Այսօր՝ 10 հունիսի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչո՞ւ է արտադրությունը նվազել․ տնտեսագետի տեսանկյունից

2023թ․-ի հունվարի վիճակագրական տվյալները փաստում են, որ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի անկում է արձանագրվել պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութերի արտադրությունները նվազել են։  2023թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 21,651.3 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 22.2%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 2.7%-ով և կազմել 954.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 8.4%-ով և կազմել 1,743.8 տոննա։ Իսկ  ոլորտի արտադրանքի նվազման պատճառները  մասնագիտական դաշտում  տարբեր են մեկնաբանում։

 Ամիսն ամսվա հետ  համեմատելն  այնքան էլ ճիշտ չէ  

 Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը Տնտեսական լրագրողների ակումբի հարցմանն ի պատասխան   նշում է, որ հանքարդյունաբերության մեջ մեկ ամիսը շատ կարճ շրջան է վիճակագրական եզրակացություն անելու համար։ Դինամիկան պետք է նայել տարվա կտրվածքով։  Այդուհանդերձ, Ջհանյանը ենթադրում է, որ  նախորդ տարվա հունվարի ավելի բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ոլորտի ձեռնարկություններից մեկը՝ Թեղուտը, անցյալ տարվա հունվարին դեռեւս արտադրանք էր տալիս։

 Նրա մեկնաբանմամբ, հանքարդյունաբերությունը խիստ ցիկլայնություն ունեցող ոլորտ է։  «Կախված բազմաթիվ հանգամանքներից՝ արտադրական, լոգիստիկ, նույնիսկ եղանակային պայմաններից ամսեամիս կարող է լինել արտադրողականության, հետեւաբար նաեւ շահութաբերության տատանում։ Նաեւ, հենց այս պատճառով է, որ մենք, ոլորտի մասնակիցներս, պնդում ենք, որ ոլորտի շահութաբերությունը տատանվող է, եւ իրականում երբեք երկարաժամկետ կտրվածքում շատ բարձր չէ»։

 Վերը նշված հանգամանքներից ելնելով՝ մասնագետների համոզմամբ,  բոլոր օրենքներն ու որոշումները պետք է ընդունվեն այդ տեսանկյունից՝ հաշվի առնելով ոլորտի վրա ազդող բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ արտադրողականության, շահութաբերության վրա,  անհրաժեշտ է   կայացվեն այնպիսի որոշումներ, որոնք կմեղմեն բացասական ազդեցությունները կամ առնվազն չեն խորացնի դրանք։

 Ինչո՞ւ  է  արտադրությունը նվազել․ տնտեսագետի տեսանկյունից  

2022–ին դրամի մոտ 20 տոկոս արժևորում, ռուս–ուկրաինական պատերազմ, խնդիրներ հանքարդյունաբերական հսկա համարվող Թեղուտում, և այլն։ Տնտեսագետ  Ջուլիետա Թադևոսյանը  ejc.am-ի թղթակցի հետ զրույցում հիմնականում այս գործոններով է պայմանավորում հունվարին ոլորտում ստեղծված իրավիճակը։ 

«Ռուս–ուկրաինական պատերազմով ու ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները, VTB բանկում առաջացած խնդիրներն իրենց ուղիղ ազդեցությունն են թողել Թեղուտ ընկերության արտադրանքի վրա։ Սա նախ դրսևորվեց անցյալ տարի վճարած հարկերի ծավալի նվազմամբ»,-ասում է տնտեսագետը։

 Տնտեսագետն արձանագրում է՝  2022–ին սկսված միտումները շարունակվում են նաև այս տարի։ Արդեն հաջորդ տարի Հայաստանի ՀՆԱ–ում էական կշիռ ունեցող ոլորտում ակնկալվում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն էական ազդեցություն կունենա։ Գնահատված է, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 1 տոկոսով։

«ՀայաՔվե» -ի հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավով Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան «Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺ Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) Կանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք Չալաբյան Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարվա ներդրումային գործունեության արդյունքները «Մեր քաղաքական նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ տարբերվելու ենք քաղաքական այլ ուժերից». «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է Հույս ունենք՝ հասարակության մոտ նորից կվերածնվի ավելի հզոր պետություն, հզոր Երևան ունենալու տեսլականը․ Մեսրոպ Առաքելյան Երեւանի ընտրություններում իշխող խմբակցության հետ որեւէ համագործակցություն չի լինի․ «Ապրելու երկիր» «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար NTD. լողացող արևային էլեկտրակայանները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն Ասիայում, այլ նաև ԱՄՆ-ում Հայաստանի մեդիա դաշտի մայիս ամսվա առաջատար 20-յակը՝ ըստ Similarweb հեղինակավոր կայքի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը «Ապրելու երկիրը» Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Մանե Թանդիլյանին «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսում Արևմուտքը միշտ գումարներ է տալիս զարգացող, կամ մեր նման փոքր երկրների, կախման մեջ պահելու նպատակով «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի ասուլիսը (Ուղիղ) Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի․ «Փաստ» Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ) Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Կուկուռուզնիկի վերածնունդը՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ օրակարգում UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը Գլոբալ էներգետիկ ճգնաժամը խափանում է համաշխարհային ծրագրերը Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին Տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի հինգերորդ հանդիպումը Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ք. Վեդիում հանդես կգա «Հարկային հսկողություն» թեմայով դասախոսությամբ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան ԶՊՄԿ-ում սպորտային ավանդույթները շարունակվում են «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը Երևանում բացում է իր գրասենյակը Ալեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն