Այսօր՝ 21 սեպտեմբերի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արթիկի հնագույն վանքն արդեն տեղեկատվական վահանակ ունի

Շիրակի մարզում գտնվող Լմբատավանքի պատմությանն այցելուներն այսուհետև ոչ թե հարցուփորձով, այլ եռալեզու ինֆորմացիոն վահանակից կտեղեկանան։ Այն տեղադրվել է Հայոց պետականության խորհրդանշային օրը՝ մայիսի 28-ին, որն այս տարի համընկել էր քրիստոնեական Հոգեգալստյան տոնի հետ։

Լմբատավանքը, որը կառուցվել է VI-VII դդ., ի սկզբանե եղել է վանական համալիր՝ բաղկացած 3 եկեղեցուց և վանականների կացարանից։ Ներկայումս պահպանվել է միայն Ս․Ստեփանոս Նախավկա եկեղեցին։ Տեղացիներն այն անվանում են նաև «Կարմիր վանք», քանի որ կառուցվել է տեղի տուֆի սրբատաշ մեծադիր քարերով: Լմբատավանքը հայտնի է ինքնատիպ որմնանկարներով, որոնք ստեղծված են գծային գրաֆիկայի ոճով, սակայն աչքի են ընկնում իրենց գունեղությամբ։

«Մեր համայնքի համար վանքը ոչ միայն հոգևոր, այլև պատմամշակութային արժեք ունի, հետևաբար կարևոր է, որ յուրաքանչյուր այցելու ծանոթանա եկեղեցու պատմությանը։ Ես, իհարկե, մեծագույն սիրով ներկայացնում եմ այն, բայց ուրախ եմ, որ այսուհետև աշխարհի տարբեր անկյուններից ժամանող հավատացյալներն իրենց համար հնարավորինս մատչելի տեղեկատվություն կստանան  վահանակից»,- ասում է Լմբատավանքի վանահայր Տեր Վիգեն քահանա Ղազարյանը։

Տեղեկատվական վահանակը Shtigen Group-ի նվերն է եկեղեցուն։ Ընկերության աշխատաթիմը բազմաթիվ ուխտավորների հետ մայիսի 28-ին վաղ առավոտից վանքի տարածքում էր։ 

Ընկերության Արթիկի տարածաշրջանի պատասխանատու Վահրամ Տեր-Կարապետյանն անձամբ է հետևել, որ վահանակը հավուր պատշաճի տեղադրվի։

«Այս վահանակընաև զբոսաշրջային ընկերությունների համար լավ խթան է՝ իրենց ենթուղիներում Լմբատավանքը ներառելու և տարածաշրջանը զարգացնելու համար»,-ասում է Վահրամ Տեր-Կարապետյանը՝ ընդգծելով կորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող նախագծերի կարևորությունը:

Հ.Գ. Եկեղեցին էլեկտրաէներգիա է ստանում արևից։ Արևային կայանը տեղադրվել է այնպիսի հատվածում, որ չխաթարվի վանքի տեսքն ու համայնապատկերը։ Ի դեպ, ուխտավորներին մատուցվող սուրճը պատրաստվում էր մեկ այլ արևային սարքով՝ արևային գեներատորով տաքացված ջրով։

«Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին․ Ռոբերտ Մենենդես Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրութուն է տարածել Բանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու եւ ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Հայաստանի Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Ինչ իրավիճակ է այս պահին Վարդենիսում և Սոթքում Ո՞վ է Եվլախում կայանալիք հանդիպման արցախյան կողմի ներկայացուցիչը Իրանը ողջունել է Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը Ռուս խաղաղապահները շուրջ 5 հազար արցախցու են տարհանել․ ՌԴ ՊՆ Իրանը ՀՀ-ին և Ադրբեջանին հասկացրել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ամենաչնչին փոփոխությանը. Ռաիսի Քիմ Քարդաշյանի կոչն ԱՄՆ կառավարությանը Արցախում կա առնվազն 200 զnհ և ավելի քան 400 վիրավnր․ ՄԻՊ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հրաժարական չի տալու․ «Հրապարակ» Տարադրամի փոխարժեքն այսօր Ալիևը պնդում է, թե Ադրբեջանն «աչք չունի» Հայաստանի հողի վրա «Զանգեզուրի» միջանցք, անկլավներ, նոր տարածքների կորուստ. ի՞նչ գին կվճարի Հայաստանը՝ Փաշինյանի չհեռանալու դեպքում Շառլ Միշելը զանգահարել է Ալիևին Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված արցախցիները պահանջում են ուղղաթիռներով տարհանում. Բեգլարյան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են զոհվել Պուտինը՝ Արցախում տեղի ունեցածի մասին Տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ Ողջ աշխարհի հայ ժողովուրդը պետք է հավաքվի, մենք պետք է գնենք զենքեր, պետք է վերադառնանք ուժեղ, մեծ հաղթանակով․ Լիլի Պողոսյան Մարտարկերտցիները որոշել են, որ չեն հանձնվելու՝ կռվելու են մինչև վերջ. «Հրապարակ» Հիմնականում զոհերի մարմիններն են բերում. շատ են վիրավորները. Մարտունու հիվանդանոցի բժիշկ Գերմանիայում նախազգուշացրել են Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման մասին՝ ԼՂ-ի վրա հարձակման պատճառով Հիմնականում զոհերի մարմիններն են բերում. շատ են վիրավորները. Մարտունու հիվանդանոցի բժիշկ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին «իդեալական» պայմաններում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո. Պարույր Հովհաննիսյան Ադրբեջանը 30.000 արցախցի տղամարդու ցուցակ է կազմել ԱՄՆ-ում նոր մեթոդ են մշակում արևային էներգիան պահելու համար Նույնիսկ այս ողբերգական պահին Նիկոլ Փաշինյանը չի դադարում մեղադրել արցախցիներին. Մեսրոպ Առաքելյան Արցախն այժմ ավելի քան երբևէ ձեր կարիքն ունի. Սիրուշոն դիմել է իր արտասահմանցի հետևորդներին Հրետակոծությունն առավել ինտենսիվ է դարձել և անխտիր թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ Արցախի ողջ տարածքում. արցախցի Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք. Մեդվեդևի օգնական Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, բնակավայրեր Գերմանիան Ադրբեջանին սպառնացել է Արդյոք կչեղարկվի՞ Սնուփ Դոգի համերգը՝ Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջեւան միջանցքն է, այս ամենը համաձայնեցված է եղել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ. Էդիկ Բաղդասարյան Արցախի անվտանգության և զարգացման հարթակը հայտարարություն է տարածել Ադրբեջանին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Արցախի որոշ ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ. Արտակ Բեգլարյան