Միասին կարող ենք հասնել փոփոխությունների և բարեկեցիկ ու ապահով ապագա կառուցել մեր երեխաների համար. Ռուբեն Վարդանյան
![](/timthumb.php?src=/disc/15-09-23/57d1b44ee648fb05719cd16de9e801b1.jpg&w=708)
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սեպտեմբերի 17-ին Երևանում ավագանու ընտրություններ են:
Ի՞նչ է ակնկալվում մեզնից յուրաքանչյուրից: Առնվազն՝ չլինել անտարբեր, մասնակցել ընտրություններին՝ գիտակցելով, որ միասին կարող ենք հասնել փոփոխությունների և բարեկեցիկ ու ապահով ապագա կառուցել մեր երեխաների համար: