Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թուրքիայում արևային էներգետիկայի հզորությունը կաճի մինչև 500 տոկոսով

Թուրքիայում արևային էներգետիկայի հզորությունը կաճի մինչև 500 տոկոսով։ Թուրքիան մտադիր է մինչև 2035 թվականը ավելացնել իր արևային էներգետիկային ստացած հզորությունները 500 տոկոսով։ Առաջիկա 12 տարվա ընթացքում Թուրքիան ծրագրում է 53 գիգավատ էլեկտրականություն արտադրել արևային էներգիայի շնորհիվ։

Եթե 2020 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 5, 67 գիգավատ, ապա ընդամենը 15 տարում աճն ահռելի է լինելու։ «Անադոլու» գործակալությանը Թուրքիայի էներգետիկայի նախարարությունից ներկայացրել են ազգային էներգետիկ պլանը, համաձայն որի մինչև 2053 թվականը նախատեսվում է զրոյական արտանետումների հասնել, իսկ մինչև 2035 թվականը լուրջ գործողություններ է իրականացվելու այդ ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ մինչև 2035 թվականը Թուրքիայի ընդհանուր էներգետիկ հզորությունների 16,5 տոկոսը կկազմի արևային էներգետիկան, 17,7 տոկոսը ՝ քամու էներգետիկան, 11,1 տոկոսը՝ ատոմային էներգիան։ Մնացած մասը կմշակվի հիդրոէլեկտրակայանների և այլ աղբյուրների միջոցով։ Ամենամեծ աճը,ինչպես և կանխատեսվում էր, նախատեսված է արևային էներգետիկային։ 2022 թվականի նոյեմբերին Թուրքիային հաջողվել է հասնել մինչև 9,32 գեգավատ էներգիայի արտադրության։ 2035 թվականին այդ թիվը պետք է հասնաի 52, 9 գիգավատի։

Թուրքական իշխանությունները, որոնք կարծես թե որևէ խնդիր չունեն հիդրոէլեկտրակայանների միջոցով էներգիա ստանալու, ինչպես նաև ծրագրում են Եվրոպայի համար գազային հաբ դառնալ, առավելապես շահագրգռված են սեփական բնակչության առողջության և ծախսերի կրճատման հարցերով, ուստի և մտադիր են մի քանի անգամ ավելացնել արևային էներգետիկայի բաժինը։

Նույնիսկ մեր թշնամին է հասկանում արևային էներգիայի կարևորությունը սեփական երկրի և տնտեսության համար, մինչդեռ Հայաստանում նույնիսկ համապատասխան լուրջ գործողություններ չեն իրականացվում արևային էներգետիկայի ռազմավարական զարգացման ուղղությամբ, թեև այդ ոլորտը գրեթե դարձել է հիմնական հեռանկարայինը Հայաստանի տնտեսության համար։

Մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և տեսանելի ապագայում որևէ լուրջ առաջխաղացում չի նախանշվում։

Սոնա Գասպարյան

Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան