Այսօր՝ 20 մարտի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Այսօր Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օր

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը։

Սբ. Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաեւ հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սբ. Խաչի երեւման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցու Սբ. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել է Կյուրեղ Հայրապետը:
 
Սբ. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը: Սբ. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Սբ. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ վարքագրական աղբյուրների՝ տեղանքին լավատեղյակ լինելով, օգնել է Հեղինե դշխոյին գտնելու Քրիստոսի խաչափայտը: Տեսնելով Սբ. Խաչի հրաշագործ զորությունը, իր մոր` Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով Կյուրեղ: Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու ժամանակ փոխարինում է նրան: Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի  հետապնդումների ժամանակ: Սբ. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը նշվում է Սբ. Կյուրեղ Հայրապետի հետ միասին` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը:
«Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասին Ինչո՞ւ է արտադրությունը նվազել․ տնտեսագետի տեսանկյունից Չինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի Ավելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներ Պետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն Վարդանյան Մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Ռուբեն Վարդանյանի նոր նախաձեռնությունը Կոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է Որևէ կեղտոտ արշավ չի կարող ստվերել Ռուբեն Վարդանյանի աշխատանքն Արցախում Խաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին. Աբրահամյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ) Ալիևը նշել է՝ Հայաստանի համար հանգիստ ապրելու պայմանը Փաշինյանական նոր «վախերն» ու ՏՏ ոլորտի մեծ դժգոհությունը․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի ողբերգական գործով սպային Եկեղեցի ունենալու կապանցիների երազանքն իրականություն դարձավ հատկապես ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ջանադրության շնորհիվ Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում. Ռուբեն Վարդանյան Բաց է «Հաւք 2023» ԱԹՍ մրցույթի հայտերի ընդունման փուլը Արման Աբովյանը մասնակցել է «Բարձր մակարդակի երկխոսություն Չինաստանի Կոմունիստական կուսակցության և աշխարհի տարբեր կուսակցությունների միջև» խորագիրը կրող քննարկմանը Ես չեմ ուզում լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը կորցնում է Արցախը․ Ռուբեն Վարդանյան Մանե Թանդիլյանը ակտիվ գործունեություն է ծավալում Նոր «օպերացիան» անվստահություն և մտահոգություն է առաջ բերել․ «Փաստ» Դիտորդական առաքելության «փիարի» համար․ «Փաստ» Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը Անն Լույոյի հետ քննարկել են քաղաքական ուժի տեսլականը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման վերաբերյալ Կամ 3,5 մլն դոլարը քաղաքապետարանի պաշտոնյաները յուրացրել են, կամ ավտոբուսները 3,5 մլն-ով թանկ է վաճառվել․ Առաքելյան Կայացավ Հայ գործարարների ասոցիացիայի և Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի (HKTDC) համատեղ միջոցառումը Բեռլինի բնակիչները կկարողանան պարգև ստանալ «մաքուր» էներգիայի համար Հայաստանի կինոգործիչները բաց են Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցության համար Սատարում ենք օրինականության վերականգնման համար պայքարող համալսարանականներին. «Համախմբում» Երիտասարդներն են երկրի ապագան, նրանք են փոփոխություն բերողը, արժեքներ կրողն ու փոխանցողը. Մանե Թանդիլյան Կառավարությունը վառելիքի գնաճի համար երբևէ տնտեսական լուրջ հիմնավորում չի տվել. տնտեսագետ