Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

Նոյեմբեր ամսվա վերջին IDBank-ն ու Իդրամը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը։ Այս ամսվա ընթացքում կուտակված բոլոր «մի դրամները»՝ 4․653․223 դրամ, փոխանցվելու են «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Արեն Մեհրաբյանի ընտանիքի նախաձեռնությամբ, որի հիմքում ավագ որդու՝ Արենի երազանքն է՝ հիմնել աէրոտիեզերական շարժիչների և ուղղահայաց վերելքով ու վայրէջքով թռչող Էլեկտրական սարքերի մեքենաշինական արտադրություն Հայաստանում՝ հիմք դնելով հայկական տիեզերական ծրագրին:

Հիմնադրամի նպատակն է տրամադրել համապատասխան կրթություն մասնագիտություն չունեցող, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած ու դրա արդյունքում գործազուրկ դարձած անձանց, ինչպես նաև բոլոր երիտասարդներին, որոնք նպատակ ունեն համապատասխան ինժեներական կրթություն ստանալ աէրոտիեզերական ոլորտում։

Ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ՝ դեկտեմբեր ամսվա շահառուին։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարը փոխանցվելու է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։ 

 

Հիմնադրամն օգնում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին անհրաժեշտ բուժումը կազմակերպել հայաստանյան և արտասահմանյան լավագույն կլինիկաներում: Հիմնադրամն օգնում է նաև ոլորտային բուժհաստատությունների վերազինմանն ու արդիականացմանը, ինչպես նաև՝ բժիշկների միջազգային վերապատրաստմանը: Բարեգործական ոլորտում ունենալով ավելի քան տասը տարվա փորձ՝ Արմեն Մարտիրոսյանը մինչև հիմնադրամի ստեղծումը հանրային դրամահավաքների միջոցով անձնապես օգնել է կյանքի համար պայքարող հարյուրավոր երեխաների՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրի լավագույն կլինիկաներում։ Իսկ հիմնադրամն իր գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում կարողացել է օգնել 2000-ից ավելի երեխայի։

«Շատ ուրախացանք, երբ տեղեկացանք, որ մեր սիրելի IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ողջ գումարն ուղղելու է մեր հիմնադրամի շահառուներին, որի կարիքը նրանք շատ ունեն: Նախորդ տարի նույնպես պատիվ ունեցանք այս շատ կարևոր նախաձեռնության շահառուն լինել, որի արդյունքում ստացված 8.057.944 ՀՀ դրամով կարողացանք օգնել իմունային համակարգի լուրջ խնդիրներ ունեցող 7 երեխայի՝ գնելով նրանց համար կենսական նշանակության թանկարժեք դեղորայք և տալով նրանց ապրելու հնարավորություն: Դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացված «մի դրամները» նույնպես կուղղենք կյանքի համար պայքարող երեխաների բուժման ծախսերը փոխհատուցելուն: Ամանորին ընդառաջ սա մեր երեխաների համար տոնական մեծ նվեր է, քանի որ նրանց երազանքը սովորաբար մեկն է լինում՝ հնարավորինս շուտ առողջանալ ու վայելել անհոգ մանկությունը: «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը արդեն բազմիցս ապացուցել է, որ անգամ մեկ դրամը կարող է հրաշքներ գործել: Խնդրում ենք բոլորին դեկտեմբեր ամսվա ընթացքում մշտապես ակտիվորեն օգտվել Idram&IDBank հավելվածից` դրանով իսկ օգնելով կյանքի համար պայքարող երեխաներին ապրել:»

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ սա Բանկի և Իդրամի արդեն երկրորդ համագործակցություն է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ։ «Ամանորին ընդառաջ մենք որոշում կայացրիք ևս մեկ անգամ կանգնել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների կողքին․ նրանք բոլորն էլ հրաշքի են սպասում, թող այդ հրաշքը կատարվի, երեխաներն առողջանան, իսկ մենք և մեր հաճախորդները կփորձենք ողջ ուժով, թե մտքով, թե գործով օգնել նրանց։ Հիշեցնեմ, որ մեր օգտատերերն ընդամենը առօրյա վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, IDBanking.am առցանց հարթակով, Idram.am կայքով, դառնում են բարի կամքի դեսպան և նպաստում են, որ Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ փոխանցեն նախաձեռնությանը», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան