Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ռուբեն Վարդանյանը փայլուն պատասխաններ է տվել հայերի ու ռուսների մասին BBC–ի թունոտ հարցերին

Tsargrad.tv–ն գրում է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ին։ Նա հաստատել է հետևյալը. «Դուք վատ եք պատկերացնում, թե որքան ուժեղ է արցախահայությունը»։


Վարդանյանը նշել է, որ հայերն իրենց որոշումը վաղուց են կայացրել և ուզում են և ապրելու են իրենց հայրենիքում։ Զրույցի ընթացքում քաղաքական գործիչը նշել է, որ ոչ բոլորն են հասկանում հայերի ուժը. չէ՞ որ նրանք հազարավոր տարիներ ապրում են իրենց հայրենիքում։ Նա ասել է, որ հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվում է արդեն 35 տարի, հայերը պաշտպանում են իրենց հայրենիքը և հավատում իրենց արժեքներին:


Ժողովուրդը, նշել է Վարդանյանը, ամուր է կանգնած իր որոշման վրա, որն է ապրել ու պայքարել անկախ ամեն ինչից։ Այդպես է նա պատասխանել էկրանից այն կողմ գտնվող թղթակցին, երբ վերջինս ասել է, որ ներկա իրավիճակը դիտարկելով տպավորություն է ստեղծվում, որ այդպես երկար շարունակվել չի կարող: Այսինքն, ըստ թղթակցի, իբր «այդ տարածքը չի կարող գոյություն ունենալ»։ Նա իր խոսքերը բացատրել է նրանով, որ տուժում են մարդիկ, ովքեր գտնվում են ադրբեջանական շրջափակման մեջ։


Այնուհետև Վարդանյանին հարցրել են, թե ինչո՞ւ են հայերը ի դեմս պետնախարարի, այդ տարածքը Արցախ անվանում այն դեպքում, «երբ Ադրբեջանի և համաշխարհային հանրության համար դա Լեռնային Ղարաբաղն է»։ Վարդանյանը, ի պատասխան դրան, պարզապես հիշեցրել է մեկ պարզ ճշմարտություն, ըստ նրա որպես ապացույց ծառայում են Ադրբեջանի դասագրքերը։ Եվ իսկապես, 1980-ականների Խորհրդային Ադրբեջանի գրքերում Արցախը (Լեռնային Ղարաբաղը) նշվում է որպես հայկական տարածք։


Սակայն BBC-ի լրագրողները որոշել են կանգ չառնել ու հերթական «թունավոր» հարցն են ուղղել: Խոսքն, իհարկե, եղել է ռուս խաղաղապահների մասին։ Վարդանյանին հարցրել են, թե ինչո՞ւ խաղաղապահ կոնտինգենտի ռուս զինվորները չեն բացում Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանի հետ կապող ճանապարհը։

Պետնախարարը ստիպված է եղել կրկին հիշեցնել, որ ռուս խաղաղապահները զենք կիրառելու սահմանափակ մանդատ ունեն։ Նա խնդրել է չմոռանալ, որ այնտեղ ընդամենը 2000 խաղաղապահ կա, և նրանք կրակելու իրավունք չունեն, քանի որ ճանապարհը փակել են ֆորմալ «էկոակտիվիստները», այսինք քաղաքացիական անձինք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե» Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան