Այսօր՝ 21 սեպտեմբերի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գործ ունենք տեսակային բախման հետ․ Եկեղեցու ինստիտուտը պետք է պաշտպանել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Գործող իշխանության օրոք հարձակումները Եկեղեցու հանդեպ պարբերական բնույթ են կրում, եւ մենք գործ ունենք տեսակային բախման հետ․ Եկեղեցու ինստիտուտը պետք է պաշտպանել՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու մոտ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Մինչ այդ դաշինքի անդամները մասնակցել էին Աստվածամոր ծննդյան տոնին նվիրված արարողությանը՝ իբրեւ ուղերձ հանրությանը, որ գործող իշխանություններից պետք է պաշտպանել ընդհանրապես բոլոր ավանդական ինստիտուտները․ Եկեղեցին, Ընտանիքը, Երիտասարդ սերունդը, որոնց ուղղակի թունավորում ու սպանում են թմրամոլության քարոզ տանելով եւ թմրամիջոցների վաճառքը խրախուսելով։

«Այս իշխանության օրոք հարձակումները եկեղեցու հանդեպ պարբերական բնույթ են կրել եւ մենք ուղերձ ենք հղում եւ ասում ենք, որ այն ավանդական արժեքների կրողները, ովքեր եկեղեցու հետ են տեսնում իրենց կյանքը, գործունեությունը, իրենց իրավունքները պետք է պաշտպանվի։ Այդ առումով մենք կարեւորում ենք Եկեղեցու ինստիտուտը եւ մեր աջակցությունն ենք հայտնում Եկեղեցուն եւ պաշտպանում այն մարդկանց, որոնք հալածանքների են ենթարկվում իրենց կրոնական համոզմունքների համար»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը:

Այս առումով, նշեց նա, գործ ունենք տեսակային բախման հետ՝ ազգայինի ու ապազգայինի բախման հետ, եւ դաշինքի պայքարը նաեւ արժեհամակարգային բնույթ ունի։

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացին պետք է պաշտպանի իր պետությունը, չպետք է տարանջատի իրեն Արցախից, Հայաստանի Անկախության հռչակագրից, եւ ընդհանրապես, հանրության բոլոր շերտերը՝ այդ թվում հոգեւոր դասը, պետք է մեկտեղեն իրենց ուժերըն այս իրավիճակից դուրս գալու համար, որովհետև պահն օրհասական է․ թշնամին ինտենսիվ զորք է կուտակում սահմանին»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Այս պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը իշխանափոխությունը դիտարկում է որպես անվտանգության ապահովման հնարավորություն։

Ծանր վիրավոր ունենք` չենք կարողանում օգնել «Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին․ Ռոբերտ Մենենդես Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրութուն է տարածել Բանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու եւ ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Հայաստանի Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Ինչ իրավիճակ է այս պահին Վարդենիսում և Սոթքում Ո՞վ է Եվլախում կայանալիք հանդիպման արցախյան կողմի ներկայացուցիչը Իրանը ողջունել է Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը Ռուս խաղաղապահները շուրջ 5 հազար արցախցու են տարհանել․ ՌԴ ՊՆ Իրանը ՀՀ-ին և Ադրբեջանին հասկացրել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ամենաչնչին փոփոխությանը. Ռաիսի Քիմ Քարդաշյանի կոչն ԱՄՆ կառավարությանը Արցախում կա առնվազն 200 զnհ և ավելի քան 400 վիրավnր․ ՄԻՊ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հրաժարական չի տալու․ «Հրապարակ» Տարադրամի փոխարժեքն այսօր Ալիևը պնդում է, թե Ադրբեջանն «աչք չունի» Հայաստանի հողի վրա «Զանգեզուրի» միջանցք, անկլավներ, նոր տարածքների կորուստ. ի՞նչ գին կվճարի Հայաստանը՝ Փաշինյանի չհեռանալու դեպքում Շառլ Միշելը զանգահարել է Ալիևին Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված արցախցիները պահանջում են ուղղաթիռներով տարհանում. Բեգլարյան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են զոհվել Պուտինը՝ Արցախում տեղի ունեցածի մասին Տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ Ողջ աշխարհի հայ ժողովուրդը պետք է հավաքվի, մենք պետք է գնենք զենքեր, պետք է վերադառնանք ուժեղ, մեծ հաղթանակով․ Լիլի Պողոսյան Մարտարկերտցիները որոշել են, որ չեն հանձնվելու՝ կռվելու են մինչև վերջ. «Հրապարակ» Հիմնականում զոհերի մարմիններն են բերում. շատ են վիրավորները. Մարտունու հիվանդանոցի բժիշկ Գերմանիայում նախազգուշացրել են Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման մասին՝ ԼՂ-ի վրա հարձակման պատճառով Հիմնականում զոհերի մարմիններն են բերում. շատ են վիրավորները. Մարտունու հիվանդանոցի բժիշկ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին «իդեալական» պայմաններում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո. Պարույր Հովհաննիսյան Ադրբեջանը 30.000 արցախցի տղամարդու ցուցակ է կազմել ԱՄՆ-ում նոր մեթոդ են մշակում արևային էներգիան պահելու համար Նույնիսկ այս ողբերգական պահին Նիկոլ Փաշինյանը չի դադարում մեղադրել արցախցիներին. Մեսրոպ Առաքելյան Արցախն այժմ ավելի քան երբևէ ձեր կարիքն ունի. Սիրուշոն դիմել է իր արտասահմանցի հետևորդներին Հրետակոծությունն առավել ինտենսիվ է դարձել և անխտիր թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ Արցախի ողջ տարածքում. արցախցի Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք. Մեդվեդևի օգնական Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, բնակավայրեր Գերմանիան Ադրբեջանին սպառնացել է Արդյոք կչեղարկվի՞ Սնուփ Դոգի համերգը՝ Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջեւան միջանցքն է, այս ամենը համաձայնեցված է եղել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ. Էդիկ Բաղդասարյան Արցախի անվտանգության և զարգացման հարթակը հայտարարություն է տարածել