկություն, որի համաձայն՝ այդ անօրինական կազմավորումները պատրաստվում են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրահանգիչների կողմից, իսկ ռուս խաղաղապահներն իրենք իրենց տրանսպորտով նրանց են հասցնում զենք եւ զինամթերք։ Այլ խոսքով՝ հայերի անօրինական զինված խմբավորումը՝ մոտ 10-15 հազար թվաքանակով, դեռեւս մնում է սպառնալիքի եւ լարվածության աղբյուր Ղարաբաղի լեռնային հատվածում…

() Հասկանալի է, որ Ադրբեջանը ոչ մի հանգամանքում իր տարածքում չի ստեղծի ապառազմականացված գոտի եւ, հետեւաբար, թույլ չի տա, որ ռուս խաղաղապահների թվաքանակն ավելանա։ Պաշտոնական Բաքվի բազմակի հայտարարությունների համաձայն՝ առանց անօրինական կազմավորումների անվերապահ զինաթափման ոչ մի իմաստ չկա բանավեճ վարել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության մասին։

Բայց անգամ եթե այս հարցով կոնսենսուս ձեռք բերվի, ո՞վ է զինաթափելու անօրինական կազմավորումներին։ Հայաստա՞նը, որը բառի բուն իմաստով նույն լեզվով է խոսում ղարաբաղցի անջատողականների հետ։ Թե՞ Ռուսաստանը, որը, վկայակոչելով խաղաղապահների մանդատի ոչ հստակ ձեւակերպումը, ամուր կոոպերացվում է հայ անջատողականների հետ եւ անգամ զինում է նրանց։

Մի խոսքով՝ ստեղծվում է եւս մեկ փակուղային իրավիճակ, որի դեպքում Ադրբեջանը մնում է միակ կողմը, որը շահագրգռված է այսպես կոչված «ԼՂՀ բանակի» լիակատար եւ անվերապահ զինաթափմամբ։ Իսկ դա նշանակում է, որ հատուկ գործողությունը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտո մեջ մտնող ամբողջ տարածքում անխուսափելի է»։

Այ այսպես, բաց տեքստով, Ադրբեջանի իշխանություններն ազդարարում են հայերի էթնիկ զտումների մասին։ Միջազգային հանրության, հատկապես Ադրբեջանի հետ «բարեկամական եւ գործընկերային» տրամադրված «քաղաքակիրթ Արեւմուտքի»՝ հանձինս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի, լիակատար թողտվությամբ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ուղիղ ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ դրանով իսկ անուղղակիորեն մասնակցելով Արցախում էթնիկ զտման պատրաստությանը։

Մահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում. հավաքվածներն ասում էին. «Ցավալի դեպք է, բայց մահացածը հաճախակի էր վարորդների համար վտանգավոր իրավիճակներ ստեղծում». ժամանել են Տավուշի մարզի և Դիլիջանի ոստիկանապետերը Դավիթ Փախչանյան. «Ունենք մշակումներ, որոնք կարող են փոխել պատերազմի վարման ձեւը» Կարևոր տեղեկություններ՝ թոշակ ու նպաստ ստացողների համար Տարբեր առաջարկներ կան, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից Որ ասում են խոզն էր պակաս «պառախոդով» եկավ, հիմա Վովա Վարդանովինն է Մեր անվտանգության երաշխիքը սեփական հզոր բանակն է. Ավետիք Չալաբյան Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյուն կտեղա Գագիկ Ծառուկյանը շարունակում է բարեգործական նախաձեռնությունները՝ ի շահ մեր երկրի ու համաքաղաքացիների Փակվելու են փողոցներ, ստուգվելու են քաղաքացիները․ ոստիկանությունը՝ վաղվա օրվա մասին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիբիրից ցուրտ հոսանքներ են ներթափանցում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Վիրավոր զինծառայող ունենք. վիճակը ծայրահեղ ծանր է Մարիա. փրկել Մոսկվան ԱՏՁՄ արտահերթ համագումարի  քվեարկության արդյունքում Միության նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը Խրախճանք` ժանտախտի ժամանակ. սա՛ է այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը. Հռիփսիմե Ստամբուլյան Պեմզաշենի դեպքով կալանավորվածներից մեկը փորձել է ինքնասպան լինել SunStyle ընկերությունը հորինել է նոր տեսակի արևային մարտկոցներ տանիքի կղմինդրի տեսքով Ադրբեջանն ապացուցում է, որ Արցախը և արցախցիները չեն կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը Արդեն մի քանի ժամ է ՝ Արցախը շրջափակման մեջ է․ ռուսներն ու Վիտալի Բալասանյանն են բանակցում ադրբեջանցիների հետ Տղամարդը կացնով կտրել էր քնած որդու մատները․ ոստիկանություն Կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ սոսկ տարա՞ծք. «Փաստ» ԱԱ-2022․ հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր զույգերը Անակնկալ շրջադարձ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունում. «Փաստ» Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Ինչո՞ւ է «Մոսկվայից գործուղված» որակվող Ռուբեն Վարդանյանի անվան հետ ասոցացվող կուսակցությունը հակադրվում Լավրովին. «Փաստ» Լիլիա Շուշանյանի գրառման բովանդակությունից զգացվում է, որ նա նեղացած չէ ԶՊՄԿ-ից Դեկտեմբերի կենսաթոշակի վճարումը կսկսվի դեկտեմբերի երրորդ աշխատանքային օրվանից Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում Աշտարակում թափառող շները հարձակվել են ու վնասվածքներ պատճառել տարեց կնոջը Եվրոպան «արևային հեղափոխություն» է պատրաստում Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը նախկին ԽՍՀՄ խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրավունքն իրացրել են 678 ավանդատու Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. «Ապրելու երկիր» կուսակցություն 4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին Միասնական ընդդիմության առնվազն 2 նոր լիդեր եմ տեսնում ու նրանք նախկին նախագահները չեն. Վահե Հակոբյան ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները Այս կինոնկարներից յուրաքանչյուրը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մի անհայտ դրվագի մասին. Ավետիք Չալաբյան Հարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. Press Կենտրոն