Այսօր՝ 18 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վեդիում լարված իրավիճակ է, մարդիկ վրդովված են

ArmLur.am-ի տեղեկություններով Վեդիում լարված իրավիճակ է և վիճաբանություններ են։ Վեդու համայնքապետարանի դիմաց մարդիկ են հավաքված և  բղավում են միմյանց վրա։ Կապվեցինք Վեդիի համայնքապետի օգնական Պատվական Մարգարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ։

-Պարոն Մարգարյան, ի՞նչն է Վեդիում ստեղծված իրավիճակի պատճառը։

-Արարատ ցեմենտ գործարանի աշխատակիցներն են Վեդու համայնքապետարանի դիմաց հավաքված։ Այսօր մեր մետ հանրային լսումների օր էր։ Վեդի համայնքի տարածքում ուզում են նորագույն տեխնոլոգիաներով, փակ ցիկլով նոր ցեմենտի գործարան ստեղծեն։  «Արարատ ցեմենտի» գործարանի աշխատակիցներն էլ մտավախություն ունեն, որ իրենց հաստիքները կկրճատվեն, Գործարանը կսնանկանա։ Եկել են, բողոքում են և համայնքին խնդրում են, որ համայնքապետարանը նախնական թույլտվություն չտա։

-Համայնքապետարանում ի՞նչ է քննարկվում, թույլտվություն տրվելո՞ւ է, թե՞ ոչ։

-Ներկայացրեցինք, քննարկում եղավ, հարց ու պատասխան արեցինք, հանրային լսումների առաջին փուլը կայացավ։

-Ի՞նչ որոշվեց։

-Առաջին լսումը թույլտվություն տալու-չտալու վերաբերյալ չէր։ Դեռևս պետք է 2 լսում ևս անցկացնենք և դրա արդյունքում կորոշվի թույլտվություն տալ կամ չտալ։ Համայնքապետարանը գործարան կառուցել նախատեսող ընկերությանը ներկայացրել է, եթե ակնկալում են ստանալ թույլտվություն, պետք է համագործակցել համայնքապետարանի հետ։ Հաջորդիվ նրանք պետք է ներկայացնեն ինչ պահանջներ ունեն, և մենք ինչ պահանջներ ունենք։

-Համայնքապետարանը նախնական ի՞նչ որոշում ունի։

– Համայնքապետարանն այս հարցում փոքր օղակ է, կոնկրետ թույլտվություն տվողը համայնքապետարանը չէ։ Դեռևս շատ հարցեր կան, որոնք այս հարցի վերաբերյալ պիտի գտնեն իրեց պատասխանները։

-Գործարանի տնօրինության հետ խորհրդակցություն եղե՞լ է, վերջիվերջո աղմուկը հենց իրենց պատճառով է բարձրացել։

-Չէ, ինչի մենք պետք ա խորհրդակցենք։

-Իրե՞նք պիտի ձեր հետ խորհրդակցեն։  

-Մինչ մեզ, Կառավարության,  Էկոնոմիկայի, ՏԿԵ, Շրջակա միջավայրի նախարարությունների հետ։

-Համայնքապետարանը խոսե՞լ է նախարարությունների հետ որևէ որոշման գալուց առաջ։

-Այն ընկերությունը, որը ուզում է հիմնի գործարան, ինքը պիտի դիմի նախարարություններին։ Նրանցից ստանալով  առաջարկներ և պահանջներ՝ ընկերությունը պետք է նրանց ներկայացուցիչներից և փորձագետների հետ քննարկում ունենա։

-Իսկ տեղյա՞կ եք, նման քննարկումներ եղե՞լ են։

-Եղած կլինեն։

-Համայնքապետարանը Կառավարություից կամ նախարարություններից հրահանգ ստացե՞լ է այս հարցի վերաբերյալ։

-Իհարկե ոչ, մենք առաջնորդվում ենք պետական շահով։ Մենք այստեղ աշխատում ենք առաջնային համարելով պետական շահը, հետո նոր մեր անձնական շահը։ Պետական շահից ելնելով՝ ես ունեմ իմ անձնական կարծիքը, որ եթե  պետք է տարածաշրջանում գործի փակ ցիկլով ցեմենտի արտադրությամբ գործարան, նախընտրելի է, որ գործի, քանի որ մեր պետությանն անհրաժեշտ են միլիոնավոր ներդրումներ և աշխատատեղեր։ Ասեմ նաև, որ գործարանի տերերին չեմ ճանաչում, որ չասեք՝ ճանաչում եմ, դրանից եմ կողմ։

Զրուցեց Էմմա Միքայելյանը

Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել