Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ում էր պետք Մերձավոր Արեւելքում ներկայիս էսկալացիան 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն մի քանի օր է աշխարհի ամենից խնդրահարույց տարածաշրջաններից մեկում՝ Մերձավոր Արեւելքում «շատ թեժ» է։ ՀԱՄԱՍ խմբավորումն, ըստ էության, պատերազմ է հայտարարել Իսրայել պետությանը։ Առանց որեւէ չափազանցության, կարելի է ասել, որ ռեգիոնում տեղի է ունենում լայնածավալ պատերազմ՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Արդեն հիմա կարելի է ասել, որ Մերձավոր Արեւելքի այս էսկալացիան ստվերեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Ու մինչ պայթում են ռումբերը, կրակահերթեր արձակում զենքերն ու զոհվում կամ վիրավորվում մարդիկ, շատերը փորձում են հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այս էսկալացիան, ում էր այն պետք։ 

Իսրայելցի փորձագետները նշում են, որ ՀԱՄԱՍ-ի այս կեցվածքը մի փոքր տարօրինակ էր, քանի որ այն երկար ժամանակ իրեն հեռու էր պահում ցանկացած ահաբեկչական գործողությունից, «Իսլամական Ջիհադի» ակտիվությունից, իր ռազմական թեւի ակտիվ գործողություններից եւ այլն։ Ըստ էության երկու պատճառ կա, որոնք պայմանավորել են ՀԱՄԱՍ-ի ակտիվացումը․ 

• Առաջինն Իրանն է, որը հետաքրքրված է, որպեսզի ռեգիոնում լարվածություն առաջանա եւ պահպանվի, որով եւ վերջինս կկարողանա պահպանել իր շիա-մահմեդական առանցքը ռեգիոնում 

• Երկրորդը, որը կարելի է նույնիսկ ավելի ծանրակշիռ համարել՝ Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ նախապատրաստվող համաձայնագիրն էր՝ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ, որի սեւագիր տարբերակն արդեն կարելի է ասել պատրաստ էր լրիվությամբ։ Սրանով պայմանավորված, այն պաղեստինցիները, որոնք մտավախություն ունեին, որ «իրենց ոտքի տակից հողը կարող է սահել», որոշեցին հիշեցնել իրենց մասին։ 

• Խոսվում է նաեւ որոշ իրավիճակային հանգամանքների մասին։ Բանն այն է, որ ՀԱՄԱՍ-ը կորցնում էր իր դիրքերը Գազայի սեկտորում։ Այնտեղ առկա են ահռելի ծավալների մարդասիրական խնդիրներ, այդ թվում նաեւ՝ ֆինանսական եւ Քաթարը, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Գազայի սեկտորին, սպառնացել էր, որ կդադարեցնի ֆինանսավորումը։ Եւ ահա ՀԱՄԱՍ-ն էլ որոշել է հասկացնել, թե «ով է տանտերը»։ Ու հիմա նաեւ հարց է, թե որքան կտեւի այս էսկալացիան։ 

Եթե Իսրայելը կարողանա արագ եւ ազդու կերպով հակահարված տալ ՀԱՄԱՍ-ին, դա մի հարց է, սակայն եթե այն ձգձգվի եւ վերածվի ձգձգվող պատերազմի, ապա ամեն բան կարող է այլ տեսք ընդունել եւ ազդել Մերձավոր Արեւելքի ողջ աշխարհաքաղաքական դրվածքի վրա։ Մյուս խնդիրը այն է, որ վերջնական կերպով, անկախ հանրային լայն լսարանների համար ասված թեզիսներից, հայտնի չեն ՀԱՄԱՍ-ի նպատակները։ Հնարավոր է, որ ներկայիս թեժացումը նպատակ ունի թուլացնել Բինիամին Նեթանյահուի կառավարությանը եւ կապված է Իսրայելում ընթացող ներքաղաքական պայքարի հետ։ 

Ի վերջո, արդեն հիմա են շատերը Իսրայելում հարցնում, թե ինչպես պատահեց, որ նման ծավալի էսկալացիայի նախապատրաստումը բանակի եւ մյուս ուժային ու հատուկ ծառայությունների ուշադրությունից վրիպեց։ Ի դեպ մի պատմական սիմվոլիկա կա, որն այսօր իսրայելցի փորձագետները հիշում են։ Բանն այն է, որ ՀԱՄԱՍ-ը իր գործողությունները սկսեց Ահեղ Դատաստանի օրվա պատերազմի ավարտի սիմվոլիկ օրվանից մեկ օր անց եւ շատերն են հիշում, որ երբ այդ պատերազմն ավարտվեց Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Հոլդա Մեյիրի կառավարությունը ստիպված եղավ հրաժարական տալ:

Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին