Այսօր՝ 20 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ռուսաստանն է մեղավոր Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի համար. Եվրոպացի պաշտոնյա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանն է մեղավոր ղարաբաղցի հայերի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի համար, ասել է ԵՄ ՌԴ արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Լյուկ Դևինը՝ հավելելով, որ Մոսկվան հույս ունի տապալել Հայաստանի արևմտամետ վարչապետին, գրում է Euobserver-ը։

Խոսելով Հարավային Կովկասում հակամարտության գոտում գտնվող 2000 հոգանոց ռուսական խաղաղապահ զորախմբի մասին՝ Դևինն ասել է. «Այս խաղաղապահներից որևէ մեկը որևէ բան արե՞լ է։ Ոչինչ։ Նրանք նույնիսկ իրենց զրահամեքենաները չեն դրել ճանապարհին, որպեսզի արգելափակեն ռազմական գործողությունը... Այնտեղ միայն ռուսական զորքեր կան. Ո՞վ է մեղավոր. Ռուսաստան»:

Ըստ նրա՝ Ռուսաստանի՝ կանաչ լույս վառելու «ցինիկ» պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանի նվաստացուցիչ պարտությունը կարող է հանգեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն և նրան ռուսամետ գործիչով փոխարինմանը։

Պատերազմը կարող է հանգեցնել նաև նրան, որ Լեռնային Ղարաբաղից մինչև 200,000 փախստականներ ժամանեն Հայաստան՝ ընդամենը 2,8 միլիոն բնակչություն ունեցող երկիր՝ հսկայական բեռ դնելով Փաշինյանի կառավարության վրա։

Դևինը կարևորել է Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի թվիթը, ով ասել էր, որ ադրբեջանական հարձակումը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ «սիրախաղ ես անում ՆԱՏՕ-ի հետ»՝ նկատի ունենալով Հայաստան-ԱՄՆ վերջին փոքրամասշտաբ զորավարժությունները: «Ես իմ փորձից գիտեմ, թե որքանով են դա ատում ռուսները, ուստի կարծում եմ՝ դա նշանակություն է ունեցել», - ասել է Դևինը:

«Պուտինը երբեք չի համակերպվել այն բանի հետ, թե ինչպես է Փաշինյանն իշխանության եկել, ինչը կարելի է անվանել գունավոր հեղափոխություն»,- ասել է պաշտոնյան։

Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և նրան մեղադրել հայերի էթնիկ զտումների մեջ։ ԵՄ ոչ մի պատգամավոր բարի խոսք չի ունեցել ասելու Բաքվի մասին, թեև Ադրբեջանը վերջին շրջանում շատ է փորձում ընկերներ ձեռք բերել ԵՄ խորհրդարանում։

ԵՄ-ն անցյալ տարի Ադրբեջանից գնել է 11,3 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը նախորդ տարվա 8 միլիարդ խորանարդ մետրից ավելի է, բայց դեռևս տարեկան ներմուծման ընդհանուր ծավալի ընդամենը 3 տոկոսն է:

Չորեքշաբթի օրը ԵՄ դեսպանները նաև դռնփակ բանակցություններ են անցկացրել Բրյուսելում, որտեղ հնարավոր է, որ քննարկվեն հնարավոր պատժամիջոցները, ասել է Դևինը:

Սակայն օգոստոսին կայացած նախորդ բանակցություններում, Դևինն ավելացրել է, որ պատժամիջոցների շուրջ կոնսենսուս չկար, թեև Ադրբեջանը ինը ամիս շրջափակում էր Լեռնային Ղարաբաղը՝ նախապատրաստվելով հարձակմանը:

 

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն Մանվելյան Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորը Ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ