Այսօր՝ 21 հունվարի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, քիչ առաջ մերժել է քննիչի միջնորդությունը՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

 

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ իր պաշտպանյալի նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում․ «Նույն դատարանի «չագուչով» ու պատմուճանով և իրեն դատավոր պատկերացնող Արտուշ Գաբրիելյանը նույն միջնորդությունը, նույն հիմքերով, կեղծիքների միջոցով, առանց պաշտպանի ներկայության, դեռևս 30.12.2018թ-ին բավարարել էր՝ կեղծիքների դիմելով։ Չմոռանանք նախապատմությունը, թե նախորդ միջնորդությունը երբ է ներկայացվել, երբ առաջին անգամ դատարանները որոշեցին, որ Վահագն Հարությունյանը կալանավորման ենթակա չէ, դրանից անմիջապես 1 օր հետո ներկայացվեց այս միջնորդությունը ու ծանոթանալով նյութերին՝ տեսանք, որ հորինված հիմքեր են ու հորինված միջնորդություն։ Համոզված եմ, որ նույնն էլ այժմ է տեղի ունենալու։ Քանի որ գնահատում ենք անձնական հետապնդում, և կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո կրկին վերացական հիմքեր կստեղծվեն, կհորինվեն ՀՔԾ-ի կողմից ու նորից կալանավորման միջնորդություն կներկայացվի»,-ասաց փաստաբանը։ 

Ըստ նրա՝ վարչապետի կոչից հետո Հայաստանում սկսում է ձևավորվել դեռ անհատ անկախ դատավորների համայնք, ինչն իր հերթին բերելու է մեծամասամբ անկախ դատական համակարգի կայացմանը. «Կարծում եմ՝ վեթինգի լավագույն օրինակը սա է և այս գործով հասկանում ենք, թե որ դատավորներն են իրականում պատրաստ անկախ լինել, որոնք՝ ոչ։ Ակնհայտ է բոլորի համար, որ այս քրգործը երկրի իշխանության համար հույժ կարևոր նշանակություն ունի ու այդ քրեական գործով տեղի ունեցող դատական գործողություններն ազդում են հասարակական, քաղաքական իրադարձությունների վրա։ Քրեական գործով դատարանը որոշում է կայացնում խափանման միջոց փոխելու վերաբերյալ, հաջորդ օրը հրահանգում է դատարաններն արգելափակել, նույն քրեական գործով Վերաքննիչը որոշում է վերացնել խափանման միջոցը, հանրահավաք է տեղի ունենանում ու սպառնալիքներ են հնչում դատական համակարգի հասցեին։ Այս պարագայում դատարանները ծանր իրադրության մեջ են ընկել՝ գործել օրենքի շրջանակներում, թե այս քաղաքական նշանակություն ունեցող գործով կայացնել իշխանությանը հաճո որոշումներ։ Այս պարագայում այն դատավորները, որոնք օբյեկտիվ որոշումներ են կայացնում, հայտնվում են թիրախում, ու հենց այս դատավորներն են, որ անկախ են լինում գործադիր իշխանությունից»,- նշեց Պողոսյանը։ 

Նշենք, որ փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Մասիս քաղաքում է Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Մասիս քաղաքում է ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը Էրդողանը հավաստիացնում է, որ Անկարան զորքեր չի ուղարկել Լիբիա Երկրագնդի ամենահարուստ բնակիչների 1 տոկոսը կրկնակի շատ կարողություն ունի, քան 6,9 մլրդ մարդիկ Մբապեն «կերակրել» է Նեյմարին (ֆոտո) ՈՒՂԻՂ. Խորհրդարանն այս տարի առաջին անգամ նիստեր է գումարել. Օրակարգում 43 հարց է Նիկոլին հավատալով՝ տաք տեղս թողել եմ ու եկել Ռուսաստանից. ցուցարար «Մեզ ոչ ոք չի լսում»․ մսագործները դադարեցրին ակցիան, վաղը ճանապարհներ են փակելու Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի երրորդ սերիան Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանը գաղտնի թուղթ փոխանցեցին Սերժ Սարգսյանին (տեսանյութ) Այն ինչ կատարվում է, ուղիղ ճանապարհ է դեպի 37 թիվ, բռնատիրական ժամանակներ. Շարմազանով Ճապոնիան կկարգավորի հարաբերությունները Հյուսիսային Կորեայի եւ նոր դարաշրջան կբացի Չինաստանի հետ կապերում. Աբե Պուտինն առաջարկել է Յուրի Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնից «Պարո՛ն Էյվազով, ամոթ Ձեզ». գերմանացի երգիչը՝ ադրբեջանցուն Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է իր հագից հանել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը. Մակունցը պարզաբանումը Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա արգելանքը չի վերացվել. Լեւոն Քոչարյան Գազի գնի բարձրացումն ունենալու է աղետալի հետեւանքներ. Արա Վարդանյան ՀՀ գլխավոր դատախազին զրպարտելու համար ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Պատրիս Էվրա․ Ժամանակն է, որ Պոգբան հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» Շիրակի մարզում եւս սպանդանոցների դեմ բողոքող անասնապահները ճանապարհ են փակել (ֆոտո) «Ես խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք»․ Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի հուղարկավորությանը «Այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել».Ծառուկյանը Վանեցյանի՝ ԲՀԿ-ին միանալու մասին ՈՒՂԻՂ. Վերջին հրաժեշտը՝ Գեորգի Կուտոյանին «Փորձ է արվում ճնշել մամուլը». Լեւոն Քոչարյանը միացել է ի աջակցություն Արմեն Թավադյանի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի եւ մյուսների գործը հանձնվել է դատախազին, որ այն ուղարկվի դատարան Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմում նոր նշանակում է արել Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. Գագիկ Սուրենյան Պահանջում են անհապաղ ազատ արձակել Արմեն Թավադյանին․ բողոքի ակցիա Վերաքննիչի մոտ (ուղիղ) Պարոն Գրիգորյան, մեծ ապագա է սպասվում Ձեզ, ապշած եմ. Մարուքյանը հեգնեց Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. Արթուր Վանեցյան