Այսօր՝ 27 սեպտեմբերի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երևանի ավագանու այս ընտրությունները դառնում են այն քայլը, որը բերելու է իշխանությունների փոփոխության և խորքային փոփոխությունների․ Ռուբեն Վարդանյան

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 
Երևանցիները երեկ կատարեցին իրենց ընտրությունը:
 
Հիմնական դասն այս ընտրություններից այն էր, որ չհաջողվեց ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ և ընտրատեղամաս բերել փոփոխությունների հնարավորությանը հավատացող՝ հանրության ակտիվ, առողջ զանգվածին, որը կքվեարկեր այլընտրանք առաջարկող ուժերի օգտին:
 
Մյուս կարևոր եզրահանգումն այն է, որ գործող իշխանությունը չունի հանրային վստահություն:
Անգամ Փաշինյանի մասնակցությունն իր թեկնածուի աջակցության հանրահավաքին՝ ընտրողներին չստիպեց տեղամաս գնալ, իսկ «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց ռեկորդային ցածր մասնակցության պարագայում ստանալ ընտրությունների մասնակիցների ձայների մեծամասնությունը:
 
Սա նշանակում է, որ գործող իշխանությունը ոչ միայն չունի հանրության մեծամասնության աջակցությունը (2018թ. Երևանի ավագանու ընտրությունների համեմատ՝ այս ուժը կորցրել է ընտրողների գրեթե ¾-ի աջակցությունը), այլև իշխանությունների գործողությունները բնակչությանն ստիպել են օտարվել քաղաքականությունից, չվստահել նրանց իրենց իրավունքների ու շահերի պաշտպանությունը:
 
Հենց այս առումով էլ Երևանի ավագանու այս ընտրությունները դառնում են այն քայլը, որը բերելու է իշխանությունների փոփոխության և խորքային փոփոխությունների:
 
Ինչ վերաբերում է «Ապրելու երկրի» մասնակցությանն ու արդյունքներին, ապա կարծում եմ, սա լավ փորձ էր երիտասարդ կուսակցության համար, որը, համոզված եմ, չի պատրաստվում նահանջել և շարունակելու է աշխատել, քանի որ հավատում է ու վստահ է, որ շատ բան կարող է փոխել և, ոչ միայն փոխել, այլ գտնվել այդ փոփոխությունների առանցքում:
 
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են «Ապրելու երկրի» և, առհասարակ, մյուս առողջ ընդդիմադիր ուժերի օգտին: Վստահաբար, դա ապագայի համար լավ ներդրում է:
 

Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը Ադրբեջանում էլ բողոքի մեծ ալիքներ են Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր Ադրբեջանցի զինծառայողները կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ․ տեսանյութ Իլհամ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ–ում հետագա ռազմական գործողություններից. Բլինքեն Գազ չի լինելու Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Հերթը Տավուշի և Արարատի մարզերինն է. Փաշինյանի նոր «նվերը» Ալիևին Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Հայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ Առաքելյան Հայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս, չենք գտնում. Մանե Գրիգորյան Սոչիից Մոսկվա թռչող ինքնաթիռը չի մեկնել. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար Ալիևին զգուշացնում են չհատել կարմիր գծերը և չհարձակվել Սյունիքի վրա Պաշտոնական նոր հաղորդագրություններ՝ Արցախից «VIVA» հիմնադրամը հումանիտար օգնության շտաբ է բացել Արցախից բռնի ուժով տեղահանվածների օգնության համար Ռուսաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Enel-ը Կոլումբիայում գործարկում է նոր արևային էլեկտրակայան Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել «Նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ». ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Եթե ​​ՀՀ-ն չմասնակցի Ղարաբաղով տրանսպորտային ուղիների ստեղծմանը, դրանք կանցնեն Իրանով․ Էրդողան Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա Ադրբեջանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 200-ի Ջրանջատումներ՝ հետևյալ հասցեներում Բաքուն թաքցնում է կորուստների թիվը․ տվյալներ Մենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք, և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին. Ավետիք Չալաբյան Պայթյունից տուժածների անունները (լուսանկարներ) Սեփական մեքենա չունեցողները հնարավորություն կունենան գրանցվել և Հայաստան տեղափոխվել ավտոբուսներով. Շտաբ Վանիկի հետ զոհված տղաներից մեկի հարսանիքը պիտի լիներ երեկ՝ թաղումն են արել Արցախում պայթյունի ժամանակ 100 մարդ ամբողջությամբ այրվել է Հասկացա, որ դա պայթյունի սկիզբն էր․ Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի 2 պատճառ է առանձնացնում․ Civilnet Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում Այս ազգային ողբերգության, ցավի ու ամոթի համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ․ Մհեր Ավետիսյան