Այսօր՝ 19 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արկադին է սիրահետել Զարինեին, հետո ամուսնու վախից սպանել ընտանիքին

Շուրջ տասը ամիսների ընթացքում հանրությանն այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ էր նոյեմբերի 9-ին Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների դաժան սպանության պատճառը։ 

Առաջին օրվանից տարբեր վարկածներ էին պտտվում, սկզբում ասում էին՝ հոգեկան շեղումներով մեկն է եղել, հետո երբ պարզվեցին մեղադրյալների ինքնությունը, արդեն, նշվում էր, որ պատճառը գողությունն էր։ Գյուղում, սակայն, 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների պատճառների մասին այլ կարծիք ունեն։ 

Մեղադրվող Արկադի ու Վրույր Բարսեղյանները հիմա կալանավորված են, գործի քննությունը չի ավարտվել, դատարան չի գնացել։ Արկադի Բարսեղյանը մինչև օրս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ասում է՝ բացարձակ կապ չունի, վերջերս էլ հացադուլ էր հայտարարել՝ արդարություն պահանջելով։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ գյուղում վստահ են՝ սպանության «գլխավոր մեղավորը» հենց Արկադին է։ Արկադին սպանությունից 10 օր առաջ էր Ռուսաստանից եկել, մոտեցել է Զարինեին, սիրահետել, հետո փորձել սեռական ոտնձգության ենթարկել։ Կինը, բնականաբար, շատ կոպիտ է արձագանքել, ասել, որ ամուսնուն կպատմի, սակայն Արկադին այնքանով էր հանգիստ, որ Սևակը երկրում չի եղել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Զարինեն ամուսնուն այս ամենը չի պատմել, որովհետև մտածել է՝ Սևակը բոլոր ճանապարհներով կփորձի շուտ Հայաստան վերադառնալ, անհանգստացել է ամուսնու համար, որ չգա, փորձանքի մեջ չընկնի, սակայն Արկադիին շարունակ ասել է, թե ամեն ինչ պատմելու է ամուսնուն։ Մեղադրվող Արկադին էլ որոշել է Զարինեի «բերանը փակել» ու ազգականի՝ Վրույրի հետ մտել Մելիքսեթյանների տուն։ 

Վրույրը, բնականաբար, այլ պատմություն է պատմում՝ խճճելով ու շփոթեցնելով մարդկանց։ Հոկտեմբերին գործով առաջին դատական նիստն է, շատ դետալներ հենց այդ ժամանակ պարզ կդառնան։ Արկադին ու իր պաշտպանը անում են ամեն ինչ «չոր» դուրս գալու համար։

Հիշեցնենք, Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։ 

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալն այլ վայրում է եղել։ 
Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքը նախորդ ամիս ևս երկու ամսով երկարաձգել է։

Լիաննա Թորոսյան

Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից