Իրադարձությունների մասին հայ բնակչությանը զգուշացվել է SMS հաղորդագրությունների միջոցով. Հաջիև
![](/timthumb.php?src=/disc/19-09-23/73b114ab03cfac0d23932b772108b99c.jpg&w=708)
Իրադարձությունների մասին հայ բնակչությանը զգուշացվել է SMS հաղորդագրությունների միջոցով. Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Արցախի նկատմամբ Բաքվի ռազմական ագրեսիան, որն Ադրբեջանը ներկայացրել է որպես տեղային «հակաшհաբեկչական միջոցառումների» մեկնարկը:
Ըստ Ադրբեջանի նախագահի օգնականի՝ «հակաահաբեկչական գործողությունների» մասին «նախազգուշացնող» SMS հաղորդագրություններ են ուղարկվել արցախահայությանը։
Հաջիևը նշել է, որ «բնակիչներին խնդրել են հեռու մնալ ռազմական օբյեկտներից»:
Հայտնի է, որ Ադրբեջանն օգտագործում էգերճշգրիտ զինատեսակներ։ Ադրբեջանի ՊՆ-ն մանրամասնել է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը տեղեկացվել են ընթացիկ գործողությունների մասին: