Օսիպյանը ոստիկանության զորքերի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի հրամանատարական կազմին է ներկայացրել ոստիկանության զորքերի նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական ծառայության գծով տեղակալ Սամվել Հակոբյանին՝ ծառայության համար:
ՀՀ ոստիկանության պետը հույս է հայտնել, որ ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանատարությամբ ոստիկանության զորքերն էլ ավելի մարտունակ ու սրտացավ ծառայություն կիրականացնեն թե՛ պետական սահմանին և թե՛ հասարակական կարգը պահպանելիս:
Հանդիպմանը քննարկվել են նաև ոստիկանության զորքերի ծառայությանը վերաբերող հարցեր: