Այսօր՝ 27 հուլիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մանե Թանդիլյան. Միջազգային հանրության կողմից Արցախի անջատումը եւ ճանաչումը պետք է լինեն այստեղի հայությանն առաջարկվող խնդրի լուծումը. «Հայաստանի Հանրապետություն»

Արցախի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի հետ։

-Արդյոք խնդիրը չենք մեղմացնո՞ւմ, երբ բարձրաձայնում ենք հիմնականում շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին՝ չնշելով Ադրբեջանի գործողություններից բխող անվտանգային, գոյաբանական սպառնալիքները։

-Երբ խոսում ենք Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամի մասին, ներկայացնում ենք, որ նպատակը հենց ցեղասպանությունն է, արցախցու համար գոյաբանական խնդիր ստեղծելը։ Ակնհայտ է, որ ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, եւ առավել քան ակնհայտ է դրա նպատակը։ Միայն հումանիտար ճգնաժամից խոսելը եւ դրա հետեւանքները չներկայացնելը, այո՛, իրավիճակը մեղմացնել կնշանակի։ Բայց ցեղասպանական նպատակների, Արցախը հայաթափելու իր ցանկությունից այսօր անգամ Ալիեւն է անթաքույց խոսում։ Ստեղծված իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինել չի կարող, Արցախում ապրող հայության անվտանգությունն ու փրկությունը միայն Արցախն անկախ ճանաչելով պետք է լինի: Միջազգային հանրության կողմից Արցախի անջատումը եւ ճանաչումը պետք է լինեն այստեղի հայությանն առաջարկվող խնդրի լուծումը։ Այլ տարբերակներն աչքակապություն են եւ Բաքվի համար ստեղծելու են պարարտ հող հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների համար։

-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 16-ին հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Բերձորի միջանցքն ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով։ Ի՞նչ սպասելիքներ կան այս մասով։ Արդյոք հնարավո՞ր է հարցը կարգավորել իրավական կամ քաղաքական հարթությունում, թե՞ այն ունի այլ, օրինակ՝ ռազմական լուծում։


-Իրավիճակի ռազմական լուծումը վատթարագույն տարբերակն է, եւ բոլոր ներգրավված կողմերն ամեն ինչ պետք է անեն այն բացառելու համար։ Ես վստահ եմ, որ հարցը կարելի է եւ պետք է լուծվի միայն դիվանագիտական ճանապարհով՝ քաղաքական, իրավական եւ շատ կարեւոր է նաեւ՝ տնտեսական ճնշումներ գործադրելով Ադրբեջանի ռազմատենչ իշխանությունների վրա։ Հերթական ռազմական գործողությունը՝ ցանկացած ծավալի, լինելու է ապտակ միջազգային հանրությանը, եւ հույս ունենք, որ դա կանխելու համար գործադրվում են բոլոր ջանքերը։ -Ի՞նչ անելիքներ ունեն հայաստանյան քաղաքական ուժերն Ադրբեջանից սպառնացող գոյաբանական սպառնալիքին դիմագրավելու մասով։ -Կարծում եմ՝ հայաստանյան քաղաքական ուժերն առաջին հերթին պետք է համագործակցեն Արցախի կառավարության հետ։ Այնտեղ բոլորից լավ են հասկանում իրավիճակի սրությունն ու ավելի լավ են պատկերացնում լուծման ճանապարհները։ Համագործակցել ասելով՝ ավելի շատ նկատի ունեմ այնտեղից եկող ազդակներին (որոնք շատ հասկանալի են բոլորիս համար) համահունչ եւ սինխրոն արձագանքելը, ըստ դրանց նաեւ գործողություններ իրականացնելը։ Ավելի պարզ՝ պետք է աշխատել Արցախի հետ եւ Արցախի համար։ Այս իրավիճակում բոլորս պետք է մի կողմ դնենք մեր քաղաքական շահերը, նպատակահարմարությունները եւ կենտրոնանանք օր առաջ Արցախը ստեղծված իրավիճակից դուրս հանելու օրակարգի վրա։ Յուրաքանչյուրս կարող է մասնակցություն ունենալ այդ գործում, եթե լինենք ազնիվ մեր նպատակներում եւ Արցախը վեր դասենք բոլոր քաղաքական, նեղ անձնական հետաքրքրություններից։ Իսկ եթե չեն կարողանում օգնել կամ չեն ուզում, ապա լավ կլինի՝ գոնե լռեն՝ չխանգարելով Արցախին։

-Արցախի հիմնախնդիրն առնչվում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ տարածաշրջանային եւ անգամ աշխարհաքաղաքական խաղացողների շահերին։ Որքանո՞վ է մեր հասարակությունը գիտակցում, ճիշտ գնահատում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու Հայաստանին սպառնացող վտանգը։

-Իհարկե, այսօրվա անսահմանափակ տեղեկատվական հոսքի եւ քարոզչական լուրջ մեխանիզմների գործադրման պարագայում դժվար է «թացը չորից» տարբերել, բայց ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը եւ հազարամյակներից եկած փորձին։ Մեծ հույս ունեմ, որ այսօր գոնե այն օգտակար կլինի։ Ուզում եմ հավատալ, որ մենք պատկերացնում ենք, թե ինչ սպառնալիքների առջեւ ենք կանգնած, եւ թե որքան կարեւոր է ճիշտ առաջնորդներ, որոշում կայացնողներ ունենալը, որոնք պրոֆեսիոնալ են, ունեն կապեր եւ հնարավորություններ աշխարհի հետ խոսելու եւ կարող են մեր շահերն առաջ տանել աշխարհի հետ բանակցություններում։


Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվ համարում


Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինի Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. Կամենդատյան Ինչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանը Սկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում