Թուրքիան Ադրբեջանի կողքին է․ կայացել է Հասանով-Գյուլեր հեռախոսազրույցը
![](/timthumb.php?src=/disc/19-09-23/d1aabdd0861cd7095981840997a24d3b.jpg&w=708)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի միջև։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ՊՆ-ին։
Հասանովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի կողմից վերահսկվող Ղարաբաղի տարածաշրջանում իրենց կողմից իրականացվող «տեղական հակաահաբեկչական գործողությունների մասին»։
Գյուլերը հայտարարել է, որ Թուրքիան այսօր, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է։