Այսօր՝ 27 սեպտեմբերի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արման Վարդանյան. Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության մակարդակը 9,5% է

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
 
Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ,  «Միասնություն» շարժման հիմնադիր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․
 
«Երևանի ավագանու ընտրությունները հստակորեն հաստատեցին մի կարևոր հանգամանք. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն այժմ չունի լեգիտիմ իրավունք՝ ներկայացնելու հայ ժողովրդին ու նրա շահերը Արցախի հիմնախնդրի և դրա լուծման բանակցություններում, Հայաստանի տնտեսության զարգացման հարցում, ՀԱՊԿ շրջանակներում ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում։
 
Այս ընտրությունները բացահայտեցին այն, ինչ մենք վաղուց ասում էինք. Փաշինյանի և նրա թիմակիցների արկածախնդրությունն այս մարտավարական և ռազմավարական հարցերում զայրացրել են հայ ժողովրդին, հանգեցրել նրա նկատմամբ հանրային վստահության և Փաշինյանի ռեժիմի լեգիտիմության կորստի։
 
Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 28,94 տոկոսը։ Նրանցից 33,81 տոկոսը քվեարկել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ինչը կազմում է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 9,5 տոկոսը։ Հաշվի առնելով, որ իշխանությունը մոբիլիզացրել է իր ողջ ընտրական ռեսուրսը, ստացվում է, որ հենց այս 9,5 տոկոսը առավելագույն արդյունքն է, որին Փաշինյանն ու իր կուսակցությունը կարողացան հասնել մայրաքաղաքի ավագանու ընտրություններում։
 
Անկախ նրանից, թե ով կդառնա քաղաքապետ, մի բան պարզ է. Փաշինյանը ջախջախիչ պարտություն է կրել Երևանի ավագանու ընտրություններում՝ դրանով իսկ բացահայտելով իր թիմի անարդյունավետությունն ու մարդկանց ճնշող մեծամասնության հիասթափությունը նրանից։ Դա թիմային պայքար էր, որը ղեկավարեց անձամբ ինքը՝ հրապարակավ կոչ անելով ձայն տալ Տիգրան Ավինյանի օգտին և պատասխանատվություն ստանձնելով ընտրությունների արդյունքների համար։ Այսպիսով, սա առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի, իսկ հետո միայն Տիգրան Ավինյանի ու ՔՊ-ի մյուս անդամների բացահայտ պարտությունն է։
 
Հաշվի առնելով խորը քաղաքական ճգնաժամային իրավիճակը՝ կոչ եմ անում բոլոր հասարակական-քաղաքական ուժերին խորհրդակցություններ սկսել՝ երկիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստելու համար, ինչը միակ ելքն է այս անհեթեթ իրավիճակից։ Ընդամենը 9,5 տոկոս ձայն ունեցող քաղաքական ուժը չի կարող և իրավունք չունի շարունակելու միանձնյա որոշումներ կայացնել երկրի ու մեր սերունդների ճակատագրի վերաբերյալ։ Ես չեմ ուզում, որ քաղաքական կուսակցությունը, անկախ իր անունից, որն ունի այդքան ցածր վստահության վարկանիշ, որոշի մեր երեխաների ու մեր պետության ճակատագիրը։
 
Այս իրավիճակում միակ լուծումը համախմբվելն է, նոր օրակարգ ձևավորելն ու նոր ընտրությունների գնալը՝ առանց ատելության, առանց մարդկանց «սևերի» ու «սպիտակների» բաժանելու, ինչպես քաղաքացիների վստահությունը կորցրած Փաշինյանի ներկայիս իշխանությունն է անում։ Միայն ժողովրդի վստահությունը վայելող նոր խորհրդարանը կկարողանա երկիրը տանել դեպի զարգացում և լուծել մեր պետության առջև ծառացած բոլոր, այդ թվում՝ ամենաբարդ, ռազմավարական խնդիրները»։
 
 
Հերթը Տավուշի և Արարատի մարզերինն է. Փաշինյանի նոր «նվերը» Ալիևին Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Հայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ Առաքելյան Հայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս, չենք գտնում. Մանե Գրիգորյան Սոչիից Մոսկվա թռչող ինքնաթիռը չի մեկնել. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար Ալիևին զգուշացնում են չհատել կարմիր գծերը և չհարձակվել Սյունիքի վրա Պաշտոնական նոր հաղորդագրություններ՝ Արցախից «VIVA» հիմնադրամը հումանիտար օգնության շտաբ է բացել Արցախից բռնի ուժով տեղահանվածների օգնության համար Ռուսաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Enel-ը Կոլումբիայում գործարկում է նոր արևային էլեկտրակայան Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել «Նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ». ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Եթե ​​ՀՀ-ն չմասնակցի Ղարաբաղով տրանսպորտային ուղիների ստեղծմանը, դրանք կանցնեն Իրանով․ Էրդողան Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա Ադրբեջանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 200-ի Ջրանջատումներ՝ հետևյալ հասցեներում Բաքուն թաքցնում է կորուստների թիվը․ տվյալներ Մենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք, և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին. Ավետիք Չալաբյան Պայթյունից տուժածների անունները (լուսանկարներ) Սեփական մեքենա չունեցողները հնարավորություն կունենան գրանցվել և Հայաստան տեղափոխվել ավտոբուսներով. Շտաբ Վանիկի հետ զոհված տղաներից մեկի հարսանիքը պիտի լիներ երեկ՝ թաղումն են արել Արցախում պայթյունի ժամանակ 100 մարդ ամբողջությամբ այրվել է Հասկացա, որ դա պայթյունի սկիզբն էր․ Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի 2 պատճառ է առանձնացնում․ Civilnet Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում Այս ազգային ողբերգության, ցավի ու ամոթի համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ․ Մհեր Ավետիսյան Սիրտս կոտրվում է․ Մխիթարյանը գրառում է կատարել ԱՄՆ-ն որոշել է Պուտինին չհրավիրել ԱԽՏՀ գագաթնաժողովին․ ՌԴ ԱԳՆ 100 միլիարդ դոլար կամ «Զանգեզուրի միջանցք»․ Ալիևը հնչեցրել է «խաղաղության գինը» 100 միլիարդ դոլար կամ «Զանգեզուրի միջանցք»․ Ալիևը հնչեցրել է «խաղաղության գինը» Մենք պետք է այսօր պատրաստակամորեն օգնության ձեռք մեկնենք դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցներին Փնտրվում են հայր ու որդի Սևակ և Սամվել Միրզոյանները. նրանք գտնվել են պայթյnւնի վայրում Ռուս զինվորները բռնաբարել են 19-ից 83 տարեկան ուկրաինացի կանանց