Զելենսկին լավ լուր է հայտնել
![](/timthumb.php?src=/disc/18-09-23/bb17170334d2340fa6c697317a609fb5.jpg&w=708)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուզում եմ առանձնահատուկ նշել այն զինվորներին, որոնք Բախմուտի շրջանում քայլ առ քայլ Ուկրաինային են վերադարձնում այն ամենը, ինչ պատկանում է մեզ։ Այդ մասին երեկոյան ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Շնորհակալություն 80-րդ բրիգադին, 5-րդ առանձին գրոհային բրիգադին, հանրահայտ 95-րդին և Ազգային ոստիկանության «Լյուտ» գրոհային բրիգադին։ Կլեշչեևկան ազատագրված է։ Կեցցե՛ք»,-նշել է Ուկրաինայի ղեկավարը։
Նշենք, որ Կլեշչեևկան կոչվում է «Բախմուտի բանալի»՝ Բախմուտի շրջանում իր կարևոր ռազմավարական դերի համար։
Այս բնակավայրը գտնվում է Բախմուտից ընդամենը յոթ կիլոմետր հեռավորության վրա։