Այսօր՝ 09 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների օրերը հաշված են. Կոնստանտին Զատուլին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում այլևս ոչ ոքի չունի պաշտպանելու: Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հարձակումը «հարված է հասցրել» ռուսական դիրքերին։ «Սահակյանի և Ղուկասյանի ձերբակալությունը, որը կատարվել է փաստացի ռուսական խաղաղապահ զորախմբի առջև, իմ կարծիքով, շատ լուրջ կշտամբանք է ոչ միայն Հայաստանի դավաճան իշխանությանը, այլև այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք մեր վրա՝ խաղաղապահի առաքելություն այս տարածաշրջանում։

Որոշ ռուս պաշտոնյաներ այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարել են, որ պետք չէ մեղավորներ գտնել Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալու համար: Սա, նրանց կարծիքով, կամավոր գործողություն է։ Սա տգեղ հայտարարություն է, որն անվանարկում է Ռուսաստանին՝ որպես խաղաղարարի։

Այն, որ բոլոր հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը, նշանակում է, որ այդ պահի դրությամբ նրանք արդեն դադարել են հավատալ, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց։

Ակնհայտ է, որ ամեն դեպքում ԼՂ-ում մեր զորախմբի օրերը հաշված են, որովհետեւ ո՞ւմ են պաշտպանելու, եթե այնտեղ մարդ չմնա։ Մեր զորախումբը հո չի՞ վերահսկելու ճանապարհային երթեւեկության կանոնները Ստեփանակերտ քաղաքում, որն ադրբեջանցիներն այժմ պաշտոնապես անվանում են Խանքենդի։ Դա ուղղակի ժամանակի խնդիր է, ընդ որում` կարճ ժամանակի: Սա այն է, ինչ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակման արդյունքում, որը հարված հասցրեց մեր դիրքերին տարածաշրջանում»,- ասել է Զատուլինը։

Կոնստանտին Զատուլինը հավելել է, որ Բաքվի գործողությունները «վարկաբեկել են» Ռուսաստանին՝ որպես ուժեղ տերության։ Այդ կապակցությամբ Վրաստանում խոսակցություններ են սկսվել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերագրավման մասին, նշել է պատգամավորը։

«Մարդիկ, որոնք որոշակի առավելություններ են գտնում նրանում, որ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, չեն հասկանում, թե դրանից հետո Հարավային Կովկասի ջրերում ինչպիսի ալիքներ են տարածվել, և ինչպես է դա վարկաբեկում Ռուսաստանին՝ որպես ուժեղ տերության, որն ի վիճակի է հետամուտ լինել իր գծին տարածաշրջանում։

Արդեն Վրաստանում խոսում էին Ադրբեջանի օրինակին հետևելու և Աբխազիան և Հարավային Օսիան նույն կերպ վերագրավելու անհրաժեշտության մասին։ Սա, իհարկե, չի լինի, բայց այն, որ սաակաշվիլիականները նորից գլուխ բարձրացրին այնտեղ և այլ վայրերում, հերթական անգամ հուշում է, որ Ադրբեջանի օրինակը վարակիչ է։

Կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց, քանի որ չափն անցավ թե՛ ձերբակալություններով, թե՛ նրանով, որ իրականում հայերին վտարեց Լեռնային Ղարաբաղից։ Սա երկար ժամանակ կազդի Ադրբեջանի իմիջի, աշխարհում նրա հնարավորությունների վրա և այլն, անկախ նրանից, թե ինչ է փնտրում որևէ մեկը՝ օգուտներ, նավթամթերք և մնացած ամեն ինչ»,- եզրափակել է Զատուլինը։

Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին «ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանը Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան Ավինյան Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ Սրբազանին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք Չալաբյան Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա