Сегодня: 17 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Օրը կապված է ինչ-որ տարօրինակ իրադարձությունների հետ․ աստղագուշակ նոյեմբերի 3-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Այսօր շատ բան է լավ ստացվում, և ի վերջո հնարավոր է լինում հասնել գերազանց արդյունքների` առանց լուրջ ջանքեր թափելու: Բավական հարմար օր է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթներին մասնակցելու համար: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ` անձնական շփումները:

Օրվա ընթացքում կհաջողվի կարգավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները, գտնել լուծման փոխզիջումները: Աստղերը խորհուրդ են տալիս անսովոր իրեր գնել, այդ թվում` էկզոտիկ ապրանքներ ինտերիերի համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր:

Ցուլ. Բավական միապաղաղ, լարումներից և ծանրաբեռնվածությունից զերծ օր է: Միանգամայն հարմար պահ է նոր գաղափարներ իրականացնելու, նոր գործընկերներ գտնելու և նրանք հետ փոխշահավետ պայմաններով համագործակցելու համար: Այնպես որ, ընթացիկ գործերը կարող եք մի փոքր հետաձգել և շեշտը դնել ծրագրերը կյանքի կոչելու վրա:

Ներդաշնակ են ընթանում ընտանեկան հարաբերությունները: Ձեր խորհուրդները ընդունելի են բոլորի համար, և դրանից դուք ձեզ շատ լավ եք զգում: Այսօր կարելի է գնել վառ, յուրատեսակ իրեր, խոշոր զարդեր, անսովոր հուշանվերներ: Հատկապես ձեր սիրելիին դրանք շատ դուր կգան:

Երկվորյակներ. Օրը, չգիտես ինչու, կապված կլինի անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ամփոփելու հետ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք, սակայն դրանցից ոչ մեկին չարժե հետևել: Հնարավոր է այնպիսի տեղեկություններ ստանաք, որոնց սպասում էիք վերջին օրերին:

Այսօր լուրջ հակառակորդի հետ բախվելու, ազդեցիկ թշնամիներ ձեռք բերելու վտանգի տակ եք: Հաճախ ձեզ ինչ-որ արտահայտություններ թույլ կտաք, որոնց համար փոշմանելու առիթ կունենաք: Երեկոն ձեզ հաճելի անակնկալներ կբերի, ինչը կստիպի վերանայել մի շարք արժեքներ:

Խեցգետին. Օրը կապված է ինչ-որ տարօրինակ իրադարձությունների հետ, որոնք մեծ դեր կխաղան ձեր հետագա կյանքի վրա: Դուք պատրաստ եք շրջադարձային փոփոխությունների, արագորեն համարձակ որոշումներ եք կայացնում, ռիսկի գնում: Համոզված եղեք` այդ ամենի դրական արդյունքները շատ շուտով կզգաք:

Այսօր կարելի է  ընթացիկ որոշումներ կայացնել, սակայն դուք պետք է հաշվի առնել, որ օրը ավելի հարմար է մասշտաբային նախագծեր սկսելու համար:  Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա, փիլիսոփայորեն վերաբերվեք ձեր հասցեին հնչող քննադատությանը:

Առյուծ. Գործողություններն այնքան էլ բարեհաջող ընթացք չեն ստանում, քանի որ նպատակին հասնելու համար այսօր բավական մեծ ջանքեն են պահանջվում, այնինչ դուք բոլորովին չեք ցանկանում լարվել: Ավաղ, այսօր աստղերը ձեզ հեշտ հաղթանակներ չեն խոստանում: Ձգտեք խուսափել չլանավորված ծախսերից, մի ստորագրեք անշարժ գույքին վերաբերող փաստաթղթեր:

Բարենպաստ օր է անձնական կյանքում նախաձեռնություն ցուցաբերելու, ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Կարելի է վերսկսել հարաբերությունները մի մարդու հետ, ով ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում:  Սակայն մինչև վերսկսելը պետք է հասկանալ` արդյոք դա ձեզ պետք է:

Կույս. Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ: Դուք հագուրդ եք տալիս ձեր անսահման երևակայությանը, թերագնահատում եք փաստերը, սակայն չափից ավելի մեծ տեղ եք տալիս ձեր մտածածին: Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և  իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է:

Կարելի է գնումներ անել, այդ թվում` խոշոր: Այսօր շափից ավելի օգտական կլինի սպարտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել: Փոխարենը լավ կանցնեն ընտանեկան շփումները:

Կշեռք. Դուք սովորականից ավելի լուրջ եք տրամադրված, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել դա միայն մտերիմ մարդու կողմից հոգատարորեն պատրաստած հաճելի անակնկալն է:

Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար:

Կարիճ. Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք դուք ի վիճակի եք քննադատորեն գնահատել սեփական խորհուրդները, թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են :

Կեսօրը բարդ ժամանակահատված է, երբ դուք հատկապես ջղագրգիռ եք և անհամբեր: Այդ պահին դուք կարող եք վիճաբանության մեջ մտնել անգամ այն մարդու հետ, ում սրտանց սիրում եք: Երեկոն համեմատաբար հանգիստ ռեժիմով կանցնի, իսկ անձնական հարաբերություններն էլ` ներդաշնակ:

Աղեղնավոր. Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշները: Ինչ խոսք, շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը կարևոր գործոն է, սակայն պետք է հասկանաք, որ դա չէր գլխավոր խնդիրը: Օրը կարծես, հատուկ ստեղծվել է այն բանի համար, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ: Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականությունը. Այնպես որ, ավելի լավ է այսօր հրաժարվեք ալկոհոլի, թեյի և սուրճի օգտագործումից և հետևեք առողջ ապրելակերպի կանոններին:

Այծեղջյուր. Օրը լի է բազմաթիվ գայթակղություններով, այնպես որ ձեզ համար անչափ դժվար է հավասարակշռված ու հանգիստ կեցվածք որդեգրելը: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք ձեզ կտրուկ, վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից: 

Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը: Խոհեմությունն ու նրբանկատությունը մեծապես կօգնեն շրջապատի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու գործում:

Ջրհոս. Սա շփումների առումով բավական բարենպաստ օր է: Ձեզ սպասում են հետաքրքիր հանդիպումներ արտառոց, անգամ` ականավոր մարդկանց հետ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք կզարգանան անհարթ և բավական բարդ, և այնուամենայնիվ ձեզ կպարգևեն անսահման դրական էմոցիաներ, ինչպես նաև անգնահատելի կենսափորձ:

Հարմար օր է խոշոր ձեռքբերումների համար. կարելի է տան համար կահույք, կենցաղային տեխնիկա, ինտերիերի իրեր գնել: Հաջող կլինեն ձեր իմիջի հետ կապված փորձարարությունները: Ռոմանտիկ ժամադրությունը շատ բան կարող է փոխել ձեր կյանքում:

Ձկներ. Օրը կապված է հարաբերություններ վերսկսելու հետ, որոնք խզվել էին թյուրիմածությունների, փոխադարձ չհասկացվածության հետևանքով: Եկել է պահը` մոռանալու անցյալի սխալները, ամեն ին սկսել մաքուր թղթից, և դրան պատրաստ եք ինչպես դուք, այնպես էլ` ձեր գործընկերները:

Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հրապարակայի ելույթների, նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ եք շահում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու փաստից: Սակայն չչարաշահեք ձեր հանդեպ վերաբերմունքը:

Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак Карапетян Филиал Амио Банка "Арташисян" вновь открыт Прибывшие в село Киранц полицейские пытаются открыть перекрытую межгосударственную дорогу Армении выгодно быть частью ЕАЭС: замминистра ИД РФ Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 16-05-24 «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак Карапетян Завтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. Карапетян Отныне у мобильного банкинга AMIO появится новая возможность Сила Одного Драма подводит итоги двухлетней программы совместно с фондом Teach for Armenia ВТБ (Армения) расширил возможности трансграничных переводов по номеру телефона Христианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак Карапетян Армения встала на путь диктатуры: Аршак Карапетян Генеральный директор Ucom выступил на панельной дискуссии о технологическом развитии Эти люди не понимают, что такое Родина: Аршак Карапетян «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак Карапетян Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст» Мгновенные переводы в Россию и из России в Армению по номеру телефона СК: Водитель въехавшего в толпу на площади Республики «Камаза» был нетрезв и не подчинился полицейским В Армении ожидается переменная погода: температура воздуха понизится Лидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурах Кто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларов IDBank выпускает 2-ой транш долларовых облигаций 2024 года Forbes опубликовал рейтинг богатейших людей мира На пост министра обороны Путин вместо Шойгу предложил другого кандидата Блинкен обсудил ситуацию в Рафахе с главой Минобороны Израиля Акция гражданского неповиновения стартовала в центре Еревана Задержанный в России экс-депутат парламента Армении обратился к Пашиняну Существует большая вероятность, что сериал «Сёгун» будет продлен на второй сезон Мать пропавшего без вести военнослужащего: Николу придется ответить за сдачу земель Крупная победа «Интера» (видео) Миллионерши Кайли и Кендалл Дженнер встали за барную стойку в Лас-Вегасе Армен Багдасарян повредил правое запястье, когда полиция подвергала его приводу во время акции В Алматы завершились переговоры глав МИД Армении и Азербайджана: о чем договорились стороны Израильская армия готовится начать новую операцию в Джабалии Алиев одной рукой «чтит» победу над фашизмом, а другой - разрушает памятники, посвященные этой победе В ближайшие дни в республике станет прохладнее на 4-6 градусов Министры ИД Армении и Азербайджана договорились продолжить переговоры по открытым вопросам Закон только для граждан? Аршак Карапетян