Այսօր՝ 27 սեպտեմբերի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ադրբեջանը «հստակ պահանջներ» է ներկայացրել Հայաստանին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր ճեպազրույց է անցկացրել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի համար՝ Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, Արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաևի և նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի մասնակցությամբ։
Ճեպազրույցի ընթացքում նշվել է, որ «Հայաստանը և Ադրբեջանի տարածքներում նրա ստեղծած անջատողական ռեժիմը (հակառակորդի պաշտոնյաները նկատի ունեն Արցախի Հանրապետությունը.- խմբ.) շարունակում են խարխլել կարգավորման գործընթացը և մերժել լարվածության նվազեցմանն ուղղված բոլոր առաջարկները»։

«Ընդհակառակը, հակառակ կողմից մենք բախվում ենք անընդհատ սադրիչ քայլերի։ Այս առումով վառ օրինակ են, այսպես կոչված, «նախագահական ընտրությունները» Ղարաբաղի շրջանում։ Չնայած Ադրբեջանի կոչերին՝ հայկական կողմը չի հրաժարվել իր գործողություններից այս ուղղությամբ»,- նշել են ճեպազրույցի մասնակիցները։

Նշվել է նաև, որ Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհները «հայ բնակիչներին ապրանքներ հասցնելու համար միաժամանակ օգտագործելու նախաձեռնությանն աջակցել են ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՌԴ ԱԳՆ-ն, ԵՄ խորհրդի նախագահի մամուլի քարտուղարը»: Հակառակորդը հայտարարել է նաև, որ իբրև թե ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստում ունեցած ելույթներում, և ճանապարհների բացման դեմ հայկական կողմի առարկությունները քաղաքական էին և կապ չունեին որևէ «մարդասիրական նկատառումների» հետ. «Նպատակը գործիքների և միջոցների պահպանումն է` հետագա անջատողականություն հրահրելու համար Ադրբեջանի տարածքում»։

«Միևնույն ժամանակ, ապրանքների առաքման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը անջատ չէ Հայաստանի` հաճախակիացող ռազմաքաղաքական սադրանքներից։

Հայաստանի ավելի քան 10 հազար զինված ուժեր շարունակում են անօրինական կերպով տեղակայվել Ադրբեջանի տարածքում։

Հարյուրից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, ավելի քան երկու հարյուր ծանր հրետանի, ներառյալ բազմակի հրթիռային համակարգեր, տարբեր տեսակի էլեկտրոնային պատերազմի տասնյակ սարքավորումներ, ավելի քան երկու հարյուր ականանետներ ներկայումս տեղակայված են Ադրբեջանի տարածքում, որտեղ ռուս խաղաղապահ զորախումբը ժամանակավորապես տեղակայված է»,- ընդգծել են ասուլիսի մասնակիցները։

Նշվել է, որ «հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում անօրինական կերպով տեղակայված էլեկտրոնային պատերազմի տեխնիկայի օգտագործումը, որը խոչընդոտել է ոչ միայն «Ադրբեջանական ավիաուղիների» քաղաքացիական ինքնաթիռների, այլ նաև արտասահմանյան երկրների ինքնաթիռների թռիչքը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց և օդային երթևեկության անվտանգության համար։

Այս սպառնալից գործողությունների մասին տեղեկացվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) և ռուսական խաղաղապահ զորախումբը»։

«Վերջին օրերին մենք ականատես եղանք է՛լ ավելի ինտենսիվ ռազմական սադրանքների, որոնք ուղեկցվում էին ռազմական ուժի աճով, ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև չբաժանված սահմանի երկայնքով, այնպես էլ Ղարաբաղի շրջանում։ Հայաստանը նոր խրամատներ է փորում, ամրություններ է կառուցում և անձնակազմ ու տեխնիկա է կուտակում, ըստ երևույթին, փորձում է նոր ռազմական հարձակում սկսել»,- հայտարարել են ադրբեջաբնցի պաշտոնյաները:

Ճեպազրույցի մասնակիցներն ուշադրություն են հրավիրել իբրև թե «հայ պաշտոնյաների հայտարարությունների և գործողությունների անհամապատասխանության վրա»։

Հայաստանի վարչապետի «շնորհավորական ուղերձը» Ադրբեջանի տարածքում ապօրինի խամաճիկ ռեժիմի ստեղծման, այսպես կոչված, տարեդարձի կապակցությամբ, ևս մեկ վկայություն է այն բանի, որ Հայաստանն անկեղծ չէ իր նախկին հայտարարություններում՝ կապված Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ճանաչման հետ։

«Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նույնքան կարևոր են, որքան ցանկացած այլ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և հետևաբար, Ադրբեջանը նույն իրավունքն ունի, ինչ աշխարհի ցանկացած այլ երկիր՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքով նախատեսված բոլոր միջոցներով։

Այս կրիտիկական հանգրվանում առավել քան երբևէ կարևոր և անհրաժեշտ է Հայաստանին ստիպել շրջել իր վտանգավոր ընթացքը։

Հայաստանը և խունտան (հակառակորդը նկատի ունի Արցախի Հանրապետության իշխանություններին-խմբ.), որը նա շարունակում է պահպանել Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում բոլոր հնարավոր գաղափարական, քաղաքական, ռազմական, ֆինանսական և այլ միջոցներով, պետք է կանգնեն միջազգային հանրության միակ հստակ դիրքորոշման առաջ, որ ժամանակ ձգելու հին մարտավարությանը ապավինելը շանս չունի ցանկալի արդյունքի ստանալու համար։

Ադրբեջանը շահագրգռված է լուծում գտնելու և դա ապացուցել է այն կողմերի հետ իր անկեղծ փոխգործակցությամբ, որոնք առաջարկել են իրենց բարի ծառայություններն ու միջնորդությունը։ Բոլոր դեպքերում, առանց բացառության, հայկական կողմը տարբեր պատրվակներով խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Իրական պատճառը շարունակում է մնալ իրավիճակը երկարացնելու, արհեստականորեն լարվածություն բորբոքելու և ի վերջո կարգավորման գործընթացը հունից հանելու ցանկությունը։

Ադրբեջանի հավատարմությունը խաղաղ գործընթացին ամուր է և հաստատվում է 2020 թվականի նոյեմբերից մեր ձեռնարկած հետևողական քայլերով։

Հայաստանից պահանջվում է դադարեցնել ռազմական հզորության զարգացումը, ձեռնպահ մնալ ռևանշիստական ​​ծրագրերից, դադարեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ու ոտնահարումից, ինչպես նաև դադարեցնել անջատողականության և ահաբեկչության հովանավորումը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում։

Ադրբեջանական կողմը նաև պահանջում է անհապաղ սկսել հայ զինվորականների դուրսբերումը, լուծարել Հայաստանին ենթակա խամաճիկ ռեժիմի ռազմական և այսպես կոչված «կառավարական» կառույցները և զինաթափել Ադրբեջանի տարածքում անօրինական կերպով տեղակայված հայկական զինված ուժերը։ Այս դեպքում, այսպես կոչված, անօրինական ռեժիմի «ներկայացուցիչների» նկատմամբ կարող է կիրառվել համաներում»,- եզրափակել են ճեպազրույցի մասնակիցները։

Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Հայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ Առաքելյան Հայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս, չենք գտնում. Մանե Գրիգորյան Սոչիից Մոսկվա թռչող ինքնաթիռը չի մեկնել. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար Ալիևին զգուշացնում են չհատել կարմիր գծերը և չհարձակվել Սյունիքի վրա Պաշտոնական նոր հաղորդագրություններ՝ Արցախից «VIVA» հիմնադրամը հումանիտար օգնության շտաբ է բացել Արցախից բռնի ուժով տեղահանվածների օգնության համար Ռուսաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Enel-ը Կոլումբիայում գործարկում է նոր արևային էլեկտրակայան Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել «Նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ». ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Եթե ​​ՀՀ-ն չմասնակցի Ղարաբաղով տրանսպորտային ուղիների ստեղծմանը, դրանք կանցնեն Իրանով․ Էրդողան Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա Ադրբեջանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 200-ի Ջրանջատումներ՝ հետևյալ հասցեներում Բաքուն թաքցնում է կորուստների թիվը․ տվյալներ Մենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք, և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին. Ավետիք Չալաբյան Պայթյունից տուժածների անունները (լուսանկարներ) Սեփական մեքենա չունեցողները հնարավորություն կունենան գրանցվել և Հայաստան տեղափոխվել ավտոբուսներով. Շտաբ Վանիկի հետ զոհված տղաներից մեկի հարսանիքը պիտի լիներ երեկ՝ թաղումն են արել Արցախում պայթյունի ժամանակ 100 մարդ ամբողջությամբ այրվել է Հասկացա, որ դա պայթյունի սկիզբն էր․ Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի 2 պատճառ է առանձնացնում․ Civilnet Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում Այս ազգային ողբերգության, ցավի ու ամոթի համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ․ Մհեր Ավետիսյան Սիրտս կոտրվում է․ Մխիթարյանը գրառում է կատարել ԱՄՆ-ն որոշել է Պուտինին չհրավիրել ԱԽՏՀ գագաթնաժողովին․ ՌԴ ԱԳՆ 100 միլիարդ դոլար կամ «Զանգեզուրի միջանցք»․ Ալիևը հնչեցրել է «խաղաղության գինը» 100 միլիարդ դոլար կամ «Զանգեզուրի միջանցք»․ Ալիևը հնչեցրել է «խաղաղության գինը» Մենք պետք է այսօր պատրաստակամորեն օգնության ձեռք մեկնենք դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցներին Փնտրվում են հայր ու որդի Սևակ և Սամվել Միրզոյանները. նրանք գտնվել են պայթյnւնի վայրում Ռուս զինվորները բռնաբարել են 19-ից 83 տարեկան ուկրաինացի կանանց Բաքվի կողմից Արցախին ուղարկված օգնությունը