Այսօր՝ 29 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԼՂ-ում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 մլն ռուբլի չափով օգնություն կստանան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքներին 1 մլն ռուբլու օգնություն կտրամադրվի Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից (ՌԽՀ), իր Telegram ալիքում հայտնել է ՌԽՀ վարչության նախագահ, ՌԼԴԿ-ի առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու օգնություն կստանան Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից։ Սեպտեմբերի 20-ին մեր զինվորականները հարձակման ենթարկվեցին և զոհվեցին։ Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին: Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք թույլ չենք տա, որ այն մոռացվի։ Խաղաղության հիմնադրամը, իմ անձնական վերահսկողության ներքո, կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,- գրել է Սլուցկին։

Ըստ ՌԼԴԿ-ի ղեկավարի, Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հերոսների ընտանիքները մենակ չմնան իրենց դժվարությունների հետ։

«Խաղաղության պահպանումն անվերապահ սխրանք է: Մեր քաջարի մարտիկները   իրենց պարտքն էին կատարում՝ պաշտպանելով խաղաղ բնակիչներին, փորձելով կանխել արյունահեղությունը: Նրանց սխրանքը չի մոռացվի: Հավերժ հիշատակ»,- եզրափակել է Սլուցկին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 20-ին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի Ջանյաթաղ գյուղի մոտակայքում ռուս խաղաղապահներով մեքենան հրաձգության է ենթարկվել, և զինծառայողները զոհվել են։ Գերատեսչությունը հավելել էր, որ տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները։ Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներողություն էր խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և խորը ցավակցություն հայտնել Ղարաբաղում ռուսաստանցի զինվորականների ողբերգական մահվան կապակցությամբ, հայտարարել, որ ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու, և մեղավորները կպատժվեն։

Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք