Сегодня: 19 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է հրավիրել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ քրեական վարույթների շրջանակներում փորձաքննությունների նշանակման եւ անցկացման ընթացքում առաջացող համակարգային խնդիրները քննարկելու նպատակով: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ՀՀ գլխավոր դատախազության եւ դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետությունում գործող փորձագիտական գործունեություն ծավալող պետական հաստատությունների ղեկավարները, նախաքննական բոլոր մարմինների եւ ոստիկանության ներկայացուցիչները:

Մոտ 4 ժամ տեւած խորհդրակցության ընթացքում մանրամասն եւ համակողմանի քննարկվել են քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների որակի եւ արդյունավետության վրա ազդող բացասական բոլոր օբեյկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները, դրանց պատճառները, խնդիրների լուծման եղանակները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ նախորդ մի քանի ամիսներին ՀՀ գլխավոր դատախազությունում համակողմանի ուսումնասիրվել են քրեական հետապնդման բոլոր մարմինների վարույթներում գտնվող քրեական գործերով նշանակված այն փորձաքննությունները, որոնց կատարումը, 2019թ. մարտի 25-ի  դրությամբ, տեւել է երկու ամսից ավելի։ Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ պահի դրությամբ կատարման փուլում է գտնվել երկու ամսից ավելի տեւած 916 փորձաքննություն: Դրանց 12%-ն ընթացքի մեջ է եղել 2-4 ամիս, 12%-ը՝ 4-6 ամիս, 35,6 %-ը՝ 6-8 ամիս, 21,7%-ը՝ 8-12 ամիս, 16,4%-ը 12 ամիս իսկ 7,5%-ը՝ դրանից ավելի: 1 տարուց ավել ձգվող փորձաքննությունների մեջ գերակշռող քանակ են կազմում դատահաշվապահական փորձաքննությունները:

Խորհդրակցությանը կատարված ուսումնասիրության արդյունքների քննարկման ընթացքում արձանագրվել է, որ փորձաքննությունների ձգձգումները, որոնք ազդում են նաեւ նախաքննության ժամկետների, դրանով պայմանավորված նաեւ քրեական վարույթի մասնակիցների իրավունքների պատշաճ ապահովման վրա, պայմանավորված են հիմնականում մի քանի գործոնով: Դրանցից են փորձագիտական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը, ինչի վրա նաեւ ազդում է քրեական վարույթների թվի աճը, փորձագիտական կենտրոնների՝ ժամանակակից գիտական, տեխնիկական եւ մեթոդական համալրվածության զգալի պակասը, փորձագիտական կենտրոններում մասնագետների սակավությունը, որի հիմնական պատճառներից մեկն էլ, իր հերթին ցածր վարձատրությունն է, սոցիալական թույլ երաշխիքները, եւ որը դժվարացնում է փորձաքննությունների կատարումը: Նման բացասական գործոններից են նաեւ վարույթն իրականացնող մարմինների կողմից փորձագետներին ոչ նպատակային եւ անորոշ հարցերի առաջադրումը, դրան հակառակ՝ եզրակացությամբ առաջադրված ոչ բոլոր հարցերին փորձագետի կողմից տրվող լիարժեք ու գիտականորեն հիմնավորված պատասխանները, ինչն առաջացնում է լրացուցիչ, կրկնակի փորձաքննություններ նշանակելու խնդիր: Էական ազդեցություն ունի նաեւ փորձաքննության կատարման ժամկետների՝ նորմատիվ իրավական ակտով կարգավորված չլինելու հանգամանքը:

Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ ՀՀ-ում դեռեւս չի գործում դատափորձագիտական գործունեության մասին օրենք, ինչը նշանակում է, որ ոլորտը միասնական ու համակողմանի իրավակարգավորում չունի՝ դրանից բխող բազմաթիվ խնդրահարույց տեղային, տարբերվող մոտեցումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելով։

Խորհրդակցության ժամանակ առանձնահատուկ անդրադարձ է կատարվել հատկապես հանցագործության բացահայտման, մեղադրանքի հիմնավորման եւ քրեական գործի ելքի համար որեւէ էական նշանակություն չունեցող փորձաքննությունների նշանակման վրա: Նման վարքագիծը, ըստ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ցավոք, պահպանվում է ավանդաբար, հին կարծրատիպերով առաջնորդվելու պատճառով, ինչն անհրաժեշտ է հաղթահարել՝ փորձաքննությունների նշանակումը պայմանավորելով բացառապես կոնկրետ գործով իրավական գնահատականներ տալու համար դրանց կարեւորության հանգամանքով՝ հաշվի առնելով գիտատեխնիկական ժամանակակից ձեռբերումները:

ՀՀ գլխավոր դատախազը փորձագիտական հաստատությունների արդյունավետության տեսանկյունից առանձնացրել է դրանց մասնագիտական ռեսուրսներով համալրման, փորձագիտական գործունեությունը որակավորման ենթարկելու, փորձագետների կարողությունների եւ հմտությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը: Ելնելով դրանից՝ գլխավոր դատախազը փորձագիտական կենտրոնների ղեկավարներին առաջարկել է իրականացնել մասնագիտական ռեսուսրների գնահատում՝ ինչպես կադրային համալրման, այնպես էլ այդ աշխատանքի գրավչությունն ապահովելու տեսանկյունից պատշաճ վարձատրության խնդիրը լուծելու համար, եւ ներկայացնել դրանց հետ կապված հիմնավորված առաջարկություններ: Այս տեսանկյունից Արթուր Դավթյանը կարեւորել է նաեւ, մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա կոնկրետ ոլորտային կադրերի պատրաստման եւ մասնագիտական բանկի ստեղծման ուղղությամբ գիտակրթական կենտրոնների հետ համագործակցության ընդլայնումը:

Գլխավոր դատախազը նշել է, որ բազմաթիվ ուղղություններով հայաստանյան փորձագիտական կենտրոնների պոտենցիալը չի համապատասխանում ժամանակակից գիտատեխնիկական եւ մեթոդաբանական զարգացման միտումներին, եւ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանք ժամանակակից փորձագիտական սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ: Նա հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների կարիքների գնահատում՝ դրանց ձեռքբերման ուղղությամբ կառավարության աջակցությամբ համակարգված աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Հաշվի առնելով, որ քրեական վարույթների շրջանակում փորձաքննությունների նշանակման եւ իրականացման ոլորտի բազմաթիվ խնդիրներ հնարավոր է լուծել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ձեւավորմամբ՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է նաեւ ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ նախորդ տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա ամենասեղմ ժամկետներում մշակելու դատափորձագիտական գործունեության ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ:

Խորհրդակցության ավարտին գլխավոր դատախազը մի քանի հանձնարարություններ է տվել՝ ուղղված իրենց գործառույթների շրջանակներում քրեական հետապնդման մարմինների եւ փորձագիտական կենտրոնների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Միաժամանակ Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության տեսանկյունից չափազանց կարեւոր է եզրակացությունները կազմելիս փորձագետների՝ բացառապես իրենց մասնագիտական գնահատականների շրջանակում մնալու հանգամանքը: Ըստ գլխավոր դատախազի՝ անգամ գերժամանակակից սարքավորումներով համալրումը ոչինչ չարժե, եթե իրենց պարտականությունները կատարելիս փորձագետները, քրեական հետապնդման մարմինները դուրս են գալու իրավասությունների սահմաններից եւ տուրք են տալու անձնական շահերի, հանցավոր հետաքրքրությունների բավարարմանը:

Արթուր Դավթյանն զգուշացրել է, որ որեւէ նման դրսեւորում պատժվելու է խստագույնս:

Кто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак Карапетян Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак Карапетян АМИО Банк выпустил драмовые облигации Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак Карапетян Филиал Амио Банка "Арташисян" вновь открыт Прибывшие в село Киранц полицейские пытаются открыть перекрытую межгосударственную дорогу Армении выгодно быть частью ЕАЭС: замминистра ИД РФ Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 16-05-24 «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак Карапетян Завтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. Карапетян Отныне у мобильного банкинга AMIO появится новая возможность Сила Одного Драма подводит итоги двухлетней программы совместно с фондом Teach for Armenia ВТБ (Армения) расширил возможности трансграничных переводов по номеру телефона Христианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак Карапетян Армения встала на путь диктатуры: Аршак Карапетян Генеральный директор Ucom выступил на панельной дискуссии о технологическом развитии Эти люди не понимают, что такое Родина: Аршак Карапетян «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак Карапетян Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст» Мгновенные переводы в Россию и из России в Армению по номеру телефона СК: Водитель въехавшего в толпу на площади Республики «Камаза» был нетрезв и не подчинился полицейским В Армении ожидается переменная погода: температура воздуха понизится Лидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурах Кто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларов IDBank выпускает 2-ой транш долларовых облигаций 2024 года Forbes опубликовал рейтинг богатейших людей мира На пост министра обороны Путин вместо Шойгу предложил другого кандидата Блинкен обсудил ситуацию в Рафахе с главой Минобороны Израиля Акция гражданского неповиновения стартовала в центре Еревана Задержанный в России экс-депутат парламента Армении обратился к Пашиняну Существует большая вероятность, что сериал «Сёгун» будет продлен на второй сезон Мать пропавшего без вести военнослужащего: Николу придется ответить за сдачу земель Крупная победа «Интера» (видео) Миллионерши Кайли и Кендалл Дженнер встали за барную стойку в Лас-Вегасе Армен Багдасарян повредил правое запястье, когда полиция подвергала его приводу во время акции В Алматы завершились переговоры глав МИД Армении и Азербайджана: о чем договорились стороны Израильская армия готовится начать новую операцию в Джабалии