Այսօր՝ 21 սեպտեմբերի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ալիևի բոլորական տապալումը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Համաձայն Հայկազյան բառարանի՝ հայերենում գոյություն ունեն ոչ միայն «ամբողջովին» եւ «ամբողջական», այլեւ «բոլորովին» ու «բոլորական» բառաձեւերը։ Ինձ թվում է՝ այս վերջին բառը՝ «բոլորական», ճշգրիտ բնութագրում է այն համապարփակ ու ամբողջական տապալումը, որ անցյալ շաբաթավերջին վիճակվեց Իլհամ Ալիեւին՝  Արցախում։ 
Խնդիրն այն չէ, որ ողջ աշխարհը՝ Փարիզի քաղաքապետից մինչեւ ԱՄՆ պետքարտուղար ու Կոնգրեսի հանձնաժողովներ, ԵՄ բարձր ներկայացուցիչ ու Կրեմլի խոսնակ, Լաչինի միջանցքից են խոսում, ընդսմին՝ ոչ միայն պահանջելով միջանցքի բացում, այլեւ արդեն չթաքցնելով, որ եթե Ալիեւի բթամտությունը շարունակվի, արդյունքը կարող է լինել ինչպես պատժամիջոցների սահմանումն Ալիեւի ռեժիմի դեմ, այնպես էլ ԼՂ հայության ցեղասպանությունը կանխելու անվան ներքո ավելի արմատական ու հեռահար քայլերը։ Հետեւաբար, Ալիեւն այնքան էլ երկար ժամանակ չունի դատարկ գլուխը տմբտմբացնելու։

Խնդիրը նաեւ այն չէ, որ Արցախում անցյալ շաբաթվա վերջին ընտրեցին նոր նախագահ, եւ նա երդմնակալությամբ ստանձնեց պաշտոնը։ ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ընթացքում տեղի ունեցավ նորընտիր նախագահի երդմնակալությունը, խորապես տպավորիչ էր՝ իր լակոնիզմով, վարողի գեղեցիկ հայերենով, իմաստալից ու կարճ խոսքերով, ԼՂՀ նախկին նախագահների ներկայությամբ,  հոգեւորականի բերած օրհնությամբ ու ներկաների աննահանջ, հաստատուն հայացքներով։ Ես սովորություն չունեմ կյանքի դրվագներն արվեստի գործերի հետ զուգադրելու, բայց Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությունն ասես հայոց պատմության մեջ բազմիցս գումարված աշխարհիկ-հոգեւոր ժողովներից մեկը լիներ, որոնց մասին բոլորս գիտենք մեր պատմիչների գործերից ու պատմավեպերից, երբ ճակատագրական ժամերին հայոց ավագանին եւ հոգեւոր դասը հավաքվել են ոչ այնքան իրադրություն քննարկելու կամ քայլ որոշելու, որքան ամենքին տեսանելի եւ հասկանալի քայլի մասին ի լուր աշխարհի հայտարարելու, դրան զինվորագրվելու եւ հառաջ շարժվելու։ Արցախում 2023-ի սեպտեմբերի 10-ին Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությունը՝ ներքին դրամատիզմով, ժլատ խոսքերով, շարժումներից ու հայացքներից հորդող վճռականությամբ, խաչակնքումներով, ասես հազարամյակների ընթացքում գումարված հայոց ավագանու բախտորոշ ժողովների կրկնություն լիներ։ Եվ դա նույնիսկ հուզիչ էր։ 

Այլ հարց, որ ողջ այդ ներքին լարումը, հուզականությունը կարող էին հասու լինել միայն նրան, ով հայ է եւ հայոց պատմություն գիտի։ Մնացյալ աշխարհի համար տեղի ունեցողը չճանաչված պետական կազմավորումում իրականացվող պետական մարմնի ձեւավորման փաստ էր, որից Ադրբեջանի նախագահը նորից սկսեց պատեպատ զարնվել ու ինքնիրեն ծվատել։ Եվ ի՞նչ էր պահանջում աշխարհից․․․ Դատապարտել Արցախում անցկացված ԼՂՀ նախագահի ընտրությունը։ 

Հենց այդ պահանջն էլ դարձավ Իլհամ Ալիեւի այնպիսի մասշտաբների ձախողման ու տապալման հիմքն Արցախում, որ այդ ֆիասկոն նկարագրելու համար պետք էր Հայկազյան բառարանում բառ փնտրել։ Ալիեւը՝ հիստերիայի նոպայի մեջ, թե այլընտրանք չգտնելուց, կոչով դիմեց միջազգային հանրությանը, պետություններին ու կառավարություններին՝ հոդորելով ու պահանջելով՝ դատապարտել Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունը։ 
Աշխարհում կա ՄԱԿ-ի անդամ հանդիսացող շուրջ երկու հարյուր պետություն, որոնց զգալի մասը հազիվ թե Ալիեւի կամ Ազերբայջանի անուն լսած լինի, ուր մնաց Բաքվից հնչող կոչերին ուշադրություն դարձնի։ Սակայն միայն Եվրոպայի խորհրդում մոտ հինգ-վեց տասնյակ երկիր կա, որոնք գիտեն ե՛ւ Ադրբեջանի անունը, ե՛ւ Ալիեւի կոռումպացված, բռնատիրական ու հանցագործ ռեժիմի էությունը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հետ Ադրբեջանի տասնամյակների հակամարտության պատմությունը։ Նույնը գիտեն նաեւ մի քանի տասնյակ երկրներ Մերձավոր Արեւելքում, այլեւս չասած՝ այլ մայրցամաքներում գտնվող խոշոր տերությունների մասին։ Հանրագումարում՝ երեւի մի հարյուր երկիր այս երկրագնդի վրա, որ Արցախի նախագահի ընտրությունը դատապարտելու Ալիեւի կոչը լսելիս գիտեին, թե ինչ մասին է խոսքը։ Ե՞վ․․․ 

Այդ շուրջ հարյուր պետությունից քանի՞սն Իլհամ Ալիեւի կոչին ականջալուր եղավ, առավել եւս՝ Արցախի նախագահի ընտրություն դատապարտեցին։ Ոչ մեկը, տառացի եւ բառացի՝ ոչ մեկը, բացառությամբ Թուրքիայի։ Դե, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները Հայաստանում, առանց որեւէ մեկին վիրավորել ցանկանալու, զուտ ալեգորիկ արտահայտությանը տուրք տալով, բնորոշվում եւ ընկալվում են որպես «շան եւ պոչի» հարաբերություններ, որտեղ պոչի դերում Ադրբեջանն է, եւ երբեմն այդ պոչը կարողանում է շանը շարժել։ Այս դեպքում էլ էր կարողացել։ Թուրքիայի ԱԳՆ-ից մի տխմար հայտարարություն էին տարածել, որտեղ ավելի շատ ստախոսություն եւ փաստերի աղավաղում կար, քան ուրիշ մի բան։ Այն ուշադրության արժանի է ընդամենը այնքանով, որ միակն է, որ դատապարտել է Արցախում անցկացված նախագահական ընտրությունը։

Եվս մի երկու-երեք երկիր հայտարարել են, թե չեն ճանաչում Արցախի նախագահի ընտրությունը, այդ թվում՝ Վրաստանը։ Վրաստանի պարագան հասկանալի է, Վրաստանը՝ ինքը, տարածքային ամբողջականության խնդիր ունի, հետեւաբար, ազգերի ինքնորոշման պաշտպանության հարցերը չեն իր համար առաջնային։ Այդուհանդերձ, Վրաստանը հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի նախագահի ընտրությունը, բայց այնտեղ չկա այդ ընտրությունների անցկացման փաստի դատապարտում, ինչի համար Ադրբեջանը կոչ էր արել։ 

Իսկ ընտրության արդյունքները չճանաչելը եւ ընտրությունների անցկացման փաստը դատապարտելը տարբեր իրողություններ են։ Այնպես որ, ՄԱԿ ԱԽ-ի օգոստոսյան նիստից հետո, որտեղ գրեթե բոլոր երկրները կոչ արեցին՝ բացել Լաչինի միջանցքը, դրանով ցույց տալով, որ բնական եւ ճիշտ են համարում Արցախի՝ Հայաստանին ինտեգրված մնալն ու այդ ինտեգրման պահպանումը, այժմ Իլհամ Աիեւի երկրորդ եւ ավելի մասշտաբային ֆիասկոն արձանագրվեց։ Այժմ հարյուրի հասնող երկիր՝ Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում, անտեսելով Ալիեւի կոչերը եւ առհասարակ չանդրադառնալով կամ անդրադառնալու պարագայում էլ չդատապարտելով Արցախում կայացած նախագահական ընտրությունը, լռելյայն ազդարարեց, որ իրենցից որեւէ մեկն Արցախը որպես Ադրբեջանի մաս չի ընկալում եւ «Արցախի հայության համախմբումը դե ֆակտո իշխանության շուրջ», ինչպես ԵՄ-ն էր ձեւակերպել, կարեւոր է համարում։ Հիմա Իլհամ Ալիեւը թող գնա ու որքան ցանկանում է՝ ինքզինքը կծոտի, գլուխն էլ որ պատին ցանկանում է՝ զարնի։

Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից՝ ռուս խաղաղապահների մահվան համար Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը Ադրբեջանցի զինյալները փորձում են դրոշ տեղադրել Ստեփանակերտում Ծանր վիրավոր ունենք` չենք կարողանում օգնել «Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին․ Ռոբերտ Մենենդես Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրութուն է տարածել Բանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու եւ ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Հայաստանի Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Ինչ իրավիճակ է այս պահին Վարդենիսում և Սոթքում Ո՞վ է Եվլախում կայանալիք հանդիպման արցախյան կողմի ներկայացուցիչը Իրանը ողջունել է Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը Ռուս խաղաղապահները շուրջ 5 հազար արցախցու են տարհանել․ ՌԴ ՊՆ Իրանը ՀՀ-ին և Ադրբեջանին հասկացրել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ամենաչնչին փոփոխությանը. Ռաիսի Քիմ Քարդաշյանի կոչն ԱՄՆ կառավարությանը Արցախում կա առնվազն 200 զnհ և ավելի քան 400 վիրավnր․ ՄԻՊ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հրաժարական չի տալու․ «Հրապարակ» Տարադրամի փոխարժեքն այսօր Ալիևը պնդում է, թե Ադրբեջանն «աչք չունի» Հայաստանի հողի վրա «Զանգեզուրի» միջանցք, անկլավներ, նոր տարածքների կորուստ. ի՞նչ գին կվճարի Հայաստանը՝ Փաշինյանի չհեռանալու դեպքում Շառլ Միշելը զանգահարել է Ալիևին Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված արցախցիները պահանջում են ուղղաթիռներով տարհանում. Բեգլարյան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են զոհվել Պուտինը՝ Արցախում տեղի ունեցածի մասին Տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ Ողջ աշխարհի հայ ժողովուրդը պետք է հավաքվի, մենք պետք է գնենք զենքեր, պետք է վերադառնանք ուժեղ, մեծ հաղթանակով․ Լիլի Պողոսյան Մարտարկերտցիները որոշել են, որ չեն հանձնվելու՝ կռվելու են մինչև վերջ. «Հրապարակ» Հիմնականում զոհերի մարմիններն են բերում. շատ են վիրավորները. Մարտունու հիվանդանոցի բժիշկ Գերմանիայում նախազգուշացրել են Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման մասին՝ ԼՂ-ի վրա հարձակման պատճառով Հիմնականում զոհերի մարմիններն են բերում. շատ են վիրավորները. Մարտունու հիվանդանոցի բժիշկ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին «իդեալական» պայմաններում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո. Պարույր Հովհաննիսյան Ադրբեջանը 30.000 արցախցի տղամարդու ցուցակ է կազմել ԱՄՆ-ում նոր մեթոդ են մշակում արևային էներգիան պահելու համար Նույնիսկ այս ողբերգական պահին Նիկոլ Փաշինյանը չի դադարում մեղադրել արցախցիներին. Մեսրոպ Առաքելյան Արցախն այժմ ավելի քան երբևէ ձեր կարիքն ունի. Սիրուշոն դիմել է իր արտասահմանցի հետևորդներին Հրետակոծությունն առավել ինտենսիվ է դարձել և անխտիր թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ Արցախի ողջ տարածքում. արցախցի Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք. Մեդվեդևի օգնական Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, բնակավայրեր Գերմանիան Ադրբեջանին սպառնացել է