Այսօր՝ 26 օգոստոսի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ես դրա նեղ մասնագետը չեմ». Նախարարը բենզինի գների տատանումը չի պայմանավորում նավթի գների աճով

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովը պետք է դիտարկումներ իրականցնի՝ պարզելու համար, թե բենզինի գնի գնային տատանումներն ինչի՞ հետեւանք են։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Այս առումով ՏՄՊՊՀ–ն ունի գործառույթ, պետք է շարունակի դիտարկումներ կատարի՝ հասկանալու համար, թե գնային տատանումները ինչի հետեւանք են։ Դա այն շուկան է, որտեղ միջազգային գների փոփոխությունը ուղիղ ազդեցություն է ունենում»,–նշեց նա։

Նախարարը շեշտեց՝ ինքը այդ ոլորտում նեղ մասնագետ չէ, սակայն նշեց, որ նավթը եւ բենզինը տարբեր պրոդուկտներ են, ուստի պետք չէ բենզինի գների տատանումը կապել նավթի գների աճի հետ.  «Նավթը եւ բենզինը տարբեր պրոդուկտներ են, հնարավոր է՝ որեւէ ժամանակահատվածում նավթի գները գնան մեկ ուղղությամբ, բենզինի գները մեկ այլ ուղղությամբ։ Բայց ես դրա նեղ մասնագետը չեմ, համապատասխանաբար կարծում եմ, որ հարցին պատասխան պետք է տրվի ՏՄՊՊՀ–ի համապատասխան վերլուծության արդյունքում»։

Հարցին՝ ղազախական ընկերությունները, որոնք մտադիր էին նավթամթերքի հայկական շուկա մուտք գործել, դեռ չե՞ն պատրաստվում գալ, նախարարն ասաց.  «Նոր ընկերությունների գալը կապված է ենթակառուցվածքային հենք ունենալու հետ, նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, կարծում եմ՝ նրանք իրենց անհրաժեշտ ենթակառուցվածքները կձեւավորեն եւ կդառնան շուկայի հաջորդ խաղացողը»։

«ՀԿԵ» ՓԲԸ-ի շուրջ հարուցված հերթական քրեական գործով խախտվում են տուժողի իրավունքները. փաստաբան Բակո Սահակյանը հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ Կեւին Դե Բրույնեն սահմանել է Պրեմյեր լիգայի ռեկորդ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Արճիսցիները կրկին միջպետական ճանապարհ են փակել, կառավարությունից պահանջում են իրենց հարցը չձգձգել Հնագետները բացահայտում են Պրահայի ամրոցից առեղծվածային միջնադարյան կմախքի մանրամասները Գյումրիում ոստիկանը հեռացրեց բղավող տարեց կնոջը․ նա ցանկանում էր տեսնել Փաշինյանին Նիկոլից լավ դերասան աշխըրքի տակ չկա. բեմադրություն Գյումրիում «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների շուրջ ՈՒՂԻՂ.Գյումրին տոնում է քաղաքի օրը․ այնտեղ է նաեւ Նիկոլ Փաշինյանը Նորաշենիկում 3 օր առաջ բռնկված հրդեհը չի նահանջում․ 5-6 ակտիվ օջախ է հայտնաբերվել Թրամփը համարում է, որ Ջոնսոնը «ճիշտ մարդ» է բրեքսիթի իրականացման համար Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ հայկական վերնաշապիկներով «Մալաթիա մոլի» շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (ուղիղ) Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել (ֆոտո)