Այսօր՝ 29 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հրետակոծության հետևանքով ձեռքերը կորցրած Մերին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ բնակարան է գնել

30  տարի է անցել այն օրվանից, երբ  կապանցի Մերի Մեժլումյանը  ադրբեջանցիների հրետակոծության պատճառով կորցրեց երկու ձեռքերը։ 1993թ․ հուլիսի 23-ն էր․ բարեկամներով այգի էին գնացել։ Երեխաներով խաղում էին, 8 տարեկան Մերին  այգու շան հետ էր խաղում։ Միշտ ուզում էր այդ շնիկին տուն տանել, բայց հայրը չէր համաձայնվում, այդ օրը խոստացավ Մերիին, որ կթողնի տուն տանի շնիկին։  Շան հետ վազվզում  էր, երբ կանչեցին՝ ճաշելու: Մերին գնաց լվացվելու: Այդ պահին էլ ադրբեջանական օդուժի ինքնաթիռը սկսեց ռմբակոծել Կապանը:

«Ռումբը պայթեց, ընկա ջրի մեջ: Հիշում եմ` երբ ուշքի եկա, ձեռքերս դրեցի գետնին` ջրի մեջ` հալվեց, մի կտոր էլ չմնաց: Կասետային ռումբ էր, հալեցնում է, դրա համար շատ տուժեցի»,- տարիներ առաջ ինձ հետ հարցազրույցում նշել էր Մերին: Այդ օրը նաեւ ոտքից է վիրավորել։

Իր իսկ ձեւակերպմամբ՝ «պատերազմը պրծավ, բայց իմ կռիվը սկսեց դրանից հետո»։ Պայքարեց․դպրոցն ավարտեց, բուհը՝ նույնպես։ Ամուսնացավ՝ տղա ունեցավ։ Հիմա որդին՝ Կարենը 3 տարեկան է։ Աշխատում է Կապանի լեռնահարստացման կոմբինատում։  Չնայած օգնական ունի, բայց Կարենը սիրում է, որ մայրն է իրեն կերակրում։ Զրուցում է Մերին մեզ հետ եւ տորթ տալիս տղային։


 

 

Աջակցության համար մարզպետարան էր գնացել, զրուցեցին եւ խոստովանեց, որ իր երազանքն է սեփական բնակարանը ունենալ։

Հիմա բնակարանամուտ է։ Մեկ սենյականոց բնակարանն անձամբ է գտել․ քաղաքի կենտրոնում է, մանկական զբոսայգու հարեւանությամբ, մոտ է նաեւ մանկապարտեզին եւ դպրոցին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ 12 մլն դրամով գնեցին բնակարանը։ Չնայած տան բանալին  այս տարվա մայիսին էին հանձնել Մերիին, բայց բնակարանամուտը ամիսներ անց է։


Այսօր՝ հոկտեմբերի 12-ին Մերիին ու նրա որդուն շնորհավորելու են եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, կոմբինատի  կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ։ «Թող ժպիտն անպակաս լինի ու բալիկդ էլ առողջ մեծանա»,-մաղթում է Արթուր Նիկողոսյանը։


38-ամյա Մերի Մեժլումյանը շնորհակալ է բոլորին, ովքեր իրենց պարգեւեցին բնակարանը; Արդեն կարող է իր սեփական ջերմ անկյունում ապրել։ «Չէ, փոքր չի, մեզ հերիք է»,-ասում է Մերին՝ մաղթելով, որ Արցախից բռնի տեղահանվածներն էլ ունենան իրենց տանիքը։

Նույն օժանդակության շրջանակում բնակարանը նորոգվել է, կահավորվել  անհրաժեշտ գույքով ու կենցաղային տեխնիկայով։

«Դու չես դադարել պայքարել ու կյանքի նկատմամբ քո վերաբերմունքը, որ պիտի ապրես, պիտի առաջ գնաս, նաև Կարենի ներկայությունն այստեղ քո կերպարը պայքարի, ազատության, անկոտրում կամքի խորհրդանիշ են դարձրել»,-շնորհավորելով Մերիին՝ ասաց Սյունիքի մարզպետը։


Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»