Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս
Մայիսի 10-ին Ոստիկանության Բազումի բաժնում Լոռու մարզի դատախազությունից տեղեկություններ են ստացվել 2014-2017 թթ. ընթացքում Լոռու ճանշինի եւ «Արգիշտի 1» ՍՊԸ կողմից Վանաձորի փողոցների ընթացիկ նորոգման աշխատանքների ընթացքում ենթադրյալ խախտումների վերաբերյալ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձինք 2016 թ. համայնքային բյուջեից հատկացված միջոցներով Վանաձորի փողոցների նորոգման աշխատանքների ընթացքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց փաստացի ուսումնասիրության՝ ընդունել եւ շահագործման են հանձնել Լոռու ճանշինի կողմից անորակ կատարված աշխատանքները՝ համայնքին պատճառելով էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրգործ, ձեռնակրվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: