Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել

Ntdtv.ru-ն գրում է, որ Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել: Այն գործարկել է պորտուգալական EDPR ընկերությունը։ Կայանը գտնվում է Լիսաբոնից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա։


Նախկինում այնտեղ աշխատում էին միայն հողմային տուրբիններ, իսկ այժմ դրանց ավելացվել են 17000 արևային մարտկոցներ։ Դրանք զբաղեցնում են վեց ֆուտբոլային դաշտի չափ տարածք։ Էլեկտրակայանը տարեկան կարտադրի 36,5 գիգավատ էլեկտրաէներգիա, և այն կտրամադրի 30 հազար մարդու։


«Մենք այդ նախագիծը սկսել ենք հինգ տարի առաջ: Մենք համատեղել ենք վերականգնվող էներգիայի աղբյուրների միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու երկու տեխնոլոգիա։ Դա մեզ թույլ է տվել օգտվել տարածաշրջանում արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքներից»,- պատմել է EDP Renovaveis ընկերության աշխատակից Դուարտե Բելլին։


Պորտուգալիան ունի շատ արև և ուժեղ քամի: Սրանք բարենպաստ պայմաններ են էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու համար։ Հիմա դրանք արտադրում են երկրի ողջ էլեկտրաէներգիայի 60%-ը։ Մինչեւ 2026 թվականը այդ ցուցանիշը պետք է հասցվի 80 տոկոսի։ Նոր հիբրիդային էլեկտրակայանը շահագործվում է արդեն մի քանի շաբաթ։


«Սա էլեկտրակայանների առաջին սերունդն է, որը միավորում է երկու տեխնոլոգիա՝ քամու և արևային: Երկրորդ և երրորդ սերունդները կունենանք, եթե մենք համատեղենք հիդրոէլեկտրակայաններն ու մարտկոցային կայանները առաջին երկու տեխնոլոգիաների հետ։ Այնպես որ ապագայում մենք համատեղելու ենք ոչ միայն երկու, այլև չորս տեխնոլոգիաներ»,- պատմել է EDP Renovaveis ընկերության աշխատակից Դուարտե Բելլին։


EDPR-ը վերականգնվող էներգիայի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է: Այն արդեն չորս նոր հիբրիդային էլեկտրակայան է կառուցում Պիրենեյան թերակղզում։ Դրանց ընդհանուր հզորությունը կկազմի 1,6 գիգավատ։ Նրանք կսկսեն աշխատել այս տասնամյակում։ Ընկերությունը նախատեսում է նմանատիպ նախագծեր իրականացնել նաև այլ երկրներում, այդ թվում Լեհաստանում, Իտալիայում, Բրազիլիայում և ԱՄՆ-ում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]

Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները