Այսօր՝ 11 դեկտեմբերի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց

Տեղեկացնում ենք, որ Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան, և ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ցանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները:

Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում:

Դրան զուգահեռ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկն ու բնականոն կենսագործունեությունը:

Հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով:

Ստեղծված ծանր իրավիճակում կոչ ենք անում հատկապես պետական կառավարման համակարգի, առողջապահության ոլորտի և ուժային կառույցների աշխատակիցներին շարունակել կատարել մասնագիտական պարտքը՝ հանուն մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության:

ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին այսօր ժամը 14:00-ից Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի:

Կոչ ենք անում զերծ մնալ բռնության, անկարգապահության դրսևորումներից, հավատարիմ մնալ արցախցիներին հատուկ օրինապաշտությանը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Կենդանակերպի ո՞ր նշաններին է ֆինանսական հաջողություններ սպասում դեկտեմբերի երկրորդ կեսերին Ի՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետ Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան Մրգերը նետել են աշխատակցի վրա, հայհոյել, ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին նետել․ ռուս բլոգերները ձերբակալվել են Վիշապը 2024 թ-ին հարուստ ու երջանիկ կյանք է խոստանում կենդանակերպի այս 3 նշաններին Թեստ․ ինչպիսի արջ ընտրես, այդպիսի անակնկալ կստանաս տիեզերքից Մայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը Կտրուկ անկում տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Գավառում զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա աշակերտուհուն Ո՞ւմ բախտը կբերի այս օրը. աստղագուշակ 2023 թվականի դեկտեմբերի 10-ի համար Անիի կոկորդը սեղմվում է, արտասուքը թաքցնել չի կարողանում․ ուզում է՝ բոլորը ճանաչեն իր Գոռին, իր միշտ երիտասարդ Գոռին Արևմուտքը չի վտանգի իր էներգետիկ անվտանգությունը և Բաքվի հետ ընկերությունը՝ հանուն Հայաստանի շահերի Ադրբեջանը ուղիղ բանակցություններ է պարտադրում. Թաքնված վտանգները Իմանալ հակառակորդի պլանները ու ոչինչ չանել․ Փաշինյանի թուլամորթությունը սպառնալիք է․ ադրբեջանագետ Կյանքից հեռացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը Նորվեգիայում գտել են արևային էներգիան արդյունավետ պահելու միջոց Մինչև 1,3 մլն դրամի չափով տուգանքներ են նախատեսված. օրենքն ուժի մեջ է մտել Նպատակներն իրականանալու սովորություն ունեն․ Նաիրի Սարգսյանն ասում է՝ ինչպես հաջողության հասնել «Սորոսականները» հերքում են Փաշինյանին. Հայաստանում կոռուպցիոն աճել է ՔՊ-ն իշխանություն է զավթում քրեական գործերով անցնող «նախկինի» համար Ընդդիմության սխալն օգտագործեցին իր դեմ Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն այն եզակի գեներալն է, որի ղեկավարած Քելբաջարի կորպուսը մեկ քայլ անգամ հետ չի նահանջել. Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» 100․000 դրամ միանվագ վճարումների մասին. Նաիրի Հոխիկյան Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» Ի՞նչ է սպասում կենդանակերպի նշաններին այսօր Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» «Զատիկ»-ի 12 տարին չլրացած տղա սաների նկատմամբ կատարվել են սեքսուալ բնույթի գործողություններ. ով է կատարողը Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ» Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ» Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ»