Այսօր՝ 19 փետրվարի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ավելի վաղ դժվար թե հնարավոր լիներ իրականացնել». Զեյնալյանը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին

Միջազգային պայմանագրի շրջանակներում է հանձնումն իրականացվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել:

«Կարծում եմ՝ այն ընթացակարգերը, որոնք տեղի են ունեցել, այդ ժամանակից ավելի վաղ դժվար թե հնարավոր լիներ իրականացնել: Ես չգիտեմ՝ բողոքարկվելու է, թե չի բողոքարկվելու, որովհետեւ անձն ունի նաեւ դատաիրավական իրավունքներ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:

2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:

37-ամյա Նարեկ Սարգսյանը նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդին է: Նա 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:

ՉԼ․ «Տոտենհեմ» - «ՌԲ Լայպցիգ», «Ատալանտա» - «Վալենսիա»․ Բուքմեյքերների կանխատեսումը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Նավթի համաշխարհային գներն աճում են Հայաստանում նշում են Գիրք նվիրելու օրը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Արդեն կան որոշումներ, շուտով կլինեն կադրային փոփոխություններ. ԱԽ քարտուղար Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան Հրշեջները մարել են Ալավերդիում բռնկված հրդեհը (տեսանյութ) 24 ժամ ջուր չի լինելու Միշուստինն արգելել է չինացիներին մուտք գործել Ռուսաստան Ստեփանակերտում քաղաքացին հարվածել է ՃՈ ծառայողին և վնասել քիթը ՀՀ և Դանիայի խորհրդարանների խոսնակներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրների Ապարանի ոստիկանները 50 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ) ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին Մխիթարյանը պատրաստվում է հաջորդ հանդիպմանը (լուսանկարներ) Ծաղկաձորում բախվել են Suzuki-ն ու Volkswagen Touareg-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ Քննչական կոմիտեում կայացել է բանակում արձանագրված դեպքերով քրգործերի վերաբերյալ խորհրդակցություն Քաղաքացին «@MAIL» սոցիալական ցանցի խաբեության զոհ է դարձել Դպրոցի բակում շները երեխաների վրա են հարձակվել․ ահազանգ (լուսանկար) Իսակովի պողոտայից դեպի Երևանյան լիճ տանող ճանապարհին՝ արագաչափի մոտ վթար է տեղի ունեցել Կողքից երբեմն ավելի լավ է երեւում մեր հայրենիքի հմայքն ու վեհությունը. Փաշինյանի գրառումը Երևանի Դուրյան թաղամասում և Ռուբինյանց փողոցում քաղաքացիների դիեր են հայտնաբերվել Կադրային փոփոխություններ Դատախազությունում Դոլարն ու եվրոն էժանացել են Երեւանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկը» Լոնդոնում վիթխարի օդանավը փոթորկի պատճառով «կողքով» է վայրէջք կատարել Ծանրորդները հավաք են սկսում Աբովյան քաղաքում «Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի». Անդրանիկ Քոչարյանը՝ էլիտար զորամասերի մասին ՈՒՂԻՂ. Շարունակվում է Բարսեղ Բեգլարյանի գործով դատավարությունը Կանանց Հայաստանի հավաքականը Երեւանում կխաղա Լիտվայի հավաքականի հետ Եղանակը Հայաստանում