Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ի՞նչ է Գործընթացների խելացի ավտոմատացումը (ԳԽԱ/IPA)

Գրեթե բոլոր ոլորտներում արհեստական բանականությունը համարվում է ապագայի տեսլական, որը խոստանում է փոխել բիզնեսի բոլոր բաղադրիչները: Բայց ոչ բոլոր սպասումներն են արդարացվում։ Արդեն տասնամյակներ է, ինչ մենք սպասում ենք անհատական՝ մարմնի վրա կրելի թռչող համակարգերին, ինչպես նաև արհեստական բանականությամբ աշխատող բացառապես առանց վարորդ մեքենաներին, որոնք դեռևս հեռու են համատարած օգտագործմանը հասնելուց։

Այնուամենայնիվ, Գործընթացների խելացի ավտոմատացումը (ԳԽԱ/IPA) արդեն իսկ փոխում է բիզնեսների աշխատանքի վարման ձևը: Վերլուծական ընկերություններից մեկը 2022 թվականին համաշխարհային շուկան գնահատում էր 13,6 միլիարդ դոլար և ակնկալվում է, որ մինչև 2027 թվականը այն կրկնապատկվելու է: IPA-ի համընդհանուր տարածման շնորհիվ ընկերությունները սովորում են ավտոմատացնել ավելի բարձր մակարդակի գործառույթները՝ հիմնվելով ռոբոտացված գործընթացների ավտոմատացման գործիքակազմի վրա, դրանով իսկ  կարողանալով ավելի մեծ վերադարձելիություն ստանալ իրենց ներդրումներից՝ միևնույն ժամանակ մարդկանց հնարավորություն տալով զբաղվել ավելի արժեքավոր առաջադրանքներով:

Ի՞նչ է գործընթացների խելացի ավտոմատացումը (IPA)։

Գործընթացների խելացի ավտոմատացումը տեխնոլոգիական լուծում է, որը համատեղում է ռոբոտացված գործընթացների ավտոմատացումը (RPA), արհեստական բանականությունը (AI), բնական լեզվի մշակումը (NLP) և մեքենայական ուսուցումը (ML) ոչ միայն կրկնվող ու ամենօրյա առաջադրանքներ կատարելու համար, այլ նաև ժամանակի ընթացքում որոշակի առաջադրանք սովորելու հաշվին առավել արդյունավետ դառնալու համար։ Ինչպես բոլոր ավտոմատացման գործիքները, IPA-ը ձգտում է կատարել այն առաջադրանքները, որոնք սովորաբար կատարում են մարդիկ: IPA-ը կարող է համակցվել ռոբոտացված գործընթացների ավտոմատացման (RPA) և այլ գործիքների հետ՝ իրականացնելու ավտոմատացված առաջադրանքների լայն տեսականի, որոնք օգտատերերը կարող են սահմանել մեկ անգամ, իսկ այնուհետև գործարկել ժամանակացույցով կամ միջամտել այն դեպքում, երբ փոխվում են  սահմանված պայմանները:

Որո՞նք են գործընթացների խելացի ավտոմատացման (IPA) առավելությունները:

IPA լուծումների կիրառումը բիզնեսին թույլ է տալիս ավտոմատացնել աշխատանքային պրոցեսի ավելի շատ մասեր՝ թույլ տալով մարդկանց  կենտրոնանալ ավելի արժեքավոր առաջադրանքների վրա, որոնք հնարավոր չէ ավտոմատացնել: Սա հանգեցնում է ավելի արագ գործընթացների ու պարզեցված հաղորդակցության, որոնք կարող են բերել բարձր արդյունավետություն և ներդրումային եկամտաբերություն: Ըստ McKinsey-ի՝ ընկերությունները, որոնք IPA կիրառման փորձարկումներ են անում, հաճախ ունենում են 100%-ից ավելի ներդրումային վերադարձելիություն:  

Ո՞րն է տարբերությունը գործընթացների խելացի ավտոմատացման (IPA) և ռոբոտացված գործընթացների ավտոմատացման (RPA) մեջ։

Ռոբոտացված գործընթացների ավտոմատացումը (RPA) օգտագործում է ծրագրային ռոբոտներ՝ գործակցելու տարբեր համակարգերի և հավելվածների հետ և կատարելու կրկնվող, առօրյա առաջադրանքները, որոնք այլապես կծանրաբեռնեին արդեն իսկ զբաղված աշխատակիցներին: Ըստ սահմանման՝ RPA-ն աշխատում է՝ հիմնվելով կանոնների վրա, և իդեալական լուծում է՝ փոխարինելու մարդու կողմից նախապես սահմանված կանոններով կատարվող առաջադրանքներն ու գործառույթները։ RPA-ը իդեալական է  նաև համակարգված տվյալների մշակման համար:

IPA-ն ապահովում է գործընթացների ավտոմատացման ավելի բարձր մակարդակ՝ բարդ խնդիրներ լուծելու ունակությամբ: IPA-ն ավելի ճկուն է առաջադրանքներ կատարելիս, կարող է մշակել չհամակարգված տվյալներ, ինչպես նաև անել դատողություններ կամ վերլուծություններ առաջադրանքն ավարտին հասցնելու համար: IPA-ի կիրառության տարածմանը զուգահեռ՝ գործընթացներն ավելի արդյունավետ կդառնան:

IPA-ը ներառում է RPA գործիքներ, որոնք կարող են համատեղ կիրառվել գործընթացի ամբողջական ավտոմատացման համար՝ օգտագործելով յուրաքանչյուրի ուժեղ կողմերը:

Որո՞նք են գործընթացների խելացի ավտոմատացման օրինակները:

Կազմակերպությունները մշակում են փաստաթղթերի մեծ ծավալներ, որոնք պետք է հավաքվեն, տեսակավորվեն և ուղարկվեն համապատասխան բաժիններ: Գործընթացների խելացի ավտոմատացումը կարող է ճանաչել և առանձնացնել փաստաթղթերի հիմնական տեսակները (հաշիվներ, պատվերներ, ձևաթղթեր և այլն) և ոչ միայն ուղղորդել համապատասխան բաժիններ, այլև դուրս հանել անհրաժեշտ տվյալները (հաշիվների ընդհանուր գումարը, պատվերի տարրերը), որոնք այնուհետև մշակվում են RPA գործընթացներով։ Դրա օրինակներից են հիփոթեքային վարկավորման մշակումը բանկային ոլորտում, հաշիվ-ապրանքագրերի մշակումը հաշվապահական ծրագրերում, առողջության և այլ ապահովագրական հատուցումների հայցադիմումների մշակումը, մաքսային հայտարարագրերը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում:

Որտե՞ղ կարող է օգնել գործընթացների խելացի ավտոմատացումը:

IPA-ը կարող է բերել բիզնես գործընթացների ավելի մեծ արտադրողականության և արդյունավետության ցանկացած տեղ, ուր RPA-ն արդեն իսկ գործարկված է: IPA լուծումներն աշխատում են ավտոմատացնել ավելի մեծ թվով գործընթացներ և գործընթացների ավելի բարձր մակարդակներ՝ աշխատանքային հոսքի շրջանակներում՝ կատարելով այնպիսի առաջադրանքներ, որոնք նախկինում անում էին մարդիկ: Այն ընկերությունները, որոնք նախատեսում են իրենց գործընթացներում կիրառել արհեստական բանականության գործիքներ պետք է հաշվի առնեն, որ կայուն և վստահելի RPA լուծում ունենալը պարտադիր նախապայման է՝ աշխատանքային գործընթացների ավելի բարձր մակարդակի ավտոմատացման համար։ 

Հոդվածը թարգմանվել է Fortra.com կայքից։ Անգլերեն տարբերակի հղումը՝ https://www.fortra.com/resources/articles/what-intelligent-process-automation-ipa 

Fortra-ն ունի Կիբերանվտանգության և Ավտոմատացման ոլորտում 40 տարվա մասնագիտական փորձառություն, 3500-ից ավելի աշխատակից և 30,000-ից ավելի հաճախորդ, որոնց թվում են աշխարհի մի շարք խոշորագույն ընկերություններ։ FORTRA-յի հայաստանյան գրասենյակում այսօր 140-ից ավելի բարձրակարգ մասնագետ է աշխատում, ովքեր միջազգային գործընկերների հետ միասին իրենց արժեքավոր ներդրումն են ունենում ընկերության կողմից մշակվող գրեթե բոլոր ծառայություններում ու պրոյեկտներում։

Fortra-ի թիմին միանալու հնարավորությունների, ինչպես նաև կիբերանվտանգության և ավտոմատացման ոլորտների մասին ավելին իմանալու համար կարող եք հետևել Լինքդինյան էջին՝ https://www.linkedin.com/showcase/fortra-armenia/

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան