Այսօր՝ 20 մարտի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սատարում ենք օրինականության վերականգնման համար պայքարող համալսարանականներին. «Համախմբում»

ՀՀ կառավարությունը, խախտելով բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության դրույթը (38-րդ հոդվածի 3-րդ կետ), ինչպես նաև՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրությունը, ձևավորել է ԲՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդ, որն էլ, դեմ գնալով բուհի կոլեկտիվի կամքին, ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։ Ապօրինի հիմքերով նշանակված ժամանակավոր պաշտոնակատարին այսօր բուհի գիտխորհրդին են ներկայացրել ոստիկանական ուժերի ուղեկցությամբ։


Այս ապօրինության իրավական հիմք է ներկայացվում «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը, համաձայն որի, «եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է երեք անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ»։
Հարկ ենք համարում շեշտել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի այս դրույթը չի կարող վերաբերել հիմնադրամի կազմակերպաիրավական ձև ունեցող բուհերին, քանի որ այս կերպ խաթարվում է բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետը․ իսկ Սահմանադրությունը գերակա է օրենքի նկատմամբ։ 

 

Հիշեցնում ենք, որ ՀՀ սահմանադրության նշված դրույթի համանման խախտմամբ 2021թ․ ամռանը գործող իշխանությունները ձևավորեցին Երևանի պետական համալսարանի կառավարման ժամանակավոր խորհուրդ և կատարեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ապօրինի նշանակում։ Հիշեցնում ենք նաև, որ դեռ 2021 թվականին ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը հենց այն պատճառաբանությամբ, որ նշված օրենքի նախագծում նախատեսվել էր գործադիր իշխանության գերակայություն բուհերի կառավարման խորհուրդների կազմերը ձևավորելու հարցում։


Հետևապես, խստիվ դատապարտում ենք Բրյուսովի անվան պետական համալսարանի կառավարման ժամանակավոր խորհուրդ ձևավորելու և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումները։
Հայտարարում ենք, որ ռեկտորի ժ/պ-ի նշանակումը քաղաքական է և միտված է քաղաքական վերահսկողության տակ վերցնել Բրյուսովի անվան պետական համալսարանը, վերացնել այստեղ առկա ազատամտության ավանդույթները։ Ակնհայտ է, որ այս գործելակերպը Հայաստանում բռնապետության հաստատման հերթական դրսևորումն է, ինչին պետք է հանրային դիմադրություն ցույց տրվի։


Ուստի՝ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ այս ապօրինի ու հակասահմանադրական որոշումը կյանքի կոչող պաշտոնատար անձանցից, այդ թվում ԿԳՄՍ նախարարից պահանջում ենք մնալ պաշտոնական լիազորությունների մեջ, չխախտել ՀՀ սահմանադրությունը, օրենքներն ու ԲՊՀ կանոնադրությունը։
Կոչ ենք անում ԲՊՀ դասախոսներին, ուսանողներին, վարչական ու տեխնիկական անձնակազմերին չտրվել գործող իշխանությունների շանտաժին, պայքարել բուհի ինքնավարության և արժանապատվության համար։ Կոչ ենք անում Հանրապետության բոլոր դասախոսներին և ուսանողներին սատար կանգնել ԲՊՀ-ի՝ իր արդար բողոքն արտահայտող կոլեկտիվին։  

 
Սատարում ենք օրինականության վերականգնման համար պայքարող համալսարանականներին և հայտնում՝ օրենքի սահմաններում հնարավոր բոլոր ձևերով աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը։

Հարգանքով՝ Համախմբում նախաձեռնություն

ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասին Ինչո՞ւ է արտադրությունը նվազել․ տնտեսագետի տեսանկյունից Չինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի Ավելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներ Պետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն Վարդանյան Մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Ռուբեն Վարդանյանի նոր նախաձեռնությունը Կոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է Որևէ կեղտոտ արշավ չի կարող ստվերել Ռուբեն Վարդանյանի աշխատանքն Արցախում Խաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին. Աբրահամյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ) Ալիևը նշել է՝ Հայաստանի համար հանգիստ ապրելու պայմանը Փաշինյանական նոր «վախերն» ու ՏՏ ոլորտի մեծ դժգոհությունը․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի ողբերգական գործով սպային Եկեղեցի ունենալու կապանցիների երազանքն իրականություն դարձավ հատկապես ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ջանադրության շնորհիվ Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում. Ռուբեն Վարդանյան Բաց է «Հաւք 2023» ԱԹՍ մրցույթի հայտերի ընդունման փուլը Արման Աբովյանը մասնակցել է «Բարձր մակարդակի երկխոսություն Չինաստանի Կոմունիստական կուսակցության և աշխարհի տարբեր կուսակցությունների միջև» խորագիրը կրող քննարկմանը Ես չեմ ուզում լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը կորցնում է Արցախը․ Ռուբեն Վարդանյան Մանե Թանդիլյանը ակտիվ գործունեություն է ծավալում Նոր «օպերացիան» անվստահություն և մտահոգություն է առաջ բերել․ «Փաստ» Դիտորդական առաքելության «փիարի» համար․ «Փաստ» Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը Անն Լույոյի հետ քննարկել են քաղաքական ուժի տեսլականը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման վերաբերյալ Կամ 3,5 մլն դոլարը քաղաքապետարանի պաշտոնյաները յուրացրել են, կամ ավտոբուսները 3,5 մլն-ով թանկ է վաճառվել․ Առաքելյան Կայացավ Հայ գործարարների ասոցիացիայի և Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի (HKTDC) համատեղ միջոցառումը Բեռլինի բնակիչները կկարողանան պարգև ստանալ «մաքուր» էներգիայի համար Հայաստանի կինոգործիչները բաց են Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցության համար Սատարում ենք օրինականության վերականգնման համար պայքարող համալսարանականներին. «Համախմբում» Երիտասարդներն են երկրի ապագան, նրանք են փոփոխություն բերողը, արժեքներ կրողն ու փոխանցողը. Մանե Թանդիլյան Կառավարությունը վառելիքի գնաճի համար երբևէ տնտեսական լուրջ հիմնավորում չի տվել. տնտեսագետ Անկախության հռչակագրի չեղարկում, միասնական ճակատ և Թեհլիրյան. Ավետիք Չալաբյանը հարցազրույց է տվել «Խոսքի իրավունք» հաղորդաշարին Ըստ Վարդանյանի՝ Արցախը հիմա կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ