Այսօր՝ 25 սեպտեմբերի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Մեր քաղաքական նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ տարբերվելու ենք քաղաքական այլ ուժերից». «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշում է կայացվել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է: Քաղխորհրդի նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում կուսակցության հիմնադիր նախագահ Մանե Թանդիլյանը և համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն անդրադարձան այն կարևորագույն խնդիրներին, որոնք ծառացած են մայրաքաղաքի առջև, նախանշեցին դրանց լուծման ուղիները:

Մեսրոպ Առաքելյանն ասում է, որ կուսակցությունն իր ստեղծման օրվանից՝ 2021 թ.-ի օգոստոսից, ընդգծել է համայնքներում ընտրություններին մասնակցելու կարևորությունը: «Յուրաքանչյուր համայնքի ուժեղացումը կարևոր նախադրյալ է երկրի ուժեղացման համար: Այդ ճանապարհով ընթանալով` երկու տասնյակից ավելի համայնքներում մասնակցել ենք ՏԻՄ ընտրությունների: Այս պահին Հայաստանի 18 համայնքում կուսակցությունն ունի ներկայացվածություն, 3-ում ստանձնել է կառավարումը: Արձանագրված արդյունքները խոսում են այն մասին, որ այս կարճ ժամանակահատվածում կուսակցությունը վայելում է հասարակության վստահությունը: Այս ընթացքում համայնքներում իրականացվել է որակյալ կառավարում, մեծ բարեփոխումներ, երեք համայնքում էականորեն փոխվել է բնակիչների կյանքը: Մեր հաջորդ կարևոր հանգրվանը Երևանն է, համոզված ենք, որ հասարակության հետ ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավորություն կունենանք ստանալ նաև երևանցու վստահությունը և էականորեն փոխել Երևանի դիմագիծը»,-ասում է կուսակցության համահիմնադիրը:

Մանե Թանդիլյանը հաստատում է՝ տրամադրված են Երևանում շռնդալից հաղթանակի: «Վստահ ենք, որ այսպիսի առաջադրումով և այն թիմով, որը ձեզ շուտով կներկայացնենք, «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի բոլոր շանսերը հաղթելու Երևանի ավագանու ընտրություններում: Պատրաստ ենք համագործակցության բոլոր այն մարդկանց հետ, որոնք մեր կարմիր գծերի հետ հաշտ են: Դրանք վերաբերում են Արցախին, նրան, որ նախկինին վերադարձ չի լինելու, իսկ ներկաներն իրենց վաղուց սպառել են բոլոր ոլորտներում և պետք է հեռանան, կարևոր է նաև, որ այդ մարդկանց համար հանրային-պետական շահը գերակա լինի անձնական, կուսակցական, նեղ քաղաքական շահերից»,-ասում է կուսակցության նախագահը: Փաստում է՝ երևանցիների՝ իրենց վստահված քվեն ծառայելու է երեք նպատակի՝ քաղաքային, քաղաքական և պետական: «Երբ խոսում ենք ՏԻՄ ընտրությունների մասին, ակնհայտ է, որ առաջնահերթ է քաղաքային նպատակը: Առաջինը մեզ համար Երևանի խնդիրների լուծումներն են լինելու: Թամանյանի նախագծած եվրոպական քաղաքը պիտի հենց այդպիսի դառնա: Երևանը, ցավոք, մատնված է անփույթ վերաբերմունքի: Երևանցու հետ խոսելու ենք այն մասին, թե հայության ինչպիսի մայրաքաղաք պիտի ունենանք: Ընդգծելու ենք մի քանի առաջարկ, նախ լինելու է Երևանի զարգացման ծրագիրը:

Երկրորդ՝ այս ընտրություններով լուծվելու է քաղաքական խնդիր: Երևանում ընտրողները նաև քաղաքական կողմնորոշում պիտի ունենան: Այս ընտրություններն արդյունավետ իշխանափոխության միջոց ենք դիտարկում, համարում ենք, որ ընտրությունների միջոցով և անցնցում իշխանությունների փոփոխման կարիք կա երկրում: Դա արել ենք տարբեր համայնքներում, ապացուցել ենք, որ ՔՊ-ի հետ որևէ համայնքում որևէ ընտրությունների արդյունքում համագործակցության եզր չկա, առավել ևս չի լինելու Երևանում:

Պետական նպատակի մասին: Խորապես համոզված ենք, որ հզոր Հայաստանի հիմքում ուժեղ Երևանն է, այստեղ են կենտրոնացած տնտեսական, մշակութային, բովանդակային տարբեր ոլորտներ: Երևանը պետք է դառնա այն հիմնասյունը, որով հետագայում պետք է զարգանա Հայաստանը և դառնա մեր արժանապատվությանը, մեր արժեքներին հարիր պետություն: Այստեղ շատ անելիք ունենք: Երևանցու մանդատը ծառայելու է Երևանում կատարվելիք փոփոխություններին: Ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը պետք է հայտարարեն իրենց հետագա անելիքների մասին: Հայտարարում ենք, որ երևանցու տված մանդատը, վստահության քվեն որևէ ձևաչափով չի ծառայելու ՔՊի-ի հետ համագործակցությանը»,-հավելում է Թանդիլյանը՝ նշելով, որ այս հարցում պետք է երևանցիների հետ բաց խոսեն նաև քաղաքական մյուս ուժերը:

Տիկին Թանդիլյանը վստահ է, որ գործող իշխանությունը կիրառելու է ձեռքի տակ ունեցած բոլոր գործիքակազմերը Երևանում իշխանությունը պահելու համար. «Առաջին անգամ չէ, որ դրան հանդիպում ենք: Գիտենք, թե ինչպես պայքարել այդ ռեսուրսի դեմ, այն պրոցեսների դեմ, որոնք հետագայում կիրառվում են: Իրատես ենք, գիտենք վարչական ռեսուրսի ազդեցության տեսակարար կշիռը, գիտենք, թե ինչ ենք անում, որպեսզի այն չաշխատի: Աշխատում ենք մարդու հետ, որը միայնակ կատարում է իր ընտրությունը:

Այն, ինչ այսօր կատարվում է Երևանում և քաղաքապետարանում, իշխանության զավթում է: Երևանը ղեկավարում է մի մարդ, որը ո՛չ ընտրությունների է մասնակցել, ո՛չ ավագանու հետ կապ ունի: Սա կոչվում է իշխանազավթում: Երևանցին սա չի ներելու»:

Past.am-ի հարցին ի պատասխան, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը մանրամասնում է, թե ինչո՞ւ երևանցին հենց «Ապրելու երկիր» կուսակցությանը պետք է տա վստահության իր քվեն, անդրադառնում է նաև հարցին, թե, ի տարբերության այլ քաղաքական ուժերի, ո՞րն է իրենց կուսակցության առավելությունը: «Երևանցին ունի հազար ու մի պատճառ մեզ ընտրելու, չենք թողնելու որևէ պատճառ մեզ չընտրելու: Այս առումով խոսում եմ թե՛ թիմի, թե՛ ծրագրերի, թե՛ ճիշտ ներկայանալու մասին: Ոչ միայն տարբերություն են տեսնելու, այլ նաև գիտեն տարբերությունը: Հիմա դա պետք է ապացուցենք ճիշտ ներկայանալով և մեր ծրագրերով: Երևանցիներն ամեն օր բախվում են տրանսպորտի, խցանումների, աղբի, ասֆալտի հետ կապված խնդիրներին:

Արդեն իսկ ունենք 10 մեգապրոյեկտ, որոնք աստիճանաբար ներկայացնում ենք, օրերս ներկայացրեցինք Երիտասարդության պալատի վերականգնման ծրագիրը: Սա մեր արժանապատվության վերականգնումն է, այն ապօրինի որոշումների վերացման և դրանց կրկնվելը թույլ չտալու մասին է: Գիտենք, թե ինչպես է վերացվել Երևանի խորհրդանիշներից մեկը: Խոսելու ենք Երևանի տրանսպորտային խնդրի լուծման մասին՝ Երևանի ճոպանուղու ցանցի ներդրման մասով: Միայն գնման ընթացակարգ սահմանելը և այն որպես լուծում ներկայացնելը հարիր չէ 21-րդ դարին: Ավտոբուս եք գնել, հիմա էլ պետք է այդ լավ ավտոբուսի մե՞ջ ժամերով խցանման մեջ մնանք: Ճոպանուղին դառնալու է ավելի արդյունավետ տրանսպորտային միջոց: Այնպիսի լուծումներ ենք առաջարկելու երևանցուն, որ նա օր առաջ ցանկանա մեզ ընտրել: Մեր քաղաքական համառությամբ, նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ ենք տարբերվելու քաղաքական այլ ուժերից»,-արձագանքեց Թանդիլյանը:

Մեսրոպ Առաքելյանը հավելում է՝ տասնամյակներ շարունակ հասարակությունն իր ընտրությունից ամիսներ անց աստիճանաբար սկսել է հիասթափվել: «Մեր փորձով ցույց ենք տվել, որ ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում քաղաքացու «Ապրելու երկիր» կուսակցությանը տրված քվեին: Այցելելով Տաթև, Նոյեմբերյան կամ Ալավերդի համայնքներ, կարող ենք ուղղակի զրուցել այն մարդկանց հետ, որոնք 1-2 տարի առաջ իրենց ձայնը տվել են մեր կուսակցությանը՝ հարցնելով, թե արդյո՞ք իրենք փոշմանել են ընտրելով «Ապրելու երկրին»: Վստահեցնում եմ՝ այն համայնքներում, որտեղ մենք կառավարում ենք և այնտեղ այսօր նորից լինեն ընտրություններ, ավելի շատ ձայներ կստանանք կարճ ժամանակում կատարած աշխատանքի և պրոֆեսիոնալ ու որակյալ կառավարման արդյունքում: Այն քվեի պատասխանատվությունը, որը քաղաքացին մեզ է տալու 2-3 ամսվա քարոզարշավի արդյունքում, ստանձնելու ենք ամբողջ հինգ տարվա համար: «Ապրելու երկիր» կուսակցությանը տրված քվեն որևէ ձևով անպատասխանատու վերաբերմունքի չի արժանանալու»,-ընդգծում է Առաքելյանը:

Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է Ադրբեջանի ու Թուրքիայի նոր թիրախը Սյունիքն է Էրդողանը Նախիջևանում է Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին «Զանգեզուրի միջանցք», խաղաղության հաստատում․ ի՞նչ են քննարկել Ալիևն ու Էրդողանը՝ Նախիջևանում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ «Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա»․ Ասկերանի քաղաքապետ Ղազախստանը՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Խաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում» ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ կժամանեն Հայաստան Երևանում կինը երեխան գրկին սպառնում էր կամրջից ցած նետվել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա․ Pars Today Արևային վահանակները տիեզերքում իրատեսական են Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում Հաղորդագրություն Գորիսից Հայտնի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ «Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին Երևանի, Հրազդանի որոշ հասցեների, Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը սեպտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են Տուժել է 106, զոհվել՝ 1 մարդ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Հայտնի է, որ հասցեներում այսօր ջուր չի լինի Ադրբեջանը գերեվարել է արցախցիների Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին. Ռանանջայ Անանդ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Լավրովին 8-ամյա Նվերի միակ «մեղքը» Արցախի հողում ծնված լինել էր, դրա համար էլ սպանվեց Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն Նախիջևանում արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը Բարդ և հակասական օր է․ աստղագուշակ սեպտեմբերի 25-ի համար Զատուլինը նոր հայտարարությամբ է հանդես եկել Ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք գործածների թիվը