Сегодня: 25 Август 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թունավորվել են գազի արտահոսքից. 63-ամյա կինը վատ է զգացել եւ ընկել է՝ ստանալով ուղեղի ցնցում

Մարտի 25-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում, հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 63-ամյա մի կին եւ հայտնել, որ տանը վատ է զգացել եւ ընկել է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 01.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ նույն հասցեից բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. Դավիթ Չ.-ն եւ 2016 թ. ծնված Հայկ Չ.-ն:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Կատարվում է քննություն: