Այսօր՝ 18 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին

DBank-ը և Idram ընկերությունը ամփոփում են «Մի դրամի ուժի» սեպտեմբեր ամսվա ծրագիրը՝ հայտարարելով հաջորդ ամսվա շահառուի անունը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության սեպտեմբեր ամսվա շահառուն «Հայքն աշխարհին» կրթական ծրագիրն էր, որին ընկերությունները նվիրաբերեցին 3․397․784 ՀՀ դրամ։ Ծրագրի նպատակն էր Արցախի երիտասարդների համար ստեղծել հնարավորություն ստանալու համապատասխան թվային կրթություն, ապա, ապրելով Արցախում, աշխատել առցանց միջազգային կազմակերպություններում՝ հեռավար կարգով։ 

Սակայն, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ու նրանց՝ Արցախում ապրելու անհնարինությունը, ծրագիրը որոշակի փոփոխությամբ կիրականացվի՝ հաշվի առնելով  ծրագրի շահառուների կարիքները։ «Հայքն աշխարհին» ծրագրի ղեկավար Մարինա Մալխասյանի խոսքով՝ ծրագրի աշխատանքային խումբը մշտական կապի մեջ է արցախցի երիտասարդների հետ, և նրանք արդեն հանդիպել են ծրագրի համակարգող երիտասարդների խմբի հետ։ «Մեր խնդիրն է այս պահին կարիքների գնահատում անել և համոզվել, որ ապահովվում են մեր շահառուների առաջնային կենսական կարիքները։ Այս փուլի բարեհաջող ավարտից հետո, երբ երիտասարդները հումանիտար որևէ աջակցության կարիք չեն ունենա, մենք կվերադառնանք կրթական ծրագրի իրականացմանը, քանի որ բոլորիս համար այս պահին ամենակարևորն է նրանց աշխատանքով ապահովելը, իսկ մեր կրթական ծրագրի շնորհիվ նրանք հնարավորություն կունենան ավելի հեշտ գտնել աշխատանք ինչպես Հայաստանում, այնպես էլ հեռավար՝ միջազգային ընկերություններում։ Այս հարցում նույնպես մենք աջակցելու ենք», - հավելում է Մարինա Մալխասյանը։

«Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա գումարն ուղղվելու է «Հայորդի» ճամբարին, որն իր հարկի տակ է հյուրընկալել արցախյան պատերազմների զոհերի ընտանիքներին։

«Հայորդի» ճամբարի համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ ճամբարում կացարան է տրամադրվել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 մարդկանց։ Շահառուներն են զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ մայրերը, կանայք և երեխաները: Ընտանիքներին մատուցվելու են համալիր ծառայություններ՝ կոմունալ բոլոր հարմարություններով առանձնասենյակ, 3-անգամյա սնունդ, կարիքների ամբողջական գնահատում, հոգեբանական աջակցություն, երեխաների ժամանցի ապահովում, դասընթացներ հմտությունների և գիտելիքի ամրապնդման համար, աշխատանքի ընդունման աջակցություն։

Վաչե Վարդանյանը ասում է․ «Այս ամենով փորձելու ենք մարդկանց ցուցաբերել և՛ հոգեբանական աջակցություն, և՛ մուտք դեպի կյանք: Փորձելու ենք մարդկանց վերաինտեգրել կյանքին և օգնել այս դժվար պահը հաղթահարելու փուլում: Շարժական կայաններ են գործելու, որոնք շրջելու են Հայաստանի տարբեր համայնքներում և փորձելու են գտնել ու համալիր ծառայություններ մատուցել զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված հայորդիների ընտանիքներին, ինչպես նաև հղի կանանց», - ասում է Վաչեն։

Idram&IDBank հարթակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Իդրամն ու IDBank-ը հոկտեմբեր ամսվա «մի դրամներն» կուղղեն են արցախցի մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարմանը։ «Իդրամ» ընկերության բաժնետեր Լալա Բախշեցյանը, IDBank-ի բաժնետեր Վարտան Դիլանյանը այսօր նպատակ ունեն հնարավորինս սատար կանգնել մեր հայրենակիցներին, և միայն «Մի դրամի ուժը» ծրագիրը չէ, որ ծառայելու է այս նպատակին։ Ընկերություններն արդեն իսկ որոշակի միջոցառումներ են ձեռնարկել արցախցիներին աջակցելու համար, և սա շարունակական է լինելու։ 

Դուք ևս կարող եք միանալ այս կարևոր գործին և Ձեր լուման ներդնել մեր հայրենակիցների աջակցման հարցում։ Դրա համար պարզապես պետք է կատարել բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am կայքերով կամ ընկերությունների տերմինալներով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է