Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գազայի հատվածում էսկալացիան կարող է տևել առնվազն 10 օր. Իրաքի ԱԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գազայի հատվածում էսկալացիան կարող է տևել առնվազն 10 օր, Իրաքն ակնկալում է, որ ռազմական գործողությունները չեն տարածվի հարևան երկրների վրա. այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում։  

«Մենք կարծում ենք, որ, ցավոք, Գազայում ընթացող ռազմական գործողությունները կարող են տևել առնվազն 10 օր»,- նշել է Հուսեյնը։

Իրաքի արտգործնախարարը նաեւ հույս է հայտնել, որ Գազայի հատվածում հակամարտությունը չի ազդի հարեւան պետությունների վրա։ 

«Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել կրակի տարածմանը և կլանել հարևան պետություններին», - հավելել է նա:

Բացի այդ, ըստ Հուսեյնի, «այդ ռազմական գործողությունները դադարեցնելու և պաղեստինյան խնդրի արդարացի լուծում գտնելու համար» անհրաժեշտ է միջազգային միջամտություն։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ հրթիռային հարձակման։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի գրոհայինները զանգվածային հրթիռային հարձակումներից հետո ներթափանցել են Իսրայելի հարավային սահմանային շրջաններ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և հայտարարել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։ Ըստ ԶԼՄ-ների, իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով Իսրայելի բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է  900-ի:

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ շաբաթ առավոտից Գազայի հատվածում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելցի զինվորականների գործողությունների հետեւանքով զոհվել է 788, վիրավորվել մոտ 4,1 հազար մարդ։

Ալ-Քասամ բրիգադները (Համասի ռազմական թեւը) հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորականների և սպաների: ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկն ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ավելի քան 100 քաղաքացիներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, գերի են ընկել և պահվել Գազայի հատվածում։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց կողմերին կանգնեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև արյունահեղությունը և ռազմական գործողությունները։

Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան