Այսօր՝ 27 սեպտեմբերի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Խարդախները նոր սխեմա են օգտագործում. Արցախի ՆԳՆ ոստիկանությունը բնակիչներին զգոնության կոչ է անում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խարդախությունը՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։ Մեր օրերում, երբ ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց եղանակով, հանցավոր հակումներ ունեցող անձինք, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով, մտածում են արժանահավատ մեխանիզմներ՝ օգտագործելով համացանցը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում՝ Արցախի պաշարման հետ կապված, ավելացել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հանցագործության դեպքերը: Մասնավորապես, սոցիալական ցանցերում Արցախի բնակիչներին հարմար գներով առաջարկում են ապրանքներ և խոստանում այն կարճ ժամանակահատվածում հասցնել Ստեփանակերտ:

Խարդախության եղանակով գումարը հափշտակելուց հետո արցախցի օգտատերերը հայտնվում են սև ցուցակում: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում այսօրինակ 2 հաղորդում է ստացվել: Խաբեությամբ շահույթ ստանալ ակնկալողները սոցցանցում ստեղծում են տարբեր անվանումներով կեղծ օգտահաշիվներ, որոնցում տեղադրում են գայթակղիչ հայտարարություններ:

Սեպտեմբերի 1-ին տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Բ.-ի դիմումն այն մասին, որ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով, կապ է հաստատել «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, ով նամակագրության ընթացքում ձեռք է բերել էլեկտրական սկուտերի գնման պայմանավորվածություն, որից հետո «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատերը պահանջել է տերմինալի միջոցով «IDBank» ՓԲ ընկերության 43182900100**** բանակային քարտին փոխանցել ընդհանուր 156.000 ՀՀ դրամ՝ էլեկտրական սկուտերի ձեռք բերման նպատակով:

Նույն օրը Ա. Բ.-ն տերմինալի միջոցով բանակային քարտին 156000 ՀՀ դրամ է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում Արցախի բնակչին պատճառվել է գույքային վնաս:

Սեպտեմբերի 5-ին վարչությունը ստացել է մեկ այլ դիմում՝ Մարտակերտի շրջանի բնակիչ Հ.Ի.-ից: Օգոստոսի 31-ին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով վերջինս կապ է հաստատել «Arustamyan Andrey» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, ով «Messenger» հավելվածի միջոցով նամակագրության և զանգերի ընթացքում ձեռք է բերել բենզինի, ծխախոտի և ձեթի գնման պայմանավորվածություն, որից հետո վերջինս պահանջել է տերմինալի միջոցով 43182900922**** բանակային քարտին փոխանցել ընդհանուր 200․000 ՀՀ դրամ գումար։

Պայմանավորված ապրանքը ձեռք բերելու նպատակով, սեպտեմբերի 3-ին Հ․Ի.-ն տերմինալի միջոցով նշված բանակային քարտին ընդհանուր 200․000 ՀՀ դրամ գումար է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է ոմն Անդրեյ անունով ներկայացած անձի կողմից, ինչի արդյունքում Հ․Ի.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը կոչ է անում Արցախի քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զերծ մնալ նմանատիպ գործարքներից և չընկնել ծուղակը, իսկ տուժելու դեպքում դիմել ոստիկանություն։

Ադրբեջանում էլ բողոքի մեծ ալիքներ են Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր Ադրբեջանցի զինծառայողները կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ․ տեսանյութ Իլհամ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ–ում հետագա ռազմական գործողություններից. Բլինքեն Գազ չի լինելու Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Հերթը Տավուշի և Արարատի մարզերինն է. Փաշինյանի նոր «նվերը» Ալիևին Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Հայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ Առաքելյան Հայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս, չենք գտնում. Մանե Գրիգորյան Սոչիից Մոսկվա թռչող ինքնաթիռը չի մեկնել. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար Ալիևին զգուշացնում են չհատել կարմիր գծերը և չհարձակվել Սյունիքի վրա Պաշտոնական նոր հաղորդագրություններ՝ Արցախից «VIVA» հիմնադրամը հումանիտար օգնության շտաբ է բացել Արցախից բռնի ուժով տեղահանվածների օգնության համար Ռուսաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Enel-ը Կոլումբիայում գործարկում է նոր արևային էլեկտրակայան Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել «Նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ». ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Եթե ​​ՀՀ-ն չմասնակցի Ղարաբաղով տրանսպորտային ուղիների ստեղծմանը, դրանք կանցնեն Իրանով․ Էրդողան Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա Ադրբեջանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 200-ի Ջրանջատումներ՝ հետևյալ հասցեներում Բաքուն թաքցնում է կորուստների թիվը․ տվյալներ Մենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք, և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին. Ավետիք Չալաբյան Պայթյունից տուժածների անունները (լուսանկարներ) Սեփական մեքենա չունեցողները հնարավորություն կունենան գրանցվել և Հայաստան տեղափոխվել ավտոբուսներով. Շտաբ Վանիկի հետ զոհված տղաներից մեկի հարսանիքը պիտի լիներ երեկ՝ թաղումն են արել Արցախում պայթյունի ժամանակ 100 մարդ ամբողջությամբ այրվել է Հասկացա, որ դա պայթյունի սկիզբն էր․ Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի 2 պատճառ է առանձնացնում․ Civilnet Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում Այս ազգային ողբերգության, ցավի ու ամոթի համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ․ Մհեր Ավետիսյան Սիրտս կոտրվում է․ Մխիթարյանը գրառում է կատարել