Հայաստանի կինոգործիչները բաց են Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցության համար
![](/timthumb.php?src=/disc/16-03-23/f90e72589503190c6ad2baa9b3698887.jpg&w=708)
Հայաստանի կինոգործիչների միությունում այսօր՝ մարտի 16-iին, տեղի է ունեցել «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի պատասխանատու Ավետ Ադոնցի և Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հանդիպումը: Քննարկվել են 2023 թվականի ընթացքում Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի կինոգործիչների միության համագործակցության ծրագրերը:
Հարություն Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կինոգործիչները միշտ բաց են Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցության համար և նախանշեց մի շարք ուղղություններ, որտեղ այդ համագործակցությունն առավել արժեքավոր կլինի ոլորտի զարգացման համար: