Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասերՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԽաբել հարազատ երեխային, թե սեփական ժողովրդին՝ դա նույնն է․ Մհեր ԱվետիսյանԱյսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում․ Տարոն ՄարգարյանՖինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետՆիկոլի աջակիցնե´ր, ի՞նչ եք անելու նրա փախուստից հետո. Ավետիք Չալաբյան«Երևան, դու միշտ իմ ուժն ես». կայացավ Արման Հովհաննիսյանի երևանյան մեծ մենահամերգը Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 71,88 դոլար Ոսկին էժանացել է դոլարի ամրապնդման ֆոնին ռեկորդային առավելագույնին հասնելուց հետո Ձերբակալություններ, «բեսպրեդել» Ստամբուլում․ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միլիարդատեր Բեզոսն ու հարսնացուն պատրաստվում են ճոխ հարսանիքի Սիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը Այս ռեժիմը տեր է ման գալիս Անկարայում՝ ի դեմս էրդողանի. Արմեն Մանվելյան Ամեն մեկս ոչ միայն մեզնով, այլև երկրով պետք է զբաղվենք. Արսեն Գրիգորյան Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է Էքրեմ Իմամօղլուն առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու Եվրամիությունը ռեկորդ է գրանցել վերականգնվող էներգիայի առումով Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը Վանաձորում արցախցի երիտասարդի ծեծը կոծկում են
Հասարակություն

Պաշտոնական նոր հաղորդագրություններ՝ Արցախից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հարգելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։
Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն` բոլոր տուժածներին։
ԱՀ առողջապահության նախարարություն

***

Հարգելի՛ հայրենակիցներ,
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ։
Հարազատներին խնդրում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել` զանգահարելով 047 96 19 06 հեռախոսահամարին։
Արցախի տեղեկատվական շտաբ

***
Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։
Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։
Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։
Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։
Արցախի տեղեկատվական շտաբ