Այսօր՝ 06 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Գագիկ Ծառուկյանը հսկայական ներդրում ունի Հայաստանում սամբո մարզաձևը զարգացնելու աշխատանքներում». Երևանում կանցկացվի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթը

Օգոստոսի 4-ից Երևանում կանցկացվի «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթը»՝ սամբոյի միջազգային մրցաշարը։

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ասում է՝ Հայաստանում այս օրերին կարևոր իրադարձություն է տեղի ունենում: «Սամբոն իբրև մարզաձև օլիմպիական ընտանիքի կողմից ընդունվել է 2018 թ.-ի նոյեմբերին: Այդ թվականից ի վեր Հայաստանը մեկ անգամ՝ նախորդ տարի հյուրընկալել է Աշխարհի առաջնություն՝ երիտասարդ, պատանի, դեռահաս տարիքային խմբեր, և մարտական սամբոյի ներկայացուցիչներ: Սամբոյի պատմության մեջ առաջին անգամ էր նման բան տեղի ունենում՝ տարիքային երեք խումբ: Մեր երկրում առաջնությունն անցկացվեց բարձր մակարդակով: Հյուրերը տպավորված էին: Պարոն Ծառուկյանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ սամբո մարզաձևը զարգացնելու աշխատանքներում, քանի որ սամբոն հենակետային մարզաձև է: Այսօր արդեն կարող ենք արձանագրել մի փաստ, երբ աշխարհում առաջին անգամ Օլիմպիական կոմիտեի բարձր հովանու ներքո, պարոն Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, անցկացվում է այս մրցաշարը: Օլիմպիական խաղերին մասնակցելու համար դեռ ժամանակ ունենք, հստակ չենք կարող նշել տարեթիվը: Այս մրցաշարը վարկանիշային կարևոր մրցում է, որտեղ հրավիրված են մարզիկներ աշխարհի 22 երկրից՝ աշխարհի և Եվրոպայի հաղթողներ և մրցանակակիրներ»,-ասում է Հայրապետյանը: Կարծիք է հայտնում, որ յուրաքանչյուր գոտեմարտը աշխարհի առաջնության եզրափակչին հավասարազոր գոտեմարտեր է, և հենց այս մրցաշարի շնորհիվ աշխարհի ուշադրությունն այսօր սևեռված է Հայաստանի վրա: «Առաջին տեղը գրավող մեր մարզիկները կստանան 10, 2-րդը՝ 5, 3-րդ տեղը՝ 3 հազար ԱՄՆ դոլար: Հաղթող մարզիկների մարզիչները կստանան 1000 ԱՄՆ դոլար պարգև: Հայաստանն այս մրցաշարում յուրաքանչյուր քաշային կարգում երկու ներկայացուցիչ ունի»,-ընդգծում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահը՝ հույս ունենալով, որ մրցաշարը շարունակական կլինի և հիշեցնելով, որ այս օրերին Հայաստանում անցկացվում է նաև մարզչական և մրցավարական սեմինար: 


Սամբոյի միջազգային ֆեդերացիայի տնօրեն Ալեքսանդր Կորսիկն ասում է՝ ուրախ են, որ այս օրերին արևոտ ու ջերմ Հայաստանում են: «Սամբոն Հայաստանում հրաշալի տեմպերով է զարգանում՝ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի և դրա նախագահի լուրջ և համակարգված աշխատանքի շնորհիվ և, իհարկե, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի և գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գործուն աջակցությամբ: Այս մրցաշարը կարևոր իրադարձություն է սամբո մարզաձևի համար, այստեղ լավագույն մարզիկներն են հավաքվել աշխարհի տարբեր երկրներից: Հույս ունենք, որ այս մրցաշարը կդառնա ամենամյա»,-նշեց Ալ. Կորսիկը:


ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հիշեցնում է, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցավ Սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որի ընթացքում Օլիմպիական կոմիտեի նախագահ Գ. Ծառուկյանի և Միջազգային ֆեդերացիայի նախագահ Վ. Շեստակովի հանդիպման ժամանակ առաջարկ հնչեց Հայաստանում անցկացնել խոշոր մրցաշար: «Երբ սամբոն օլիմպիական մարզաձև դարձավ, Ազգային օլիմպիական կոմիտեն բոլոր հնարավորություններն ու իրավունքներն ուներ անցկացնելու այս մրցաշարը: Պարոն Ծառուկյանը հայտ ներկայացրեց, որ պետք է այն անցկացնենք ամենաբարձր մակարդակով և ամենամեծ մրցանակային ֆոնդով և պետք է ներգրավված լինեն ամենաուժեղ մարզիկները»,-ընդգծում է Ռոստոմյանը: Վերջինս ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Սամբոյի ֆեդերացիային պատասխանատու աշխատանքի համար. «Պետք է նաև մշտապես հիշենք երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանին, որը մեծ ավանդ ունի այս մարզաձևի զարգացման հարցում»:


Լուսինե Առաքելյան

Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու» «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ