Վերջին զանգը՝ կառավարական ամառանոցում. ներկա է Նիկոլ Փաշինյանը (ուղիղ)
Կառավարական ամառանոցում այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է դպրոցների շրջանավարտներին՝ Վերջին զանգի առիթով։ Փաշինյանը շրջանավարտների հետ «սելֆի» է արել։
Ամառանոցում բեմ է տեղադրվել, կազմակերպվել է համերգ, որին մասնակցում էին հայ երգիչ-երգչուհիներ։
Հիշեցնենք, որ Հայաստանի դպրոցներում այսօր՝ մայիսի 24-ին, նշում են ավարտական դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին զանգը»։
Այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի 1409 պետական եւ ոչ պետական հանրակրթական դպրոցներում: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի ունեն 32.198 շրջանավարտ, իսկ ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 18.996 շրջանավարտ: