Այսօր՝ 21 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իմ տղեն դիրք լքող չի․ գերեվարվածի մայր

Ադրբեջանի զինված ուժերի կողմից երեկ՝ օգոստոսի 16-ին, գերեվարված վարժական հավաքի մասնակից 40-ամյա Գագիկ Ոսկանյանը Երևանի բնակիչ է, ամուսնացած չէ։

Oragir.News-ն այսօր զրուցել է գերեվարված պահեստազորայինի մոր՝ Աշխեն Ավետիսյանի հետ, վերջինս մանրամասներ է հայտնել կատարվածից։

«Համացանցից իմացանք դեպքի մասին, հետո կարդացինք, որ տղաս վիրավոր է, ոտքին են խփել։ Իմ երեխուն դիրքից են տարել, ոչ թե նա է ինքնակամ լքել դիրքը։ Մեկ ասում են՝ գնացել է զուգարան, այնտեղից են տարել, մեկ ասում են՝ լքել է, բայց իմ երեխուն պոստից են տարել, որովհետև անտերություն է, ո՛չ ղեկավար ունենք, ո՛չ հրամանատար»,- նշեց նա։

Գերեվարված Գագիկի մայրը պատմեց, որ զինկոմիսարիատից թուղթ են ստացել, որ որդին օգոստոսի 3-ին պետք է վարժական հավաքների մեկնի։

«Օգոստոսի 3-ին գնացել է, 5 օր անցավ, եկավ, լողացավ, ասաց՝ մեզ տանում են Ջերմուկ ու գնաց։ Սկզբում գնացել են Արարատ, այնտեղից էլ քշել են Ջերմուկի սարերը, որտեղ լիքը թուրքեր են, նրանք Ջերմուկի բարձունքները գրավել են, իրենց «տունն» է»,- պատմեց տիկին Աշխենը։

Նրան զայրացրել է այն հանգամանը, որ տղան պատրաստակամ մեկնել է հավաքների, սակայն այսօր ՊՆ-ն կատարվածը ներկայացնում է որպես դասալքություն․

«Իմ անունից ասեք, որ իմ տղան դասալիք չէ, իմ տղան դիրք լքող չէ, տղայիս դիրքից են տարել։ Սկզբում գրեցին՝ դիրքը լքել է, հետո փոխեցին՝ իբր անհայտ հանգամանքներում, հետո էլ՝ կարող է դատեն»։

Տիկնոջ խոսքով՝ մինչ այս պահը ոչ մի պաշտոնյա չի այցելել իրենց։

«Իշխանության որևէ ներկայացուցիչ մեզ չի հանդիպել, չի զանգել։ Մենք ենք գնացել այստեղ-այնտեղ, դիմել Կարմիր խաչ, որ գործին ընթացք տան, բայց ասացին՝ արդեն հայց են ներկայացրել։ Սպասում ենք։ Աստված գիտի՝ էլ կտեսնե՞մ երեխուս, կխոսե՞մ հետը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այդ հաղորդագրությունից քիչ անց ադրբեջանական կողմը հաղորդեց, թե կա գերեվարված հայ անձ: Ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հրապարակեցին գերեվարված տղամարդու լուսանկարն ու տվյալները՝ Գագիկ Աշոտի Ոսկանյան, 1983 թվական։

Նշենք նաև, որ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան։

Անի Ներկարարյան 

Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնա Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա Սողոմոնյան Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը