Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը` Հայաստանում. Առաջատար ընկերությունները միավորվել են հանուն մարզաբնակ պատանիների

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի շուրջ 160 պատանու առջև` հնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ:

Միլանի մարզիչներին և միջազգայի ճամբարը Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Ճամբարը կանցկացվի «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո: 

 

Ճամբարը Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաների ու աղջիկների համար է, որոնք մասնակցել են Հայաստանի առաջնություններին, խաղում են մարզերի ֆուտբոլային ակումբներում և առանձնանում են իրենց խաղով:

«A World Soccer Poll»-ի կողմից բոլոր ժամանակների լավագույն ակումբը ճանաչված AC Milan-ի պաշտոնական ճամբարները ամեն տարի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին ընդունում են հազարավոր պատանիների Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից և տասնյակ այլ երկրներից:

Հայաստանում առաջին անգամ կայանալիք ճամբարը տեղի կունենա ֆուտբոլի ակադեմիայում երկու հերթափոխով` մայիսի 28-ից հունիսի 1-ը և հունիսի 3-ից հունիսի 7-ը: 

Ճամբարի մասին մանրամասները` տեսանյութում

 

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: 

Team Telecom Armenia

 

Team Telecom Armenia-ն Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություն է, որը տրամադրում է բջջային ու ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի, ինչպես նաև թվային հեռուստատեսության ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրվել է 1952 թվականին։ Այն Հայաստանի խոշոր գործատուներից է և թիվ մեկ հարկատուն։ Միայն անցած տարի ԶՊՄԿ-ն պետբյուջե է վճարել շուրջ 144 միլիարդ դրամ։ ԶՊՄԿ-ն աշխարհում մոլիբդեն  արտադրող 10 խոշորագույն ընկերություններից մեկն է։

Տաշիր ընկերությունների խումբ

«Տաշիր»-ը դիվերսիֆիկացված արդյունաբերական և շինարարական ընկերությունների խումբ է, որի մեջ ներառված է տնտեսություն տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող շուրջ 200 ընկերություն: Ընկերությունների խմբի հիմնական ուղղվածությունն է շինարարությունը և անշարժ գույքի կառավարումը։ Խումբը ներկայություն ունի ՀՀ և ՌԴ մի շարք քաղաքներում։

 
 
 
 
 
 
 
Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում