Այսօր՝ 09 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ադրբեջանը պատրաստվում է, կուտակում զինտեխնիկա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե հայկական կողմը կրակ է բացել, ինժեներական աշխատանքներ է կատարում և այլն,  նշում է նաև, որ սահմանին նկատվել են զենքի, զինտեխնիկայի և ՀՀ ԶՈւ մեծ կուտակումներ:

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել էր իրավիճակը Լաչինի միջանցքում և հայտարարել, որ աջակցում է Ադրբեջանի բոլոր նախաձեռնություններին, սխալ է քննադատել Բաքվին այս ամենի համար, և որ թուրքական կողմը մտադիր է այցելել օկուպացված տարածքներ։

Արդյոք կարելի է սա դիտարկել որպես ազդակ, որ Ադրբեջանը նոր ագրեսիայի հող է նախապատրաստում, շուտով կսկսի լայնածավալ ռազմական գործողություններ, քանի որ բազմիցս համոզվել ենք, որ նման մանիպուլյացիաներ եղել են ռազմական գործողություններից առաջ։ Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ:

«Ադրբեջանն այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում միանգամից մի քանի ուղղություններով. նախ՝  տեղեկատվական ոլորտում, երկրորդը՝ դիվանագիտական, երրորդը՝ ռազմական։ Ինչ վերաբերում է տեղեկատվական ոլորտին՝ Սփյուռքի և Արցախի, մասնավորապես, իրական պետական ինստիտուտների ջանքերով Ադրբեջանի տեղեկատվական ծրագիրը մեծ մասամբ տապալված է, քանի որ ադրբեջանական նարատիվը, որ կան որոշ անջատողականներ, ովքեր հրաժարվում են կատարել համաձայնագրերը և այլն, օրակարգում ակտուալ չեն։ Գերիշխում է մեկ այլ նարատիվ, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ»,- նշեց Մելքոնյանը։

Ինչո՞ւ է կարևոր տեղեկատվական ուղղությունը։ Մելքոնյանը բացատրում է՝ վաղը նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ և անհրաժեշտ է ստեղծել համապատասխան շղարշ: Թեև, նկատում է նա, մեծ հաշվով կանխորոշիչ չի կարող լինել այն, թե կողմերը ինչպես կմոտենան այս հանդիպմանը, բայց կարող է մասամբ ազդել երրորդ կողմերի դիրքորոշման վրա, ուստի Ադրբեջանում այժմ կարևոր է լղոզել տեղեկատվական օրակարգը և ստեղծել դիսկուրս, որ Հայաստանը պատրաստվում է հարձակման Լեռնային Ղարաբաղում։

Ինչ վերաբերում է դիվանագիտական ոլորտին, ապա.

«Բնականաբար, Թուրքիան Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է և Թուրքիայի միջոցով Հայաստանի վրա այժմ էլ ավելի է ճնշում գործադրվելու՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ ամեն գնով հաշտություն կնքելու մտադրություն ունեն և կատարում են բոլոր նախապայմանները։ Թուրքիան տեսնում է, որ այդ գործիքն աշխատում է և առաջ է քաշում նոր նախապայմաններ»։

Ռազմական ուղղվածության վերաբերյալ Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ Ադրբեջանն ինքն է պատրաստվում և կուտակում զինտեխնիկա, որպեսզի կարողանա նաև ռազմական ճնշում գործադրել։ Եվ այս ամենը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին։

«Այն կարող է ունենալ նախապատրաստական բնույթ, այդ թվում Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն իրականացնելու առումով։ Ադրբեջանը երբեք չի հանել իր օրակարգից Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածների բռնի զավթման հարցը։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները թե՛ տեղեկատվական, թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ոլորտում եթե ոչ այսօր, ապա վաղը, կարող են ծառայել միայն էթնիկ զտումների կամ ցեղասպանության արդեն ակտիվ փուլ իրականացնելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը:

Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաք Ամերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման Սաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Ջուդ Բելինգեմը՝ «Ոսկե գնդակի» ֆավորիտ Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ