Сегодня: 25 Апрель 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մենք մի շարք մարզաձևերում աշխարհում լավագույններից ենք. Հրաչյա Ռոստոմյան

ArmLur.am-ը զրուցել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ։

-Պարոն Ռոստոմյան 2022 թվականը մոտենում է ավարտին և այս օրերին տարբեր ոլորտների պատասխանատուներ ամփոփում են տարին։ Ի՞նչ արդյունքներով է տարին ամփոփում մարզական ոլորտը, որպես ՀԱՕԿ գլխավոր քարտուղար ինչպե՞ս կգնահատեք Մրցաշրջան 2022-ը։

-Նախ թվային ցուցանիշներին անդրադառնալուց առաջ պետք է փաստենք, որ ամբողջ աշխարհում պետությունների համար դժվարին շրջափուլերում, երբ գերիշխողը ազգերի անկումային տրամադրություններն են՝ սովորաբար մարզական մեծ հաջողություններ չեն արձանագրվում, դա ապացուցված ճշմարտություն է։ Սակայն հաճելիորեն պետք է արձանագրեմ, որ Հայաստանում սպորտի ոլորտում մենք ունենք դրական իմաստով անոմալ վիճակ։ Այսօր ես վստահորեն կարող եմ հայտարարել, որ սպորտն այն եզակի ոլորտն է, որտեղ վերջին 15 տարիներին մենք շարունակաբար մեծ հաջողություններ ենք գրանցել: 2005 թվականից, երբ Գագիկ Ծառուկյանը ընտրվեց ՀԱՕԿ նախագահ տարեցտարի հայկական սպորտը առաջընթաց ապրեց: Կառուցվեցին նոր մարզահամալիրներ, հները վերանորոգվեցին, ինչը նկատվեց նաև մեդալների աճի տեսքով:Այդ մեդալների աճը ակնառու է նաև վերջին տարիներին: Բացառությամբ 2020-ի, երբ կովիդ ու պատերազմ էր, մնացած բոլոր տարիներին մենք մեդալային թվի աճ ենք ունեցել: 2015-ի համեմատ ավելի քան կրկնակի աճել է մեր մեդալների թիվը: Օրինակ 2015-ին մենք նվաճել էինք 147 մեդալ, իսկ 2022-ին՝ 306, որից 104 ոսկե: Ընդ որում սա միայն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

Նշեմ, որ այս տարի մենք երկար տարիների դադարից հետո աշխարհի չեմպիոն ունեցանք մարմնամարզությունում: Պատմության մեջ առաջին չեմպիոնն ունեցանք ձյուդոյից: Շատ լավ մրցելույթներ ունեցան ծանրորդները, որոնք հայրենիք բերեցին 106 մեդալ: Հաջողություններ արձանագրեցինք նաև թիմային մարզաձևում՝ բասկետբոլում, կոտրելով այն կարծրատիպը, որ Հայաստանը չի կարող հաջողություններ գրանցել թիմային սպորտաձևերում:

Այս տարի Բասկետբոլի հավաքականը փոքր երկրների եվրոպայի չեմպիոն դարձավ, տարբեր տարիքային խմբերում ընդհանուր առմամբ 3 մեդալ նվաճեց, մինչև 16 տարեկանների եվրոպայի Ց դիվիզիոնում պատանի և երիտասարդ տղա և աղջիկ լավագույն խաղացողները Հայաստանի ներկայացուցիչներն էին։ Սա շատ նշանակալի ձեռքբերում է։ Բոլոր այս մարզաձևերում հաջողության ու արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է լավ մենեջմենթ, մոտիվացիա, համակարգային մոտեցում։

-Դուք խոսեցիք սպորտային մենեջմենթի ու մոտիվացիայի մասին։ ՀԱՕԿ–ը ի՞նչպես է դա իրականացնում։

-Սպորտային մենեջմենթն իր մեջ բազմաթիվ շերտեր է պարունակում՝ սկսած մեր երկրում սպորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումից, մանկապատանեկան սպորտի զարգացումից, համաշխարհային մարզական կառույցների հետ արդյունավետ գործակցությունից, հաղթանակով հայրենիք վերադարձած մեր մարզիկներին պարգևատրելուց ու խրախուսելուց և բացմաթիվ այլ կոմպոնենտներից։ Ես այսօր վստահաբար կարող եմ ասել, որ փոքր Հայաստանը մարզական գերտերություն է դարձել։ Մենք մի շարք մարզաձևերում աշխարհում լավագույններից ենք և մեր մրցակիցները աշխարհի ամենահարուստ, մեծ պետություններ են։ Բայց մենք կարողացել ենք մեր փոքր ազգաբնակչության պայմաններում անգամ այնպես անել, որ մենք այսօր մեր բոլոր հենակետային մարզաձևերում չունենք առողջ սերնդափոխության խնդիր, քանզի ասենք, օրինակ, ծանրամարտ, ըմբշամարտ,բռնցքամարտ, հրաձգություն, սպորտային մարմնամարզություն, ձյուդո մարզաձևերում մեր պատանիներն ու երիտասարդները բոլոր խոշորագույն միջազգային մրցաշարերից վերադառնում են մեդալների հարուստ ավարով, թիմային հաշվարկով միշտ լավագույն հնգյակի մեջ են հայտնվում , իսկ ծանրամարտով ընդհանրապես այս տարի առաջինն ենք եղել։ Դա նշանակում է, որ մենք ազգային հավաքականները համալրելու և անհրաժեշտության դեպքում առողջ սերնդափոխություն իրականացնելու առումով որևէ խնդիր չենք ունենալու, իսկ դա հավատացեք մեծ ձեռքբերում է։
Մինչ պարոն Ծառուկյանի կողմից ՀԱՕԿ ղեկը ստանձնելը մենք ունեինք մարզաձևեր, որտեղ 1 կամ 2 մարզիկն էինք ունենում, իսկ այսօր ազգային հավաքականների մարզիչները, սպորտային ոլորտի պատասխանատուները ունեն լավ պատրաստած մարզիկների շրջանում ընտրություն անելու հնարավորություն։ Սպորտում հաջողություններ արձանագրելու կարևոր նախապայմաններից մեկն էլ նաև այն է, երբ տարբեր գերատեսչությունների մեջ կա առողջ գործակցություն, կառուցողական մթնոլորտում թիմային աշխատանք, քանզի այստեղ հաջողելու դեպքում հպարտությունն ու հաղթանակն ամբողջ ազգինն ու պետությանն է։

-Իսկ ի՞նչ ասել է մոտիվացիա, արդյո՞ք խոսքը մարզիկների ֆինանասական մոտիվացիայի մասին է։

-Ոչ միայն։ Իհարկե հաղթանակած մարզիկներին հավուր պատշաճի գնահատելն ու խրախուսելը խիստ դրական ազդեցություն ու նշանակություն ունի, բայց ստեղծված պայմաններում ես վստահ եմ, որ մեր մարզիկները ֆինանսականից առավել այլ մոտիվացիա ունեն։ Նրանք քաջ գիտակցում են, որ իրենց հաղթանակներին մի ամբողջ ազգ է սպասում, աշխարհասփյուռ հայությունն է սպասում, ապագայի նկատմամբ լավատեսություն կորցրած մեր բոլոր հայրենակիցներն են սպասում։ Պարոն Ծառուկյանը իր վերջին հարցազրույցում շատ խորքային անդրադարձել էր այս թեմային, նշելով որ մեր մարզիկները հայրենասերներ են, ովքեր այսօր պայքարում են ոչ միայն իրենց հաղթանակի համար, այլ նաև հանուն մեր հերոս տղաների հիշատակի, պայքարում են հաղթանակի բերկրանքը պարգևելով մեր ազգի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու համար, ժողովրդական լեզվով ասած ազգի դուխը բարձրացնելու համար։ Այսօր մենք դժվարին ժամանակներ ենք ապրում և դժվարությունները պետք է կարողանանք միասնաբար հաղթահարել։

-Օրերս ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, մեծ տոն էր…. մեր անհաջողությունները կարծես չեն ավարտվում այս մարզաձևում, ի՞նչպես կմեկնաբանեք։

–Այստեղ կա հստակ ճշգրտման կարիք. Ես ֆուտբոլի մասին խոսում եմ բացառապես որպես սրտացավ ֆուտբոլասեր։ Եվ ՀԱՕԿ-ը չի միջամտում ֆուտբոլային մենեջմենթին։ Դա միայն այսօր չէ, դա հին թեմա է։ Կդիմեն՝ աջակցության համար, խորհրդատվության համար՝ խնդրեմ։ Մի բան փաստեմ, որ մարտին մենք խաղալու ենք Թուրքիայի հետ, բայց այս պահի դրությամբ նույնիսկ մարզիչ չունենք, կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են։

-Սպորտում լրջագույն խնդիրներից է մարզիկների արտագաղթը, ինչպե՞ս է ՀԱՕԿ–ը պայքարում դրա դեմ։

Արտագաղթն իրոք լրջագույն խնդիր է, քանզի եթե գնում են փոքր հասակից, ապա մենք կորցնում ենք ապագա տաղանդներ, մեր պոտենցիալը։ Եթե արդեն կայացած մարզիկներն են արտագաղթում, խնդիր է առաջանում արդյունավետ սերնդափոխության, իսկ երբ մարզիչներներն են արտագաղթում մի ամբողջ մարզաձևի զարգացում կարող է հարցականի տակ հայտնվել։ Սակայն ես ուրախությամբ ու հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2005 թվականից սկսած, երբ Գագիկ Ծառուկյանը դարձավ ՀԱՕԿ նախագահ մենք գործ ունենք մարզիկների ներգաղթի լուրջ վիճակագրության հետ։ Սա իհարկե պարոն Ծառուկյանի որդեգրած այն քաղաքականության արդյունքն է, որ պետք է մարզիկների համար ստեղծվեն մեր երկրում մարզվելու և մեր եռագույնի ներքո հանդես գալու և արդյունքի հասնելու դեպքում էլ պարգևատրվելու պայմանները։ Մենք այդպես էլ արել ենք, և այս տարիներին արտերկրում ապրող ու այլ երկրների դրոշների ներքո հանդես եկող բազմաթիվ մեր հայրենակիցներ վերադարձել են Հայաստան և հանդես են գալիս եռագույնի ներքո։ Կրկնում եմ, սա մեկ օրում չի եղել, բայց մենք հասել ենք այս արդյունքին։ Ծառուկյանի անձնական գործոնն ու դերակատարումն այս գործընթացում անգնահատելի է եղել։

-Գաղտնիք չէ, որ մեծ սպորտում անարդարությունները չափազանց շատ են։ ՀԱՕԿ–ը դրանց հակազդելու ի՞նչ մեխանիզմներ ունի։

-Իհարկե մեծ սպորտում անարդարություններ շատ կան։ Կան ազդեցիկ պետություններ, ազդեցիկ խաղացողներ, տասնամյակներով ձևավորված բարքեր և այլն։ Մեզ էլ հաճախ չի շրջանցում այդ թեման։ Բայց մյուս կողմից մենք պարբերաբար կարողանում ենք այդ անարդարությունների դեմը առնել, թույլ չտալ անարդարություններ՝ մեր մարզիկների և մեր երկրի հանդեպ։ Ժամանակակից աշխարհում խոշոր մարզական միջոցառումները վաղուց զուտ մարզական չեն։ Դրանք ազգերի և պետության հեղինակության, կշռի պայքար են այլևս։ Մենք դրան պատրաստ ենք և Հայաստանի հեղինակությունը մենք կարողանում ենք բարձր պահել։

Մենք օլիմպիական շարժման, համաշխարհային օլիմպիական ընտանիքի լիարժեք անդամ ենք, և մեզ այդ ընտանիքում հարգում են։ ՀԱՕԿ-ը վերջին տարիներին իր ուրույն տեղն ունի համաշխարհային սպորտի ընտանիքում: Մեզ հետ հաշվի են նստում: Այն, որ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը այցելել է Հայստան շատ բան է ասում:

Հայստանին այսօր վստահում են անցկացնել նաև օլիմպիական մարզաձևերից մեծ մրցաշարեր, սա ևս լուրջ ձեռքբերում է։ Կան անձնական կապեր և այստեղ նույնպես Ծառուկյանի դերը մեծ է, բայց ավելին այս թեմայով այլևս ոչ մի բառ չեմ ասի։ Կան թեմաներ որոնք լռություն են սիրում։

-Ձեր մասին պարբերաբար մամուլով արտահոսքեր են լինում, թե ուզում եք քաղաքական կուսակցություն հիմնել կամ անդամագրվել որևէ մեկին… Ի վերջո ձեզ այդ գործունեությունը հետաքրքի՞ր է։

-Հարցը երկու մասից է. Նախ ես ոչ միկուսակցություն չեմ հիմնում, ինձ հետաքրքիր չէ կուսակցական կյանքը։ Սակայն որպես քաղաքացի ես չեմ կարող անտարբեր լինել իմ պետության հանդեպ, այն մարտահրավերների, այն ռիսկերի հանդեպ, որոնք մեր պետության ու ժողովրդի առաջ են ծառացած։

Ես առաջին հերթին քաղաքացի եմ, ու սրտացավ քաղաքացի, որը սիրում է իր պետությունը, չի պատրաստվում որևէ այլ երկրում ապրել, բացի իր հայրենիքից և պատրաստ է ջանք դնել ավելի լավ պետություն ունենալու հարցում։ Կարծում եմ ես լիովին պատասխանեցի ձեր հարցին։

Լիդա Եղիազարյան

В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреля В центре Саратова подрались мигранты: их переехал автомобиль Обещанная поддержка ЕС и США может предоставить Армении новые экономические возможности: анализ экономиста Надеюсь, что Европа в будущем будет рассматривать Армению как часть европейской цивилизации: депутат Парламента Швеции