Այսօր՝ 09 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իսրայելը գաղտնի օգնել է Ադրբեջանին Արցախը «վերադարձնելու» համար. AP

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելը զենքով գաղտնի օգնել է Ադրբեջանին Արցախը վերադարձնելու համար։ Այս մասին հայտնի է դարձել AP News-ին։

«Մեզ համար լուրջ խնդիր է այն, որ իսրայելական զենքը կրակում է մեր ժողովրդի վրա։ Ես չեմ հասկանում, թե ինչու Իսրայելը չի կարող գոնե ինչ-որ մտահոգություն հայտնել այն մարդկանց ճակատագրի հարցում, որոնք արտաքսվել են իրենց հայրենիքից»,- գործակալությանն ասել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։

Ադրբեջանի ռազմական գործողությունն սկսվելուց առաջ ընդամենը մի քանի շաբաթում ռազմական բեռնատար ինքնաթիռները բազմիցս թռել են Իսրայելի հարավային ավիաբազայի եւ Արցախից ոչ հեռու գտնվող օդանավակայանի միջեւ, վկայում են թռիչքների հսկման տվյալները եւ հայ դիվանագետները։ Այդ թռիչքները տագնապեցրել են պաշտոնյաներին Երեւանում, որոնք երկար ժամանակ զգուշանում էին Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ դաշինքից, ասված է հրապարակման մեջ։

Իսրայելի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները հրաժարվել են մեկնաբանել Արցախում իսրայելական զենքի օգտագործումը կամ Հայաստանի անհանգստությունն Ադրբեջանի հետ նրա գործընկերության առիթով։

Փորձագետների գնահատմամբ՝ 2016-2020թթ. Իսայելը Ադրբեջան է մատակարարել իր զինանոցի մոտ 70 տոկոսը, ինչն Ադրբեջանին գերազանցություն է ապահովել Հայաստանի նկատմամբ եւ խթանել Իսրայելի խոշոր պաշտպանական արդյունաբերությունը։

«Իսրայելական զենքը շատ կարեւոր դեր է խաղացել՝ թույլ տալով ադրբեջանական բանակին հասնել իր նպատակներին»,- ասել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Փիտեր Վեզեմանը, որը զբաղվում է զենքի վաճառքի հարցով։

Վեզեմանի խոսքով՝ իսրայելական մեծ հեռահարության հրթիռները եւ պայթող դրոնները փոխհատուցում են Ադրբեջանի ոչ մեծ ռազմաօդային ուժերը, անգամ երբեմն հարվածներ հասցնելով հենց Հայաստանի տարածքում։ Իսրայելական «երկիր-օդ» դասի «Բարաք-8» հրթիռները պաշտպանում են Ադրբեջանի օդային տարածքը՝ խփելով հրթիռներն ու անօդաչուները, ավելացրել է նա։

Անցած ամիս հարձակումից ոչ շատ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ բանակը փորձարկել է «Բարաք-8» հրթիռները։ Դրանք ստեղծած Israel Aerospace Industries ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից իր ՀՕՊ համակարգերի եւ մարտական դրոնների օգտագործումը։

«Մենք ուրախ ենք այդ համագործակցության համար, այն բավական բարեհաջող էր եւ օգտակար պաշտպանության համար»,- AP գործակալությանն ասել է Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը՝ խոսելով ադրբեջանական զինված ուժերին Իսրայելի աջակցության մասին։ «Մենք դա չենք թաքցնում»։

«Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին «ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանը Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան Ավինյան Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ Սրբազանին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք Չալաբյան Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին