Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀԹՖ խորհրդի անդամ, ակումբի նախագահ․ Մանվել Գրիգորյանից պրծանք, հիմա էլ Սասուն Միքայելյա՞նն է նույն քայլերն անում

Վարդան Ղահրամանյանը կանխամտածված աշխարհի առաջնության մասնակիցների հայտերի գրանցումը եւ վիզաների վարչություն դիմելը ուշացրել է, որպեսզի հայտարարեն, թե մեր ՀՀ առաջնությունը բոյկոտելու եւ ուշ անցկացնելու պատճառով չհասցրեցին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց վաստակավոր մարզիչ, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի խորհրդի անդամ, «Տորք» ակումբի նախագահ Արսեն Ավետիսյանը:

Մայիսի 15-19-ը Մանչեսթերում կայացել է թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցել: Աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի համար, իսկ Հայաստանը ներկայացնող մարզիկները ժամանակի սղության պատճառով չեն հասցրել վիզաներ ստանալ՝ Մանչեստեր մեկնելու համար: Թե իրականում ինչն է եղել պատճառը, որ Հայաստանը մասնակից չի ունեցել աշխարհի առաջնությունում, տարբեր կարծիքներ են հնչում ֆեդերացիայից եւ ֆեդերացիայի ղեկավարությունից դժգոհող մարզիչների, ակումբերի ներկայացուցիչների կողմից:

Ի դեպ, նշենք, որ ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը հայտարարել էր, որ աշխարհի առաջնության համար 5 մլն դրամ ֆինանսավորում է ստացել, սակայն փաստացի ոչ մի մարզիկ չի մեկնել աշխարհի առաջնության:

Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում ըստ նախնական հայտի Հայաստանի հավաքականի կազմում պետք է հանդես գային Լեւոն Գասպարյանը (54 կգ), Ռոման Հայրապետովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Սերգեյ Ավանեսովը (74 կգ) եւ Արսեն Գրիգորյանը(-87 կգ): Նշենք, որ այս 5 մասնակիցներից ամենաբարձր վարկանիշային միավորներն ունի մոսկվայաբնակ Սերգեյ Վարդազարյանը, որը օլիմպիական ուղեգիր նվաճելու իրական հավակնորդ է:

Պարոն Ավետիսյան, Հայաստանի թիմը, որում նաեւ ձեր սանն էր, բաց թողեց աշխարհի առաջնությունը: Ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը:

Ամեն ինչ եղել է այսպես. ապրիլի 2-ին կայացել է Հայաստանի առաջնությունը եւ դրանից անմիջապես հետո հնարավոր էր ներկայացնել հայտերը: Աշխարհի առաջնության մասնակցության հայտերը ներկայացնելու իրավունքը Վարդան Ղահրամանյանի ձեռքում էր, քանի որ միայն նա ունի հայտագրվելու համար բոլոր կոդերը: Իսկ հայտերը ներկայացվել են Հայաստանի առաջնության ավարտից շատ ուշ: Մրցումներից հետո զանգեցի Ղահրամանյանին եւ հետաքրքրվեցի, թե երբ են պատրաստվում ներկայացնել հայտերը, երբ են ժողով անելու՝ քննարկեն, թե ով է մարզիկների հետ մեկնելու մրցավայր որպես մարզիչ: Նա ինձ ասաց, որ մի քանի օր անց նոր կքննարկեն եւ ուզում են մրցումներից հետո մի փոքր թեթեւանալ: Երկու օր անցավ կրկին զանգահարեցի, իսկ նրանց հեռախոսները դարձան անհասանելի էին: Եւս երկու օր անցավ, մեզ հայտնի դարձավ, որ իրենք գրանցել են թիմի կազմը եւ որպես մարզիչ գրանցել են Զորիկ Մեքինյանին:

Վարդան Ղահրամանյանը միայն ապրիլի 12-ին նոր թիմի մասնակցության հայտն է ներկայացնում: Ապա դիմում են վիզաների վարչություն, տվյալների գրանցման եւ մուտքի վիզա ստանալու համար: Եվ միայն մայիսի 16-ին մեր թիմի անդամները ստանում են վիզաները, այն դեպքում, որ աշխարհի առաջնությունը մեկնարկել էր մայիսի 15-ին: Եթե այս ամենը մի քանի օր նույնիսկ 2-3 օր շուտ անեին, մեր թիմը կհասցներ գնալ առաջնության: Նրանց այսկերպ զոհաբերեցին ոչ միայն մեր, այլեւ իրենց մարզիկներին, որպեսզի մարզաշխարհին, մարզիկներին կարողանան խաբել ասել՝ մեզ խանգարեցին մարտի 16-ին Հայաստանի առաջնությունն անել, եւ իրենց պատճառով աշխարհի առաջնությունից մենք զրկվեցինք:

Իսկ ի՞նչ է շահում ֆեդերացիայի ղեկավարությունը ԱԱ-ին միտումնավոր չմասնակցելուց:

Այս ամենն արվեց նրա համար, որպեսզի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից առաջ իրենց ձեռքում «կոզր» ունենան մեր դեմ: Իրենք «թքած ունեն» այս ազգի, մարզաձեւի վրա: Հանուն իրենց կեղտոտ քայլերի ու նպատակների, ընտրություններում հաղթելու, որոշեցին «ժերտվա» տալ ամբողջ ազգային հավաքականին: Իմ մարզիկ Սերգեյ Վարդազարյանը մտել է դեսպանատուն ապրիլի 18-ին, մյուս մարզիկները 22, 23-ին: Հարց է առաջանում՝ ինչու են մարզիկներն ուշ մտել դեսպանատուն, ինչու են Հայաստանի առաջնությունից միայն 10 օր անց դիմել անձնագրերի եւ վիզաների վարչություն, ինչու են խումբ-խումբ մտել մարզիկները դեսպանատուն: Մենք վիզաների վարչությունից ճշտել ենք՝ իրենց զգուշացվել է, որ վիզաները շուտ չեն լինելու, աշխարհի առաջնության համար չեն հասցնելու, շատ են ուշացրել:

Աշխարհի առաջնության պետք է մասնակցեր նաեւ ձեր մարզիկը՝ Սերգեյ Վարդազարյանը: Ի՞նչ հնարավորություններ ուներ ԱԱ-ում Վարդազարյանը եւ օլիմպիական ուղեգրի ի՞նչ հավակնություններ ունի:

Ներկայումս հայկական թաեքվոնդոյում նա միակ մարզիկն է, ով 55 միավոր ունի եւ աշխարհի առաջնությունում մեծ շանսեր ուներ լավ արդյունք ցույց տալ ու վարկանիշային աղյուսակում լավագույն 32 թաեքվոնդոիստների մեջ հայտնվել: Իսկ լավագույն 32 թաեքվոնդոիստները հնարավորություն են ստանում Գրան Պրիների մասնակցել, ինչը մեծ վարկանիշային միավորներ է տալիս օլիմպիական ուղեգրերի համար: Ես վստահ հայտարարում եմ, որ Սերգեյ Վարդազարյանը շատ մոտ էր Օլիմպիական ուղեգրի եւ թերեւս միակ հույսն էր: Բայց այս խումբը Սերգեյին զրկեց օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունից, ուղղակի ջուրը գցեցին նրա այսքան տարիների աշխատանքը: Միակ հույսը մնաց Օլիմպիական խաղերից առաջ վարկանիշային մրցաշարը: Իսկ այնտեղ օլիմպիական ուղեգիր նվաճելը շատ բարդ է, քանի որ պարտադիր պետք է մեդալ նվաճես: Այս ամենն առնվազն թուրքի քաղաքականություն է, ստորություն է ֆեդերացիայի ղեկավարության կողմից:

Իմ մարզիկն այս աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար իր գրպանից մեծ գումարներ էր ներդրել: Միայն այս տարի մասնակցել էր բազմաթիվ մրցաշարերի:  Մոսկվայում իր աշխատանքը մեկ ամսով թողել էր՝ զրկվելով շուրջ 700 հազար դրամ աշխատավարձից, իր գրպանից Հայաստան գալու տոմսն էր գնել եւ դեռ պետք է հետ դսռնալու տոմսն առնի, հատուկ թանկ վիտամիններ է գնել, խմել: Մի խոսքով նա լիարժեք պատրաստվել էր այս առաջնությանը ու արդյունքում մի քանի հոգու թեթեւ ձեռքով կորցնում է մասնակցության իրավունքը... Եվ այս գումարները ո՞վ է վճարելու իմ մարզիկին՝ մասնակցության իրավունքը կորցնելուց հետո: Փաստացի մի ամբողջ տարվա աշխատանք, մի ամբողջ օլիմպիական ցիկլի աշխատանք գցեցին ջուրը:

Ու այս ղեկավարությունը, այս կազմը, մարզաձեւը ոչնչացնող, ազգային հավաքականին զոհ տվող այս խումբը որոշել է երկու օրից Երկրապահ կամավորների միության շենքում նախագահի ընտրություններ անցկացնել:

Այսինքն՝ մայիսի 24-ին է տեղի ունենալու նախագահի ընտրությո՞ւն:

Լինելու է հերթական խախտումներով ընտրությունը: Նախատեսված է ֆեդերացիայի համագումար, որի օրակարգում լինելու է նախագահի ընտրության հարցը: Ես մշտապես եղել եմ նախագահության անդամ: Իրենք էլ շեշտում են, որ նախագահության անդամների կազմում իմ անունն էլ է գրած: Եթե իմ անունը գրված է ու ես համարվում եմ նախագահության անդամ, եթե իրենք «Երկրապահում» հավաքվել են նախագահությունով, ինչ-որ օր են որոշել եւ նշանակել ընտրությունների համար, բա ինչո՞ւ ինձ տեղյակ չեն պահել, որպես նախագահության անդամ: Թե՞ մտածում եմ՝ քվորումն ապահովել են, այս մի անդամն էլ կարող է չլինել: Սա օրենքի կոպիտ խախտում է: Խախտում է նաեւ երկու օր առաջ տեղեկացնելը ընտրության մասին: Իրենք իրավունք չունեն զանգեն, ասեն՝ երկու օրից ընտրություն է: Մենք ունենք թեկնածու, մենք բողոքարկող կողմ ենք, իրենք պարտավոր են նախապես ժամանակ տալ մեզ, որպեսզի մենք ի վիճակի լինենք մեր  թեկնածուին առաջադրել:

Եւս մեկ խախտում կա առաջիկա ընտրություններում. նախագահության այն կազմի փաստաթուղթը, որով նրանք գնում են ընտրության, կեղծ է: Ամենահետաքրքիրն այն է, որ նախագահության կազմի փաստաթուղթը կեղծ լինելու մասին շատ լավ գիտեն սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը եւ Երկրապահների միության նախագահ Սասուն Միքայելյանը: Այդ կեղծ փաստաթղթում հավաքագրված են Երկրապահների միության անդամների անուններ: Ստացվում է՝ Մավել Գրիգորյանից պրծանք, հիմա էլ Սասուն Միքայելյա՞նն է նույն քայլերն անում: Ի՞նչ է՝ Սասուն Միքայելյանը ընդառաջում է Մանվել Գրիգորյանի մարդկանց... Այս պահին ինձ համար այլեւս տարբերություն չկա՝ գեներալ Մանվել, թե Սասուն Միքայելյան... Եթե նա այդպես է վարվում ֆեդերացիայի հետ: Ստացվում է՝ բոլորով Սասուն Միքայելյանի հետ միասին քննարկել են, եկել են մի որոշման, որ բոլորով միասին այս մարզաձեւը կուլտուրական ոչնչացնեն:

Ի՞նչ եք պատրաստվում անել նախագահի ընտրության օրը:

Այդ համագումարն անօրինական են անում եւ մենք պատրաստվում ենք թույլ չտալ, որ այն կայանա: Ճիշտ է՝ իշխանությունից մարդ կա իրենց մեջ՝ Սասուն Միքայելյան։ Կյանքի գնով էլ լինի, թույլ չենք տալու, որ այդ համագումարը կայանա. Սասուն չէ, ով ուզում է լինի նրանց մեջ:

Լուսինե Շահբազյան

Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան